Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է շարունակել Իրանի ռմբակոծությունը, եթե ԱՄՆ-ը չկարողանա համաձայնության գալ հրադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մինչև չորեքշաբթի երեկո սահմանված ժամկետը, գրում է CNN-ը։

«Ես ակնկալում եմ ռմբակոծել, քանի որ կարծում եմ, որ դա ավելի լավ վերաբերմունք է։ Մենք պատրաստ ենք գործի անցնելու։ Այսինքն՝ զինվորականներն անհամբեր սպասում են գործի անցնելուն։ Նրանք անհավանական են»,- CNBC-ի հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

Ակնկալվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թրամփի վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր կմեկնեն Պակիստան՝ ինտենսիվ բանակցությունների երկրորդ փուլի համար։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ «շատ քիչ հավանական է», որ կերկարաձգի հրադադարի ժամկետը վաղվա երեկոյից ավելի։

Բացի այդ, Թրամփը կրկին քննադատել է Իրանին՝ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքի համար, քանի որ մոտենում է համաձայնության հասնելու վերջնաժամկետը։

«Նրանց դուր չի գալիս դա հիշատակել. 42,000 անզեն ցուցարարներ, անմեղ, անզեն ցուցարարներ, որոնցից շատերը կախաղան են բարձրացվել։ Այսպիսով, մենք գործ չունենք մարդկանց ամենասիրելի խմբի հետ, բայց մենք շատ հաջողությամբ ենք գործ ունենում նրանց հետ»,- ասել է նա հարցազրույցում։

Թրամփն ասել է՝ նա շատ ցանկություն չունի երկարաձգել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը ժամկետի ավարտից հետո։

«Ես չեմ ուզում դա անել։ Մենք այդքան շատ ժամանակ չունենք, քանի որ, ինչպես գիտեք, մինչև երկու կողմերն էլ հասնեն դրան, նրանք պարզապես համաձայնություն են ստացել առաջ շարժվելու համար, ինչը ես գիտեի, որ նրանք, այնուամենայնիվ, անելու են, չեմ կարծում, որ նրանք այլընտրանք ունեն։ Նրանք պետք է բանակցեն»,- հայտարարել է նա։

Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները ռմբակոծելու սպառնալիքի ազդեցության մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ դա ռազմական առումով կվնասի իրանցիներին։

«Դա իմ ընտրությունը չէ, բայց դա կվնասի նրանց։ Դա ռազմական առումով կվնասի նրանց։ Նրանք կամուրջներն օգտագործում են իրենց զենքի, իրենց հրթիռային շարժումների համար»,- ասել է  Թրամփը։

«Եթե [Իրանը] գործարք կնքի, նրանք կարող են կրկին դառնալ ուժեղ ազգ, կրկին հրաշալի ազգ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և գլխավոր բանակցողները, ըստ աղբյուրների, այսօր պատրաստվում են մեկնել Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի