Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի փոփոխությունները:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկավարները և ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի հավաքականը կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը, որն ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Նազարեթյանին կատարած ահռելի աշխատանքի համար։

«24 տարի անց Ռուբեն Նազարեթյանը որոշել է անցնել այլ աշխատանքի ՀՖՖ-ում։ Սա նոր էջ է, որը կնպաստի հայկական ֆուտզալի ու ֆուտբոլի զարգացմանը։ Շնորհակալական խոսքերը քիչ են, քանի որ այս ընթացքում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի ունեցանք նաև մի շարք երջանիկ պահեր։ Չեխիայի և Ուկրաինայի դեմ խաղերից հետո բոլորիս էմոցիաներն անմոռանալի էին։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք միասին փորձում ենք մեծ միջազգային նախագիծ բերել Հայաստան, այս պահին բանակցություններ են ընթանում են, հուսով եմ՝ կստացվի և Ռուբեն Նազարեթյանի երազանքը կկատարվի՝ բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց կունենանք։

Վերջին տարիներին Ռուբեն Նազարեթյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեի անդամ է և այնտեղ նրա աշխատանքը մեծ դեր ունի։ Ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ և Ռուբեն Նազարեթյանը փորձելու ենք նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը։ Կարծում եմ՝ գալիք 1-2 տարվա ընթացքում մեր միջազգային նախագծերը կյանքի կկոչվեն։ Նազարեթյանին ֆուտզալի աշխարհը գիտի, մշտապես լսում է, կարծիք է հարցնում և ֆուտզալի կոմիտեում նա առանցքային դեր ունի։ Հիմա ճիշտ ժամանակն է փորձել ավելի մեծ մասսայականություն տալ մարզաձևին և ավելի լայն ներկայացվածություն ունենալ եվրոպական ասպարեզում։ Անտոնիոյին մաղթում եմ բարի երթ։ ՀՖՖ-ն ֆուտզալում պետք է ունենա ամենաբարձր նպատակները, պետք է առաջնորդվենք այդ նպատակներով։ Բոլորս տեսել ենք՝ ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակով և ցանկանում ենք կրկնել այն։ Կարծում եմ՝ միասնական լինելով կկարողանանք անել դա և բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է։ Հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել բոլորիս»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Ռուբեն Նազարեթյանի խոսքով, եկել էր ժամանակը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու համար։ 

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք 2002թ-ից եղել են մեզ հետ՝ աջակցել ու հավատացել են այս ծրագրին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, որոնց հետ բոլոր դժվարությունները հաղթահարելով հասել ենք Եվրոպայի առաջնություն։ Շնորհակալ եմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը՝ ծրագրին հավատալու, մեր կողքին կանգնելու համար։ Հրաժեշտ եմ տալիս այն մտքով, որ իմ առաքելությունը որպես գլխավոր մարզիչ ավարտված է։ Ինձ սպասում է շատ ավելի բարդ աշխատանք, քանի որ բոլոր ծրագրերը, որոնք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու։ Նոր գլխավոր մարզիչն արդեն 1,5-2 տարի պրոցեսի մեջ է։ Արդեն հասկացել է՝ ինչ է Հայաստանի հավաքականն ու ընտանիք հասկացողությունը։ Անտոնիոյի համար բարդ է լինելու, քանի որ հասել ենք մի կետի, որից ցածր չենք կարող մրցել։ Մշտապես լինելու եմ Անտոնիոյի կողքին։ Հավատում ենք նրան ու մարզչական շտաբին։ Գիտեմ, որ թիմը մշտապես լինելու է բարձունքում։ Հեռանալու որոշումը նոր չեմ կայացրել։ Այն ընդունել եմ Եվրոպայի առաջնության մրցափուլից առաջ»,- ասել է Ռուբեն Նազարեթյանը։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը նշել է, որ առաջին օրվանից իրեն ընդունել են որպես ընտանիքի անդամ։

«Մինչև իմ այստեղ գալը ֆուտզալի ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել։ Մեր առաքելությունը հստակ է՝ պետք է շարունակել կերտել պատմություն, անել այն, ինչ կարող ենք։ Մեր առջև կա մի բարդ մարտահրավեր՝ նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպայից հիմնական փուլ են դուրս գալիս միայն մեծ թիմերը։ Առավելագույն ջանքերը պետք է գործադրենք այդ մարտահրավերին դիմակայելու, մեր նպատակին հասնելու համար։ Ակնհայտ է՝ Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն արդեն ավելի լուրջ են վերաբերվում մեզ, դա շատ կարևոր է։ Կշարունակեմ անել այն, ինչ արել եմ այս ընթացքում ու կրկին հաճույք կստանամ մեր ֆուտբոլիստների հետ աշխատանքից»,- նշել է Անտոնիո Ֆերնանդեսը։

Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորությամբ ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաք, որը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։