Եթե գումար չծախսենք իրավակարգերի համար, ձեր դղյակը նենց կթալանեն, որ խաբար չեք լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

«Մեզնից յուրաքանչյուրի անձնական բարեկեցությունը կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչքան փող է ծախսում յուրաքանչյուրի բարեկեցության համար»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Դրա ակնհայտ օրինակը առողջության ապահովագրությունն է, որը արդեն կայացած իրողություն է Հայաստանի Հանրապետությունում։ Էլի բերեմ եմ շատ հայտնի ու իմ սիրած օրինակը. մեզնից յուրաքանչյուրը չի կարող ինքն իր համար ճանապարհ կառուցել։ Ճանապարհները, որը մենք կառուցում ենք, բոլորի համար են, մեզնից յուրաքանչյուրի համար են։ Որովհետև եթե մենք նույնիսկ ամենաճոխ ավտոմեքենան ունենանք և ճանապարհներ գոյություն չունենան, էդ ճոխ ավտոմեքենաները շատ արագ ջարդուփշուր կլինեն։ Եվ հետևաբար մեր բարեկեցությունը՝ էդ մեքենան վայելելը, առաջին հերթին կախված չի նրանից, թե մենք ինչքան ենք գումար ծախսում մեր անձնական բարեկեցության համար։  Ինչ-որ մեկը  մեծ գումար ա ծախսել և իր համար առել ա Bentley կամ Maybach։ Բայց իր բարեկեցությունը կախված չի դրանից, այլ կախված ա նրանից, թե պետությունը գումար ծախսե՞լ ա որակյալ ճանապարհ ունենալու համար։ Եթե չկա որակյալ ճանապարհ, ուրեմն էդ մարդը էդ Maybach-ը չի կարող վայելել։

Կամ ես միշտ էդ օրինակն եմ բերում, ասում եմ՝ պատկերացրեք մի մարդ հսկայական առանձնատուն ա կառուցել, ճոխ առանձնատուն ա կառուցել։ Արդյո՞ք ինքը իր բարեկեցության համար ծախսել է հսկայական գումար։ Բայց արդյո՞ք նա հենց դրանից է առաջին հերթին կախված իր բարեկեցությունը։ Ո՛չ։ Որովհետև եթե օրինակ պետությունը գումար ծախսած չլինի և կոյուղի գոյություն չունենա, էդ մարդը էդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի և ջրագծեր գոյություն չունենան, էդ մարդը էդ դղյակի մեջ չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի էներգամատակարարման և գազամատակարարման համակարգեր անցկացնելու վրա, էդ մարդը չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի ճանապարհներ կառուցելու համար, էդ մարդը էդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի իրավակարգ և անվտանգություն ապահովելու համար, ասենք, օրինակ, ոստիկանություն չլինի երկրում, քննչական մարմիններ չլինեն, 10 օրվա ընթացքում էդ դղյակից քարերը կմնան, որովհետև էնպես կթալանեն, որ էդ մարդը… էդ մարդու վրա սկի խաբար չի լինի։ Եթե պետությունը գումար չծախսի առողջապահական համակարգ ունենալու համար, էդ դղյակը էդ մարդը չի կարող վայելել։ Եվ այլն, այսպես՝ դպրոց, մանկապարտեզ և ամենատարբեր բաներ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։