Էրդողանն ու Պուտինը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ստամբուլում Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը։ Այնուհետև նախագահները ելույթ են ունեցել. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը նշել է, որ գազատարը ոչ միայն Թուրքիային, այլև հարևան երկրներին և տարածաշրջանին է առավելություն տալու: Նա հույս է հայտնել, որ 2019թ. փորձարկումներից հետո, գազատարը շահագործման կհանձնվի:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Էրդողանը հայտնել է, որ նպատակ ունեն Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի: Էրդողանի խոսքերով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակը երբեք չեն կառուցել 3-րդ պետության պահանջների հիման վրա:

Պուտինն էլ նշել է, որ գազատարը Թուրքիային բնական գազի կարևոր հանգույց կդարձնի և կշիռ կբերի Թուրքիայի հեղինակությանը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ առանց փոխվստահության հնարավոր չէր լինին նման նախագիծն իրագործել։

Արարողությունից հետո Էրդողանն և Պուտինն ավելի քան 1 ժամ տևողությամբ դռնփակ առանձնազրույց են ունեցել։