Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանում մեկնարկում է մի նախաձեռնություն, որը նպատակ ունի փոխել ուսուցչի մասին հանրային ընկալումը։ Կրթական ոլորտի երկու խոշոր ծրագրեր՝ «Կորիզ» կրթական ծրագիրն ու «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը, միավորվել են՝ կյանքի կոչելու «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթը։

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի բոլոր երկրներում, ուսուցիչները կազմում են բնակչության առավելագույնը մեկ-երկու տոկոսը։ Հետևաբար, մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ եթե այս մեկ տոկոսը ձախողվի, կձախողվի նաև ամբողջ հասարակությունը։ Իսկ հաջողվելու պարագայում կունենանք հաջողված հասարակություն»,- նշում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը։

Մրցույթը Հայաստանի բոլոր ուսուցիչների համար է՝ անկախ մարզից կամ դպրոցից։ Այն կանցկացվի 8 առարկաների շրջանակում՝ հայոց լեզու, մաթեմատիկա, տարրական դասարանների առարկաներ, անգլերեն, ռուսաց լեզու, պատմություն, աշխարհագրություն և կենսաբանություն։ Մրցույթը բաղկացած է երկու առցանց փուլից և մրցանակաբաշխությունից, այն կանցկացվի ուսուցիչների համար ստեղծված նոր հարթակում՝ https://teacher.koreez.am/-ում: 

Համապետական մրցույթի մեկնարկը տրվեց այսօր․ այն նշանավորվեց երկու կազմակերպությունների՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

Սա նշանակում է, որ ուսուցիչներն արդեն կարող են գրանցվել մրցույթին մասնակցելու համար։ Հունիսին  և հուլիսին կանցկացվի մրցույթը, որին կհաջորդի ամփոփումը։ Մրցույթի եզրափակիչ մասը, սակայն, խոստանում է լինել տեսարժան․ նոյեմբերի 5-ին նախատեսվում է մեծ շոու-մրցանակաբաշխություն։

«Այս նախաձեռնության հիմքում նաև դրված է բավականին մեծ բովանդակություն, որը օգնելու է ուսուցիչներին ոչ միայն առողջ մրցակցություն ունենալ, այլ նաև պատրաստվել և անընդհատ կրկնել իրենց գիտելիքները, ինչպես նաև սա էապես կօգնի ուսուցիչներին կամավոր ատեստավորման համար»,- ասաց Ալոյանը։

«Կորիզ» կրթական ծրագիրը մինչ այժմ կենտրոնացած էր աշակերտների վրա՝ բացահայտելով նրանց տաղանդը և այդպիսով նաև արժևորելով նրանց ուսուցիչներին։ 

«Տարվա ուսուցիչ» մրցույթի մյուս գործընկեր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում վստահ են՝ նման համագործակցությունները կարևոր են հատկապես հիմա, երբ կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ։

«Կարծում եմ՝ Հայաստանի խնդիրները կրթության մեջ բավականին մեծ են, և կարևոր է, որ մեր նման կազմակերպությունները աշխատեն միասին։ Կրթական ոլորտում հիմա շատ հետաքրքիր պահ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, որովհետև արհեստական բանականությունը էական փոխում է ամեն ինչ և նաև ուսուցչի դերն է վերանայվում»,- ընդգծում է  «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

Հիմնադրամը կրթության ոլորտում ունի ավելի քան տասնամյա փորձ և ակտիվորեն աշխատում է պետական դպրոցներում՝ իրականացնելով տարբեր ծրագրեր։

«Մեր հիմնական ծրագրով երիտասարդ մասնագետներ ենք ուղարկում դպրոցներ՝ որպես ուսուցիչներ, հիմնականում մարզերում և գյուղերում»,- ասում է Հովհաննիսյանը։ 

Հենց այս փորձն ու կուտակած բազան հիմք են դարձել «Կորիզ» կրթական ծրագրի հետ համագործակցության համար։ Ի դեպ, հիմնադրամը հայտարարում է նաև նոր նախաձեռնության մասին․ առաջիկայում Երևանում կգործարկվի առաջին AI պետական դպրոցի մոդելը, որը հետագայում նախատեսվում է տարածել նաև մարզերում։

Կազմակերպիչների խոսքով՝ «Տարվա ուսուցիչ 2026»-ը պարզապես մրցույթ չէ, այլև փորձ՝ ձևավորելու նոր մշակույթ, որտեղ ուսուցիչը ոչ թե ստվերում է, այլ բեմում։ «Կորիզ»-ում վստահ են՝ կրթական համակարգում իրական փոփոխությունը նախևառաջ պետք է սկսվի հենց ուսուցչից՝ նրան դարձնելով ոչ միայն գնահատված, այլ նաև հանրային դաշտում տեսանելի ու ազդեցիկ դերակատար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան