«Ես էլ եմ ոչնչացնողների թվում եղել»․ Կարապետ Ռուբինյանը հաստատում է Մարտի 1-ին 200 շիշ կոնյակ ոչնչացնելու մասին Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատում է ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, որ 2008 թ-ի Մարտի 1-ի օրը Մյասնիկյանին հարակից հրապարակում 200 շիշ կոնյակ են ոչնչացրել։

«Ճիշտ է ասվում։ Ես էլ եմ ոչնչացնողների թվում եղել, թեև իր կողքը չեմ եղել։ Դա վաղուց հայտնի բան է»,- ասաց Ռուբինյանը՝ շարունակելով․ «Հատուկ բրիգադներ կային, որոնք նպատակային գնացել, կոտրել էին հատուկ խանութների ապակիներ, և, իհարկե, միայն իրենք չէին թալանողները, որովհետև գայթակղությունը մեծ էր»։

Ըստ Ռուբինյանի՝ այդ թալանված ոգելից խմիչքը ոմանք բերել են Մյասնիկյանի հրապարակ ու փորձել բաժանել ցուցարարներին։ «Հատուկ կազմակերպված սադրանք էր, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները։ Խմացնել ժողովրդին, ցույց տալ, որ հենց ցուցարարներն են թալանչիները։ Դրա համար՝ ում մոտ տեսել ենք, վերցրել կոտրել ենք։ Նաև գարեջրի ինչ-որ տուփեր էինք ճզմում, որովհետև դա սադրանքի շարունակությունն էր»,- հիշեց Ռուբինյանը։

Կարապետ Ռուբինյանը համամիտ չէ Դավիթ Շահնազարյանի հետ, որ «Մարտի 1-ի» գործով նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակներով է օգտագործում «Մարտի 1-ի» գործը․ «Դա պարզ շահարկում է, որովհետև «Մարտի 1-ի» շահառուն ամբողջ հասարակությունն է»։

Նրա խոսքով՝ այդ օրը, չլինելով Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ, Դավիթ Շահնազարյանը որոշել է ինքնուրույն որոշում կայացնել և, խորհրդակցելով Աֆյանի և Գիզիրյանի հետ, ցուցարարներին երթով տանել դեպի Մատենադարան։

«Ես լավ հիշում եմ, որ ժողովուրդն ինքը, էդ պահին այլ առաջնորդողներ չկային էլ, ասում էր՝ մեզ կտանեն Մատենադարան, կկոտորեն, էնտեղ տուպիկ է։ Երևի դավադրություն էր ոստիկանապետերի կողմից, որ ժողովրդին հանեն հրապարակից։ Բնականաբար, դա բացասաբար ընդունվեց»,- պատմեց նախկին քաղբանտարկյալը։

Նա նաև եզրակացրեց, թե ով է կայացրել Մյասնիկյանի հրապարակում մնալու որոշումը։ «Ես կարծում եմ, որ էդ որոշումը կայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հետ անընդհատ կապի մեջ են եղել շտաբի անդամները։ Եվ էստեղ Նիկոլ Փաշինյանի վրա տակառ գլորել, եթե էդպիսի բան եք նկատել, չարժի»։

Դավիթ Շահնազարյանի նախկին թիմակից Կարապետ Ռուբինյանը խիստ արտառոց է համարում, որ Շահնազարյանը հայտնվել է ՀՀԿ ցուցակում․ «Էս էն դեպքն է, որ կարող ես հանգիստ ասել՝ այ, հիմա ես ամեն ինչ տեսել եմ։ Դժգոհ լինելը էս իշխանություններից ամենևին չի նշանակում, որ դու պիտի գնաս, 10-ամյակներով երկիրը թալանած մի ոհմակի ցուցակում տեղ գրավես»։

Մանրամասները դիտեք Կարապետ Ռուբինյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան