Թուրքերն Աֆրինում պարետային ժամ են հայտարարել

Լուրեր

28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է, հուժկու բախումներ են եղել հատկապես Վելաթ թաղամասում, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ. փոխանցում է ermenihaber-ը:

Պարետայն ժամն օրվա որոշակի ժամանակահատվածի վրա սահմանված արգելքն է, երբ քաղաքացիներն առանց հատուկ անհրաժեշտության ու թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չունեն: Արգելքը նպատակ է հետապնդում պահպանել կարգը: Արգելքի պահպանմանը հետևում են ուժայինները:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերն Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան իրականացրեցին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին։ Արդյունքում Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։