Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Արագություն, ճկունություն, արդեն նաև՝ անգրավ վարկեր․ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունն ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը և ներկայությունը՝ Mega Mall-ում բացելով նոր մասնաճյուղ։ Սա ընկերության թվով իններորդ մասնաճյուղն է Հայաստանում և նպատակ ունի հաճախորդներին առաջարկել արագ ու ճկուն վարկային լուծումներ՝ անգամ ոչ աշխատանքային ժամերին։

Նորաբաց մասնաճյուղը գործում է 10։00-ից մինչև 22։00-ը։ Ընկերությունում վստահ են՝ հենց այս ձևաչափն է թույլ տալիս ավելի հասանելի լինել այն հաճախորդներին, որոնք չեն հասցնում օգտվել ֆինանսական ծառայություններից աշխատանքային ժամերին։

««ՄՈԳՈ»-ն իր ռազմավարության շրջանակում կարևորում է հաճախորդների ժամանակը։ Մենք փորձում ենք հաճախորդներին հնարավորինս արագ պատասխան տալ վարկավորման հարցերով և ինչպես նաև փոխանցել ֆինանսական միջոցները բանկային հաշվեհամարին։ Ի՞նչ ենք մենք անում դրա համար․ ընդլայնում ենք մասնաճյուղային ցանցը, ավելի մոտ և հասանելի ենք դառնում մեր հաճախորդներին»,- նշում է ՄՈԳՈ ՈւՎԿ վաճառքի և հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Ռուբեն Սարգսյանը։

Այս ռազմավարության շրջանակում՝ «ՄՈԳՈ»-ն հասանելի է դառնում ավելի լայն լսարանի համար՝ առաջարկելով նաև անգրավ վարկեր տարբեր նպատակներով՝ սկսած ավտոմեքենա ձեռք բերելուց մինչև կենցաղային կամ բիզնես կարիքներ։

«Մեր կազմակերպությունը, ուսումնասիրություններ կատարելով բոլոր այն երկրների շուկաներում, որտեղ կանք, հանգեց եզրակացության, որ միայն ավտովարկերը և ավտոմեքենայի գրավով վարկերը բավարար լուծում չեն մեր հաճախորդների համար, ովքեր ավելի շատ պահանջներ և կարիքներ ունեն։ Եվ այդ կարիքների բացահայտման շրջանակում մենք կարողացանք քայլ առ քայլ երկար տարիների աշխատանքի արդյունքում մտնել շուկա որպես անգրավ վարկեր տրամադրող կազմակերպություն»,- ընդգծում է ՄՈԳՈ ՈւՎԿ Մարքեթինգի բաժնի ղեկավար Սպարտակ Պետրոսյանը։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մասնաճյուղերի բացումը չի հակասում թվային զարգացմանը։ Ընդհակառակը՝ երկու ուղղություններն էլ զարգանում են զուգահեռ։
«Մեզ համար ստրատեգիապես կարևոր էր ներկայություն ունենալ Նոր Նորքի հատվածում, և «Mega Mall»-ը դրա լավագույն լուծումն էր, քանի որ մենք ծածկում էինք Երևան քաղաքի հարավային հատվածը, իսկ հյուսիսային հատվածում, համեմատաբար, ավելի պասիվ էինք ու սա հրաշալի հնարավորություն էր»,- ասում է Սպարտակ Պետրոսյանը։

«ՄՈԳՈ»-ն այժմ գործում է 14 երկրում և շարունակում է ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ՝ հավելված և AI գործիքներ։ Կազմակերպությունը նաև նոր բրենդային լուծում է ներկայացրել՝ իր թալիսմանը, որը կոչվում է Slider։ Այն խորհրդանշում է «ՄՈԳՈ»-ի արագ և պարզ ֆինանսական լուծումները։ Թալիսմանը շուտով կհայտնվի թե՛ թվային հարթակներում, թե՛ քաղաքային միջավայրում՝ դառնալով հաճախորդների հետ հաղորդակցության նոր ձև։

«Սա կարևոր քայլ է, և բացառիկ է հատկապես Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում, քանի որ մեր մրցակիցները չունեն նմանատիպ փորձառություն»,- նշում է ՄՈԳՈ ՈւՎԿ Մարքեթինգի բաժնի ղեկավարը։

Առաջին 50 հաճախորդները, որոնք կսպասարկվեն Mega Mall-ի մասնաճյուղում, կստանան նվեր քարտեր արծաթյա զարդերի խանութից։ Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտնում է՝ արդեն իսկ գործող 15 րոպեում անգրավ վարկ ստանալու հնարավորությունից բացի, շուտով կներդրվի նաև ակնթարթային վարկավորման համակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան