Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի «Բաշնեֆտ-Նովոյլ» նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Current time-ը։

Բաշկորտոստանի նահանգապետ Ռադի Խաբիրովը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել նավթավերամշակման գործարաններին մոտենալիս, որոնցից «մեկի բեկորները ընկել են» արդյունաբերական գոտում, և հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում։ Նա չի մանրամասնել, թե որ գործարանի վրա են հարձակվել անօդաչու թռչող սարքերը։

Մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ թիրախը «Բաշնեֆտ-Նովոյլ» նավթավերամշակման գործարանն էր (Ռոսնեֆտ): CyberBoroshno-ի վերլուծության համաձայն՝ հարվածը տեղի է ունեցել АВТ-5 կայանի մոտակայքում: АВТ-ն նավթավերամշակման գործարանի հիմնական կայանն է, առանց որի հետագա նավթավերամշակումը անհնար է։

Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Ուֆայի Գաֆուրի փողոցում գտնվող բազմահարկ շենքին: Խաբիրովի խոսքով՝ բաց կրակը մարվել է, և ոչ ոք չի տուժել: Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի բնակարաններ այրվում:

Սա «Բաշնեֆտ-Նովոյլ»-ի վրա հարձակման առաջին դեպքը չէ։ 2025 թվականի սեպտեմբերին գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել։ Խաբիրովը պնդում էր, որ հրդեհը առաջացել է խոցված անօդաչու թռչող սարքի պատճառով։ Astra-ի տվյալներով՝ մոտակայքում գտնվում են ևս երկու նավթավերամշակման գործարաններ՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ»-ը և «Բաշնեֆտ-ՈՒՆՊԶ»-ը։ Երեք ձեռնարկություններն էլ Ուֆայում գտնվող «Բաշնեֆտ» նավթային ընկերության մաս են կազմում, որը «Ռոսնեֆտ»-ի կողմից վերահսկվող նավթավերամշակման գործարանների խումբ է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ապրիլի 2-ի գիշերը ուկրաինական 147 ԱԹՍ-ների  խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի