Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Պարսից ծոցի երկրները շարունակում են իրանական հրթիռային հարձակումների ենթարկվել։ Կատարը հայտարարել է, որ իր պետական ​​էներգետիկ ընկերության վարձակալած լցանավը երկրի տարածքային ջրերում խոցվել է իրանական հրթիռով, գրում է France 24-ը։

«Կատարը թիրախավորվել է Իրանից արձակված երեք թևավոր հրթիռներով։ Զինվորականները որսացել են երկու թևավոր հրթիռ, մինչդեռ երրորդ հրթիռը հարվածել է QatarEnergy-ի վարձակալած նավթատար նավին՝ Կատարի տարածքային ջրերում։ Համապատասխան մարմինների հետ համակարգում է հաստատվել՝ 21 անձնակազմի անդամ ունեցող նավը առանց մարդկային զոհերի տարհանելու համար»,- ասվում է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Բացի այդ, հաղորդվում է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը վառելիքի բաքերի վրա խոշոր հրդեհ է առաջացրել։

«Քուվեյթի միջազգային օդանավակայանը ենթարկվել է Իրանի և նրա կողմից աջակցվող զինված խմբավորումների կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի բացահայտ հարձակումների։ Վառելիքի պահեստավորման բաքերը թիրախավորվել են, ինչի հետևանքով տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել»,- հայտնել է Քուվեյթի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Աբդուլլահ Ալ Ռաջին։

Նա նշել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն եղել, արտակարգ ծառայություններ են ուղարկվել։

ԱՄԷ-ում Բանգլադեշից մի տղամարդ է մահացել Ֆուջեյրա էմիրության ֆերմայում որսված անօդաչուի բեկորների անկման հետևանքով։

Բահրեյնի Ներքին գործերի նախարարության տվյալներով էլ՝ այսօր առավոտյան արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն արձագանքել են «իրանյան ագրեսիայի հետևանքով ընկերության օբյեկտում» բռնկված հրդեհին։

Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն հայտարարել է, որ առավոտյան որսացել և ոչնչացրել է երկու անօդաչու թռչող սարք, իսկ երեկ երեկոյան՝ ևս մի քանիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի