ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին: Ըստ նրանց՝ ԱՄԷ-ն լոբբինգ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համար, որը կթույլատրի նման գործողությունները, գրում է Current time-ը։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄԷ իշխանությունները նաև վերանայել են նեղուցի անվտանգության ապահովմանը նպաստելու իրենց հնարավորությունները, ներառյալ՝ ականազերծման աշխատանքները: ԱՄԷ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է գրավի այս ջրային ուղու վրա գտնվող իրանական կղզիները, այդ թվում՝ Աբու Մուսա կղզին, որի նկատմամբ ԱՄԷ-ն հավակնություններ ունի։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ լայն համաշխարհային կոնսենսուս կա»։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանն արձագանքել է ԱՄԷ-ի դիրքորոշման փոփոխությանը՝ մի քանի շաբաթ տևած հանդարտությունից հետո սաստկացնելով հարձակումները։ Մարտի 31-ին ԱՄԷ-ի ուղղությամբ արձակվել է շուրջ 50 բալիստիկ, թևավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Թեհրանը զգուշացրել է, որ կոչնչացնի Պարսից ծոցի ցանկացած  պետության կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքը, որը կաջակցի իր տարածքը գրավելու որևէ գործողության։

ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Բահրեյնը ՄԱԿ-ում ներկայացրել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու վերաբերյալ բանաձևի նախագիծ: Reuters-ը հաղորդում է, որ Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների կողմից աջակցվող փաստաթղթում օգտագործվում է ուժի կիրառումը թույլատրող ձևակերպում, և Իրանի գործողությունները նկարագրվում են որպես միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիք։

Բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն կարծում է, որ Բահրեյնի առաջարկը, հավանաբար, բավարար աջակցություն չի ստանա ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում: Փարիզը նույնպես ներկայացրել է նեղուցում նավագնացությունը պաշտպանելու վերաբերյալ բանաձևի նախագիծ, բայց այն ավելի շատ փոխզիջումային է և չի նախատեսում ռազմական ուժի կիրառում:

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կառավարությունը կարող է երկու-երեք շաբաթվա ընթացքում ավարտել Իրանի հետ պատերազմը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի