Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ կարող է ավարտվել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Նա պնդել է, որ Իրանի վրա հարձակումները կդադարեն, նույնիսկ եթե երկրի ղեկավարության հետ գործարքի չհասնեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանց մոտ ռեժիմը փոփոխվել է։ Դա իմ ծրագրի մաս չէր կազմում։ Իմ նպատակն էր՝ կանխել նրանց կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, և այդ նպատակին հասել ենք։ Մենք ավարտում ենք աշխատանքը, և կարծում եմ, որ դա կտևի, գուցե, երկու շաբաթ, գուցե մի քանի օր ավելի։ Բայց մենք ուզում ենք ոչնչացնել նրանց ունեցած ամեն ինչ»,- ասելե է Թրամփը։

ԱՄՆ նախագահը չի բացառել, որ պատերազմը կարող է ավելի շուտ ավարտվել, եթե համաձայնության հասնեն, ինչը «իրոք ցանկանում են» իրանական իշխանությունները։ Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ, ընդհանուր առմամբ, համաձայնության կհասնեն, իսկ եթե ոչ, «նշանակություն չունի»։

Նրա խոսքով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը, մասնավորապես, եվրոպական նավերի համար, պետք է խնդիր լինի այլ երկրների, այլ ոչ թե ԱՄՆ-ի համար։

«Եթե Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր ցանկանում է նավթ կամ գազ ստանալ, նրանք կարող են անցնել Հորմուզի նեղուցով և հոգ տանել իրենց մասին։ Այն, ինչ կատարվում է նեղուցում, մեզ չի վերաբերում»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով նավթի գների կտրուկ՝ 50% աճը։ Թրամփը կարծում է, որ «գները կտրուկ կնվազեն», երբ ԱՄՆ-ը «շատ շուտով» դադարեցնի Իրանի վրա հարձակումները։

Փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգները և Իսրայելն ավիահարվածներ են հասցնում Իրանին, որի հետևանքով սպանվել են երրկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու անվտանգության աշխատակիցներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվում է Իսրայելի և Պարսից ծոցի երկրների վրա։ Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ արաբական երկրների վրա հարձակումների թիրախը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։ Իրանը հարվածել է նաև Պարսից ծոցի մի քանի երկրներում գտնվող նավթի պահեստներին և նավթատար լցանավերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի