Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ստացել է «ուղղակի հաղորդագրություններ» ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆից, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ, գրում է DW-ն։

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, բանակցություններ չեն, այլ հաղորդագրությունների փոխանակում՝ ուղղակիորեն կամ տարածաշրջանում մեր ընկերների միջոցով։ Ուիթկոֆի հաղորդագրությունները ներառում են սպառնալիքներ կամ կարծիքների փոխանակում»,- Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին՝ հերքելով, որ Իրանի ներսում որևէ կոնկրետ մարմին բանակցում է ԱՄՆ-ի հետ։

Ըստ նրա՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարության միջոցով։

«Մենք պատասխան չենք ուղարկել ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկին և որևէ առաջարկ կամ պայման չենք ներկայացրել»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ պատերազմը դադարեցնելու՝ Թեհրանի պայմանները «հստակ են»․ երաշխիքներ, որ Իրանը կրկին հարձակման չի ենթարկվի, ինչպես նաև պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը կրկին հայտարարել է, որ Իրանը չի ընդունի հրադադար, այլ պատերազմի լիակատար դադարեցում՝ «ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում», ակնարկելով Իսրայելի կողմից շարունակվող ներխուժմանը Լիբանան։

Միաժամանակ, Արաղչին կրկնել է՝ Իրանի հարձակումները Պարսից ծոցի հարևան երկրների վրա ուղղված են ոչ թե այդ երկրների, այլ ԱՄՆ-ի ակտիվների դեմ, նաև ընդունել է, որ «հարևան երկրների հետ վստահության ամրապնդումն ապագայում դժվար կլինի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի