«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով հեռանալ «Կամպ Նոուից»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ստիպված կլինի լքել իր տնային ստադիոն «Կամպ Նոուն» 2027/2028 մրցաշրջանի առաջին մի քանի ամիսների ընթացքում՝ տանիքի տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, և հավանաբար կրկին կխաղա «Մոնժուիկ» օլիմպիական մարզադաշտում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տանիքի տեղադրումը, որը նախատեսված է 2027 թվականի ամռանը, կպահանջի սպասվածից ավելի շատ ժամանակ։ Սկզբում «Բարսելոնայում» ակնկալում էին ավարտել աշխատանքները շուրջ 4,5 ամսում։ Սակայն ինժեներները նշում են, որ դա կարող է տևել մինչև 7 ամիս, որի ընթացքում մարզադաշտում հանդիպումներ անցկացնել հնարավոր չի լինի։

Ակումբի օպերացիոն տնօրեն Ժոան Սենտելեսը նշել էր, որ «Բարսելոնան» նախատեսում է 2026/2027 մրցաշրջանի վերջին երեք տուրերը և հաջորդ առաջնության առաջին երեք հանդիպումներն անցկացնել արտագնա, որպեսզի ազատի մարզադաշտը աշխատանքների համար։

Անհրաժեշտության դեպքում ակումբը կարող է ժամանակավորապես տեղափոխվել «Էստադի Յոհան Կրոյֆ» մարզադաշտ կամ վերադառնալ «Մոնժուիկ» ստադիոն։ Սակայն երկրորդ տարբերակը ցանկալի չէ ֆինանսական ծախսերի պատճառով, իսկ առաջինը չի համապատասխանում Լա Լիգայի պահանջներին՝ կապված տարողունակության հետ (նվազագույնը՝ 15 հազար տեղ)։