Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավոր հարցը, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ միաժամանակ պնդելով, որ Թեհրանը չի ձգտել և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, գրում է France 24-ը։

Իրանի օրենսդիրները Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից (NPT) դուրս գալու հնարավորության հարցը բարձրացրել են նաև անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածեցին իրանական միջուկային օբյեկտներին։

«Ի՞նչ օգուտ ունի միանալ մի պայմանագրի, որի շրջանակում միջազգային մակարդակով ահաբեկող կողմերը ոչ միայն թույլ չեն տալիս մեզ օգտվել մեր իրավունքներից, այլև հարձակվում են մեր միջուկային օբյեկտների վրա»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ Թեհրանը կհարգի պայմանագիրը, քանի դեռ անդամ է։

Իրանի խորհրդարանի օրենսդիրներից Ալաեդդին Բորուջերդին կոչ է արել Իրանին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT):

«Ինչո՞ւ պետք է ընդունենք սահմանափակումները։ Միևնույն է, մենք չենք ձգտում միջուկային զենքի: Բայց մենք չպետք է պահպանենք խաղի կանոնները, իսկ նրանք մեզ ռմբակոծեն: Իմ կարծիքով՝ ժամանակն է դուրս գալ NPT-ից»,- պետական ​​հեռուստատեսությամբ ասել է Բորուջերդին:

Թեհրանում կոշտ գծի կողմնակիցները վաղուց կոչ են անում դադարեցնել NPT-ի գործողությունը՝ միաժամանակ ասելով, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի:

NPT-ն ստորագրող կողմերը համաձայն են չկառուցել կամ ձեռք բերել միջուկային զենք և թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ ստուգել ցանկացած քաղաքացիական միջուկային օբյեկտ:

Իրանը տարիներ շարունակ սահմանափակել է ՄԱԳԱՏԷ-ի մուտքը և արգելափակել գործակալության այցելությունն անցյալ տարի ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված երեք հարստացման կայաններ: Իսրայելը NPT-ն ստորագրող կողմ չի հանդիսանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի