ՀՀԿ-ն, հեռանալով իշխանությունից, իր հետ տարավ նաև գրպանային ընդդիմությունների գաղափարը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ ԼՀԿ-ի նախընտրական ծրագիրը գրեթե պատրաստ է, քարոզարշավի  ընթացքում էլ պատրաստվում են իրականացնել ծրագրային քաղաքական քարոզարշավ:

«Մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, նախընտրական տեսահոլովակները, բայց, ինչպես գիտենք, այդ ամենից մշտապես շեղում է լինում, քաղաքական ուժերը սկսում են մեղադրել միմյանց և քաղաքական օրակարգը շեղվում է այդ ուղղությամբ: Մենք մեր աշխատանքը շարունակելու ենք անդրադառնալով գլխավորապես մեզ»,- Factor.am-ին ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ չեն խորշելու պատասխանել իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին, որոնք արդեն սկսվել են:

Հանրապետականը կասկածի տակ է դնում «Լուսավոր Հայաստանի»՝ իրական ընդդիմադիր լինելը, ինչպե՞ս են պատրաստվում քարոզարշավի ընթացքում համոզել ընտրողներին. չէ՞ որ իշխանության ներկայացուցիչների հետ նույն թիմից են եղել, հետաքրքրվեցինք Խաժակյանից. «Խնդիրը հենց դա է, որ Հանրապետականի համար դժվար պատկերացնելի է, թե  ինչպես երկու ուժեր, որոնք ունեն մարդկային լավ փոխհարաբերություններ կամ բարեկամաբար են միմյանց հանդեպ տրամադրված, ինչպե՞ս պետք է քաղաքական առումով լինեն հակառակորդներ: Սա բխում է իրենց ոչ պրոֆեսիոնալ տրամաբանությունից: Այդ տրամաբանության մեջ իրենք պատկերացնում են՝ եթե որևէ ուժի հետ ունեն հարաբերություններ, ապա այդ ուժը պետք  է լինի իրենց գրպանում, եթե մեկը իշխանություն է, մյուսը՝ պետք է լինի իրենց գրպանում: Հանրապետականը հեռանալով իշխանությունից իր հետ տարավ նաև հնարավոր գրպանային ընդդիմությունների գաղափարը»:

Դավիթ Խաժակյանը շեշտեց՝ պատրաստվում են լինել փոխզսպող և հավասարակշռող ուժ գործող իշխանություններին, ասաց՝ արդեն կան բազմաթիվ քաղաքական տարաձայնություններ:

«Կան քայլեր, որոնք իրականացվում են, և մենք ասում ենք՝ այդպես չպետք է անել և կան քայլեր, որոնք չեն իրականացվում, և մենք ասում ենք, որ դա անգործություն է: Ընդ որում՝ դա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերին»,-Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության մասին խոսելիս ասաց ԼՀԿ անդամը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ իրական ընդդիմություն դառնալու հավակնություններին, ապա, ըստ Խաժակյանի, Հանրապետականը՝ որպես ընդդիմադիր ուժ, իր  մասին բավական բարձր կարծիքի է. «Ես, սակայն, վստահ եմ՝ իրենք չեն կարողանա այդ գործառույթը ստանձնել, ընդդիմադիր ուժն ի վերջո է պետք է լինի այլընտրանք իշխանությանը և մարդկանց պատկերացումների մեջ գործող իշխանության շարունակությունը, հաջորդ իշխանությունը: Հանրապետականի էջն այլևս փակված է, անցյալը ներկայի հետ չի կարող մրցել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան