ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, և մենք դրա համար լավ կադրային ներուժ ունենք: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Միաժամանակ, ըստ նրա, այս հարցի հետ կապված մի քանի խնդիր կա. «Նախ՝ նորմատիվային բազան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարման անհնարինության հետ կապված հարցերի լուծման կոնկրետ մեխանիզմներ չի նախատեսում, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունն ու արդյունավետությունը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն»:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ Հայաստանը գործող գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց է նախաձեռնել, քանի որ նրա հետ կապված իրավական խնդիրներ կան, և դա արվել է՝ «ի սկզբանե կազմակերպությունն ու մեր ներքին գործերը տարանջատելու համար»:

«Մեր մոտեցումն ուղղված է կազմակերպության գործունակության ամրապնդմանը, ՀԱՊԿ անդամ բոլոր վեց պետությունների կոնսոլիդացման ուժեղացմանը»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չհաջողվեց նոյեմբերի 8-ին Աստանայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար ընտրել: Հարցին կանդրադառնան դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո Երևանը պնդում է, որ այդ պաշտոնում պետք է Հայաստանի ներկայացուցիչ նշանակվի՝ ավարտին հասցնելու նախատեսված ժամկետը: