Մենք պետք է գործենք հիմա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Լուրեր

10.05.2024 | 13:33
Իսրայելի ուժը կբավականացնի միայնակ կռվելու համար․ Նեթանյահու
10.05.2024 | 13:30
Չի՛ ստացվելու զավթել իշխանությունը՝ անկախ նրանից ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 13:25
Լեզվակռիվ երթի մասնակիցների և ոստիկանների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 13:21
Շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն չունեմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 13:10
Կալուգայում ԱԹՍ-ն հարվածել է նավթավերամշակման գործարանին․ Խարկովում երկու մարդ է վիրավորվել բնակելի շենքերի հրթիռակոծության հետևանքով
10.05.2024 | 13:01
Բագրատ Գալստանյանը իրազեկման ակցիա է իրականացնում կոնսերվատորիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:50
Վազգեն Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:45
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը այս պահի դրությամբ․ Վարդան Օսկանյան
10.05.2024 | 12:31
Վարչապետի մեր թեկնածուն պիտի լինի ժողովրդի մեջ վստահություն ունեցող անձ․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:19
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
10.05.2024 | 12:12
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
10.05.2024 | 12:08
Երևանում ակցիաներ են, բեռնատարը դեպի ցուցարարները վարած վարորդը ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
10.05.2024 | 12:04
Բագրատ սրբազանը ԵՊՀ-ում է․ նրան միացան ուսանողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:00
ԵՊՀ ուսխորհուրդը ակցիա է անում կենտրոնական մասնաշենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 11:55
Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

ԱՄՆ-ի գալիք համապետական ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարություն և տեսանյութ է հրապարակել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը և անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը։

Նա կոչ արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների, պատանդներ պահելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով:

«Արցախի էթնիկ զտումից հետո ադրբեջանական վարչակարգը դեռևս որպես պատանդներ է պահում Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներին, նախարարների և խորհրդարանի անդամների, ինչպես նաև տասնյակ այլոց՝ Հայաստանից տարածքային հետագա զիջումներ պարտադրելու համար»,- նշել է նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարչախումբը սպառնում է ներխուժել Հայաստան, եթե չզիջեն մի քանի քաղաքներ և գյուղեր Հայաստանի սահմաններից ներս։

«Այսօր ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են այն, ինչ մնացել է Արցախի հայկական ժառանգությունից։ Եթե ​​չլինի միջազգային աջակցություն, 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանությունն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք պետք է գործենք հիմա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և պատժամիջոցներ կիրառելով, մինչև բնիկ հայերի՝ Արցախ վերադարձի ապահով և կենսունակ ճանապարհին հասնելը։ Չնայած այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, սակայն հայերի դժբախտությունը դեռ ավարտված չէ, և մենք պետք է վերստին հանձնառություն ստանձնենք՝ վերջ տալու էթնիկ զտումներին և պաշտպանելու հայերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ռոբերտ Քենեդի կրտսերը։