ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Լուրեր

10.05.2024 | 23:53
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել
10.05.2024 | 23:32
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
10.05.2024 | 23:30
Թուրքերի մեծ մասը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից. հարցում
10.05.2024 | 23:15
Չեխիան Ուկրաինային է հանձնել F-16 կործանիչների առաջին սիմուլյատորը
10.05.2024 | 22:59
Թուրքիան հերքում է Իսրայելի պնդումները, թե առևտրային արգելքի սահմանափակումները թուլացվել են
10.05.2024 | 22:50
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտնել է Ադրբեջան այցելելու՝ Ալիևի համաձայնության մասին
10.05.2024 | 22:44
Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին. Նորիկյան
10.05.2024 | 22:28
Քանի մարդ է եղել Հանրապետության հրապարակում 19:18-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 22:14
Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչին
10.05.2024 | 22:00
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած
10.05.2024 | 21:43
Գազի բալոններով բեռնված բեռնատարը կողաշրջվել է
10.05.2024 | 21:30
ՌԴ-ն ցնցումների սցենար ունի՝ մեծաթիվ կրիմինալ է ներմուծել Հայաստան․ Քոչարյանն է իր խաղացողը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 21:20
Ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողով Վաշինգտոնում. քննարկվել են մարտահրավերները
10.05.2024 | 21:14
Բորելը հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան ու ԵՄ մի շարք այլ անդամներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը
10.05.2024 | 20:59
Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատումն իրականացվում է Բաքվի պայմաններով»
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ»:

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։ Դավիթ Գալստյանը, սակայն, այս տարվա մարտի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Կիրառվել է 50 մլն դրամ գրավ։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին։