Իրավատեր | Factor.TV https://factor.am Fri, 04 Sep 2026 13:40:45 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Իրավատեր | Factor.TV https://factor.am 32 32 Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա https://factor.am/1057894.html https://factor.am/1057894.html#respond Fri, 04 Sep 2026 09:00:21 +0000 https://factor.am/?p=1057894 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, գործարար Արմեն Սաքապետոյանն արդեն տևական ժամանակ ահազանգում է՝ իր և ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները 5 տարի առաջ ապօրինի հայտնվել են Ոստիկանությունում: Այս տեղեկությունների հիման վրա հետագայում  ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է հարուցվել։

Սաքապետոյանի խոսքով՝ 2021-2024 թվականներին իր և ընտանիքի գույքի վերաբերյալ գաղտնի ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ին իրենց ներկայացվել է 1 մլրդ 060 մլն դրամի նախնական պահանջ: Իրեն ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ հասկացել է, որ 2021-ին իր, կնոջ, եղբոր, հորեղբոր որդու բանկային գաղտնիք կազմով տեղեկություններն ապօրինի եղանակով հայտնվել են Ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ,  այնուհետև Ոստիկանությունից գրություն է ուղարկվել Դատախազություն՝ կասկած հայտնելով, որ Սաքապետոյանը 50 մլն դրամը գերազանցող գույք ունի, ինչի հիման վրա էլ վարույթը հարուցվել է: Նախկին պաշտոնյան նշում է, որ վարույթի հիմք դարձած գրությունը ոչ թե բնօրինակ, այլ պատճենված փաստաթուղթ է,  բնօրինակը բազմիցս պահանջել է իրավասու մարմիններից, սակայն չի ստացել:

 

Ինչ հիմքով է Սաքապետոյանը պնդում, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի են հայտնվել Ոստիկանությունում

 

Ըստ Արմեն Սաքապետյանի՝ իր նկատմամբ իրականացվող վարույթի հիմքում ընկած գրության մեջ ներառված են իր և իր ընտանիքի անդամների (այդ թվում՝ կնոջ, եղբոր և հորեղբոր որդու) բանկային գաղտնիք կազմող մանրամասն տեղեկություններ՝ 2006-2024 թվականների ամբողջ  ժամանակահատվածի վերաբերյալ։

Սակայն դրանք օրինական որևէ ճանապարհով Ոստիկանությանը հասանելի դառնալ չէին կարող։

Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կարող է հարուցվել կա՛մ քրեական գործի առկայությամբ, կա՛մ օպերատիվ-հետախուզական գործունեության (ՕՀԳ) արդյունքում։

Սաքապետոյանի նկատմամբ, սակայն, քրեական հետապնդում չի իրականացվել, ինչը նշանակում է, որ տվյալների հավաքագրումը պետք է տեղի ունենար բացառապես օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակներում։  Սակայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը պահանջում է դատարանի որոշում։ Դատարան միջնորդություն ներկայացնելու համար էլ իր հերթին հիմք կարող է լինել միայն անձի՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելը քրեական վարույթի շրջանակներում։

Մասնավորապես՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում  է․

1․Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում և գնում.

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում.

12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական գործարքների վերահսկում։

Նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է․

  1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

Այսինքն՝ Ֆինանսկան գործարքների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում (ՕՀՄ) հնարավոր է իրականացնել միայն դատարանի թույլտվությամբ։

«Օպերատիվ հետախուզական գործունեության»  մասին օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է․  

  1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:

Այսինքն՝  Ֆինանսական գործարքների վերահսկում հնարավոր է իրականացնել անձի նկատմամբ միայն այն դեպքում, երբ նա կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ընդ որում՝ միայն դատարանի թույլտվությամբ։

Ստացվում է՝ ծանր կամ առնաձնապես ծանր հանցագործության մեջ չմեղադրվող անձի բանկային տվյալներին Ոստիկանության աշխատակիցը  որևէ օրինական եղանակով հասանելիություն ունենալ չէր կարող։ Իսկ Արմեն Սաքապետոյանը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ չի կասկածվել, հետևաբար դատարանի թույլտվությամբ, օրինական եղանակով ՕՀՄ իրականացնող մարմնին  հասանելի չէին կարող դառնալ նրա բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Մնում է մեկ տարբերակ․ բանկերը կամ Կենտրոնական բանկը, որոնք պարտավոր են պահպանել անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, թուլ են տվել արտահոսք։

 

Ով է թույլ տվել արտահոսքը

 

Պարզելու համար, թե ինչպես են արտահոսել իր և ընտանիքի բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները՝ Սաքապետոյանը գրություններ է ուղարկել ՀՀ-ում գործող բոլոր բանկերին: Բանկերը գրավոր պատասխանել են, որ ուղղակիորեն կամ Կենտրոնական բանկի միջոցով որևէ տվյալ չեն փոխանցել, որից հետո Սաքապետոյանը հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ։

Հարցմամբ գործարարը հայցել է հետևյալ հարցերի պատասխանները.

1․ Արդյոք ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ժամանակահատվածում որևէ գործընթացի կամ վարույթի շրջանակներում ՀՀ բանկերից հավաքագրվել է նշված անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն։ Եթե այո, ապա ի՞նչ վարույթի կամ ՀՀ կենտրոնական բանկի ո՞ր գործառույթի շրջանակներում է այն իրականացվել։ 

2․ Արդյոք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որևէ գործառույթի կամ վարույթի շրջանակներում հավաքագրված տեղեկությունների արտահոսքը կարող էր լինել ՀՀ կենտրոնական բանկի որևէ աշխատակցի կողմից, թե՝ ոչ։

3․ Եթե ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ժամանակահատվածում որևէ գործըթնացի կամ վարույթի շրջանակներում ՀՀ բանկերից չի հավաքագրվել նշված անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն․ ապա խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կենտրոնական բանկին վերապահված լիազորությունների շրջանակներում հարուցել համապատասխան վարույթ, իրականացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքի վերաբերյալ պատշաճ քննություն և վարչարարություն, բացահայտել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կոպիտ խախտման բոլոր հանգամանքները և իրավասու անձանց կամ բանկերին ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

Արմեն Սաքապետոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կենտրոնական բանկը տևական ժամանակ պատասխանը ձգձգելուց հետո օրերս պատասխանել է իրեն՝ նշելով, որ տեղեկություններ տրամադրում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում (Փողերի լվացման դեմ պայքարի, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և այլն) և հերքել է ոչ ֆորմալ արտահոսքի հնարավորությունը։

Կենտրոնական բանկը խուսափել է հստակեցնել, թե կոնկրետ որ վարույթի շրջանակներում են տրամադրվել տվյալները՝ առաջարկելով դիմել տեղեկատվությունը ստացող մարմնին (Ոստիկանությանը)։

Սաքապետյանի գնահատմամբ՝ ԿԲ-ն չի մանրամասնում տրամադրման իրավական հիմքերը, քանի որ գործընթացն իրականացվել է օրենսդրական կարգավորումների շրջանցմամբ։

 

Սաքապետոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 

 

Սաքապետոյանը չի բավարարվել Կենտրոնական բանկից պատասխաններ պահանջելով: Նա նաև Հակակոռուպցիոն կոմիտե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քանի որ  օրենքի խախտմամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքագրելն ու հրապարակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Քննիչը, դատախազը, իսկ այնուհետև նաև դատարանները մերժել են քրեական գործի հարուցումը՝ Սաքապետոյանի փաստարկները որակելով որպես «ենթադրություններ»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Քրեական դատավարության օրենսգրքով քրեական վարույթ նախաձեռնելու շեմը էականորեն ցածր է: Ներկայացված հաղորդումն ակնհայտորեն պետք է հանցանքի մասին չլինի, որպեսզի քննիչը կարողանա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն կազմել, սակայն, փաստացի, Սաքապետոյանի կողմից առերևույթ հանցանքի մասին փաստարկները բավարար չեն գնահատվել՝ վարույթ նախաձեռնելու համար: Գործարարը երկու դատարաններում  բողոքարկել է վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը, և բողոքարկման ընթացքում առաջացել է հետաքրքիր իրավիճակ. Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բանավոր ընթացակարգով նիստ հրավիրելուց հետո դիրքորոշում է հայտնել, որ դիմումը պետք է վերահասցեագրվի Հակակոռուպցիոն դատարան: Իսկ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված դիմումը ուղարկվել է Ընդհանուր իրավասության դատարան: Երկու դատարաններն էլ մերժել են բողոքները:

 

Ուշացած արդարադատություն կամ վարույթ՝ առանց հիմքերի օրինականությունը ստուգելու հնարավորության

 

Այսպիսով՝ իրավապահ մարմինները հրաժարվում են պարզել, թե ով է թույլ տվել արտահոսքը, դատարանները չեն բավարարում իրավապահների որոշումների դեմ բերված բողոքները: Արմեն  Սաքապետոյանն այս համատեքստում ևս մեկ կարևոր հարց է բարձրացնում. ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հիմքերը դառնում են անստուգելի բոլոր կողմերի համար:

Մասնավորապես՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքի 36-րդ հոդվածում առկա է կարգավորում, ըստ որի՝ անձը կարող է իր նկատմամբ իրականացված ՕՀՄ-ների արդյունքներին ծանոթանալ միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթի ավարտից (դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց) հետո։ Սաքապետոյանը սա ուշացած արդարադատություն է որակում: Ստացվում է՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործի քննության ամբողջ ընթացքում վարույթի հիմքերն անստուգելի են թե՛ պատասխանողի, թե՛ դատախազի, և թե՛ դատարանի համար։

 

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Սաքապետոյանի վերաբերյալ հայցապահանջը ոչ թե նվազել, այլ մեծացել է

 

Ենթադրյալ ապօրինի գույքի ուսումասիրության համար առավելագույն ժամկետը 3 տարի է: Սաքապետոյանի և ընտանիքի վերաբերյալ 2021-ից 2024-ը ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ի ապրիլին ներկայացվել է 1 մլրդ 060 մլն դրամի նախնական պահանջ:  Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Սաքապետոյանը Դատախազություն է ներկայացրել 112 փաստաթղթից կազմված պատասխան: Դատախազությունը, սակայն, դրանք չի վերլուծել այն պատճառաբանությամբ, որ մոտենում է ուսումնասիրության համար սահմանված եռամյա ժամկետի ավարտը: Ուստի՝ Դատախազությունը  դատարան է ներկայացրել նախնական մեծ գումարի չափով հայցապահանջ՝ խոստանալով այն վերանայել դատական քննության ընթացքում:

8 ամիս տևած քննությունից հետո  2024 թվականի նոյեմբերի 11-ին, Դատախազությունը հայցապահանջը նվազեցրել է՝ դարձնելով 300 միլիոն դրամ։ Այնուհետև Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ եթե վարույթը հարուցվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքով, ուսումնասիրությունը  չի կարող հետ գնալ անձի հայտարարատու պաշտոնը զբաղեցնելու ժամանակից:  Արմեն Սաքապետոյանը 2016-ից է ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցրել, մինչդեռ նրա վերաբերյալ նախնական ուսումնասիրությունը ներառում էր մինչև 2006 թվականի ժամանակահատվածը: Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայցապահանջը նվազեցվել է ևս 100 մլն դրամով՝ հասնելով 200 մլն դրամի:

Սակայն Սահմանադրական դատարանի որոշումից կարճ ժանանակ անց Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչության գրեթե ամբողջ կազմը փոփոխության ենթարկվեց: Այս վարչությունում աշխատող դատախազները հրաժարականի դիմումներ ներկայացրին, ու նրանց փոխարեն նշանակվեցին նոր անձինք։  Այդ պահից սկսած՝ Սաքապետոյանի և ընտանիքի  վերաբերյալ հացապահանջը շեշտակի աճել է: Դատախազությունից պարզաբանել են, թե նոր կազմը վերահաշվարկ է կատարել  և գործով  հայցապահանջը մեծացել է՝ հասնելով 1 միլիարդ 200 միլիոն դրամի:

Սաքապետոյանն ասում է՝ ինքն ու ընտանիքի անդամները պարտաստ են հրապարակել իրենց վերաբերյալ ցանկացած տվյալ, քանի որ «հանրությունից թաքցնելու և վախենալու ոչինչ չունեն»:

Նշենք, որ Օպերատիվ հետախուզական գոծունեության, ապօրինի գույքի բռնագանձման վարույթի օրինականության և բարձրացված այլ հարցերի պատասխանատուն Դատախազությունն է, սակայն կառույցից հրաժարվել են պարզաբանումներ ներկայացնել բարձրացված հարցերի վերաբերյալ՝ միայն նշելով, որ Արմեն Սաքապետոյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հողորդման առթիվ վարույթ չի նախաձեռնվել:

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1057894.html/feed 0
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով  https://factor.am/1057672.html https://factor.am/1057672.html#respond Thu, 03 Sep 2026 13:45:21 +0000 https://factor.am/?p=1057672 Հայաստանի Հանրապետությունը խախտել է ոչ մարտական պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 10 տարի քննելով որդեկորույս մոր գանգատը վճռել է՝ 11 տարի առաջ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժով ցրելու միջադեպի ընթացքում խախտվել են Սարգսյանի իրավունքները։

2015 թվականի փետրվարի 11-ին, երբ բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները հերթական խաղաղ հավաքն էին իրականացնում նախագահական շենքի դիմաց, ոստիկանները պահանջել էին ակցիայի մասնակիցներին հեռանալ նախագահական նստավայրի մայթից: Երբ ծնողները հրաժարվել էին պահանջը կատարել, ոստիկանները սկսել էին հրել ծնողներին։ Նրանք Գոհար Սարգսյանին բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել դիմացի մայթ: Ոստիկանների գործողությունների հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է։

«Այդ օրը նախագահի նստավայրի դիմաց մենք հանդիպում էինք պահանջում Սերժ Սարգսյանի հետ: Դեռ 2014 թ. նոյեմբեր ամսին նամակ էինք հղել նախագահին, որ մեզ ընդունի, անցել էր 3 ամիս, բայց որևէ պատասխան չէինք ստացել, հենց այդ պատճառով էինք եկել նախագահի նստավայր։ Սակայն մեզանից պահանջեցին հեռանալ, տեղափոխվել դիմացի մայթ, հետո ոստիկանները կազմեցին շղթա և սկսեցին մեզ՝ ակցիայի մասնակիցներիս, բռնի ուժով քարշ տալ մի մայթից մյուսը: Ես այդ ժամանակ զանգահարեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի գան այնտեղից ներկայացուցիչներ և տեղում պարզեն, թե ինչ է կատարվում: Այնուհետև երկու ոստիկան, երևի հրաման էին ստացել, հարձակվեցին ինձ վրա, բռնեցին ձեռքերիցս և հրեցին մյուս մայթ: Անգամ թույլ չտվեցին, որ ես ինքս գնամ… Աչքերս բացել եմ, արդեն մյուս մայթում եմ եղել: Ծնողներից Իրինա Ղազարյանն է ինձ ուշքի բերել»,- տարիներ առաջ՝ անդրադառնալով միջադեպին, պատմել էր Գոհար Սարգսյանը:

Ոստիկանության գործողություններին, սակայն, որևէ իրավական գնահատական չէր տրվել։ Ավելին, Գոհար Սարգսյանի խոսքով, միջադեպի հետո գնացել էին ոստիկանություն, որտեղ իրանց «ընդունել է ոստիկանության վարչության աշխատակազմի ղեկավարը»:

«Նա մեզ ընդունեց ու խոսեց շատ կոպիտ՝ ասելով, որ ճիշտ են վարվել ոստիկանները, իրավունք ունեին «դուբինկեքով» էլ ծեծել»,- պատմել էր Գոհար Սարգսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն իր գործողություններն արդարացնում է նրանով, որ անմիջապես նախագահի նստավայրի մոտ չի կարելի անցկացնել ակցիա:

Ի վերջո, հայաստանյան դատական համակարգում որևէ արդյունքի չհասնելուց հետո՝ որդեկորույս մայրը դիմել էր Մարդու իրավուքնների եվրոպական դատարան, որտեղ գանգատը քննելուց հետո արձանագրել է, որ ոստիկանության այդ գործողությունների հետևանքով տեղի է ունեցել Գոհար Սարգսյանի հավաքի ազատության իրավունքի խախտում։ Ավելին, ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է որդեկորույս մորը որպես խախտման բարոյական վնասի փոխհատուցում վճարել 9000 եվրո։

Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքին Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր դեռևս 2 տարի առաջ։ 2007 թվականի օգոստոսի 30-ը զինծառայող, 18-ամյա ձյուդոյի չեմպիոն Տիգրան Օհանջանյանի համար վերջին օրն է եղել։ Գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր զորամասի հերթապահը 3 անգամ ձայն է լսել և շտապել դրա ուղղությամբ։ Ռադիո-ռելսային տելեսկոպիկ կայմի մոտ նա տեսել է Տիգրանին` մեջքի վրա գետնին պառկած: Նա օգնություն է կանչել, փորձել են ընկածին օգնել,  սակայն օգնությունն ուշացած էր․  զինծառայողը մահացել էր։

Տիգրան Օհանջանյանի դեպքը Քննչական կոմիտեն միանգամից բացահայտված է համարել, նշելով՝ զինծառայողը հոսանքահարվել է` կպնելով զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված տելեսկոպիկ կայմի ձգալարին: Սակայն, էլեկտրահարման վարկածը դատախազությունն այդպես էլ չի կարողացել հաստատել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում։ 2011 թվականին գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ 12 տարի անց արձանագրվել է, որ խախտվել է Օհանջանյանի կյանքի իրավունքը, իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունն էլ  լրջագույն թերություններ է ունեցել։ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Օհանջանյանի ընտանիքին վճարել 50 հազար եվրո փոխհատուցում։

Որդեկորույս ընտանիքը մինչ օրս կտրուկ հերքում է պատահարի մասին վարկածը, հստակ նշելով, որ Տիգրանին սպանել են։ Նրանց ՌԴ-ում են եղել, երբ լսել են իրենց որդու մահվան լուրը, շտապ եկել են Հայաստան, զինծառայողի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, պահանջել է ներկա գտնվել  դիահերձմանը։ Նա կարողացել է լուսանկարել որդու  մարմինը, որը  պատված է  եղել բռնության հետքերով, դրանք, սակայն, արձանագրված չեն եղել դատաբժշկական փորձաքննության մեջ, որոնք նրանք ստացել են զննությունից մի քանի ամիս անց։ Եթե այդտեղ չէր արձանագրել Տիգրանի պարանոցի, ատամնաշարի, մարմնի և ոտքի վնասվածքները, ապա Պաշտպանության նախարարության ուղարկած պատասխանն ավելի է տարակուսելի է դարձրել նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածը։ ՊՆ-ն  շեշտել է՝ դեպքի վայրի զննության ժամանակ ստուգվել է ձգալարերի և փոկերի էլեկտրական հոսանքը։ Արդյունքում պարզվել է, որ այնտեղ հոսանք չի եղել։ Ավելին, «էլեկտրահարված» Տիգրանի մարմնի կամ արյան որևէ մասնիկ չի հայտնաբերվել էլեկտրալարի վրա, որին, ըստ նախաքննական մարմնի՝ հպվել է զինծառայողը։ Ստացվում է, որ Տիգրանը հոսանքահարվել է մի լարից, որի մեջ հոսանք չի եղել:

Գոհար Սարգսյանը մեկն է «սևազգեստ այն մայրերից», որոնք մինչ օրս ամեն հինգշաբթի խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հայտնաբերել իրենց որդիների գործերով իրական մեղավորներին։

 

Ռոզա Վարդանյան

 

]]>
https://factor.am/1057672.html/feed 0
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը https://factor.am/1057199.html https://factor.am/1057199.html#respond Wed, 02 Sep 2026 11:30:56 +0000 https://factor.am/?p=1057199 ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու անկողնուց պատգարակով տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման գործով մեղադրյալ նախկին նախարարին ձերբակալելու պահը պատկերող տեսանյութ էր տարածել փաստաբանական թիմը․ դրանում լսելի էր նրա պաշտպան Արամ Օրբելյանի ձայնը, դիմակավորված ԱԱԾ-ականներին զգուշացնում էր, որ նրանց կատարածը խոշտանգում է, և դիմակները նրանց չեն փրկելու։

Ձերբակալվելուց հետո Գագիկ Խաչատրյանը պատգարակով ներկայացվել է դատարան՝ կալանքի։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։

Պաշտպանների պնդմամբ՝ 71-ամյա Խաչատրյանի մոտ դեռ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, նրա պարանոցային հատվածում տեղադրված են հատուկ իմպլանտներ, իսկ նրան անհրաժեշտ անհետաձգելի վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ։ Պաշտանները խոսել էին նաև այն մասին, որ առավոտից ձերբակալված Խաչատրյանը մինչև երեկո անգամ սանհանգույցից օգտվելու հնարավորություն չի ունեցել։ 

Խաչատրյանի ձերբակալության շուրջ երեկվա զարգացումները հիշեցնում են «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռով արձանագրված մի կարևոր սկզբունք․ ազատությունից զրկված կամ իրավապահների վերահսկողության ներքո գտնվող անձի առողջական վիճակի անտեսումը և նրա նկատմամբ կիրառվող անհամաչափ վերաբերմունքը կարող են հասնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի շեմին, այլ խոսքով խոշտանգման։

Վարդան Ջհանգիրյանի դեպքում ևս խոսքը ծանր առողջական խնդիրներ և շարժունակության սահմանափակումներ ունեցող անձի մասին էր, որի նկատմամբ ուժ էր կիրառվել, որը տեղափոխվել էր կալանավայր և դատարան, ինչպես նաև, առողջական վիճակի մասին բժշկական ցուցումների առկայության պայմաններում, պարտադրվել էր մասնակցել դատական նիստերին։

ՄԻԵԴ-ը հատկապես կարևորել էր այն հանգամանքը, որ պետությունը չէր կարող անտեսել անձի առողջական վիճակը՝ պարզապես նրան ազատությունից զրկելու կամ դատական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությանը հղում անելով։ Ջհանգիրյանի դեպքում դատարանը արձանագրել էր, որ նրա առողջական վիճակի պատճառով անհրաժեշտ էր լրացուցիչ խնամք, սակայն կալանավայրում այդ խնամքը փաստացի չէր ապահովվել։ ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ ծանր շարժունակության խնդիրներ ունեցող անձին կալանքի տակ պահելը՝ առանց նրա հիմնական առօրյա կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցների, կարող է հավասարազոր լինել անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

Այս գործով դատավորը եղել է Մնացական Մարտիրոսյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ երկրի վճիռ կայացնելիս հազվադեպ է շեշտադրում  խախտումը թույլ տված դատավորի անունը, սակայն այս դեպքում վճռում պարբերաբար շեշտում է «դատավոր Մ․-ն»-ի մասին՝ արձանագրելով նրա անտարբեր վերաբերմունքը Ջհանգիրյանի առողջության նկատմամբ։

«Դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, ինչպես նա պնդում է, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել նրա համար։ Դատարանը համարում է, որ այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,– արձանագրել է դատարանը։

Նշենք, որ ՄԻԵԴ վճռում մանրամասներ են առկա 2008-ին Ջհանգիրյանի նկատմամբ գործընթացների վերաբերյալ։ Ըստ վճռի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատու Վարդան Ջհանգիրյանը գործը քննող դատարան է տեղափոխվել ոստիկանության ստանդարտ մեքենայով, որտեղ կալանավորված անձինք նստում են 1 մ²  չափերով փակ խցում, փայտե նստարանին։

2008 թվականի հունիսի 16-ին կալանքից ազատվելուց հետո և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 9-ը դիմումատուն ընդհանրապես չի ներկայացել դատական լսումներին։ Այդ ժամանակահատվածում նա ստացել է կանոնավոր բուժում թե՛ հիվանդանոցում և թե՛ տանը, իսկ բժիշկները խորհուրդ են տվել մնալ անկողնում։ Դատական լսումներին ներկայանալու համար դիմումատուն պետք է քայլեր հենակներով։

2008 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է։

2008 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին իրավաբանների կողմից ներկայացված միջնորդությամբ որոշել է կասեցնել դիմումատուի դատաքննությունն այն հիմքով, որ նրան հոսպիտալացրել են և անհրաժեշտ է երկարաժամկետ բուժում։ Այս առնչությամբ գործը քննող դատարանը որպես հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական հանձնաժողովի արձանագրության տվյալները, ինչպես նաև հիվանդանոցից ստացված՝ դիմումատուի ընդունումը հաստատող գրությունը, որին անհրաժեշտ է երկարատև անկողնային ռեժիմով խնամք՝ բժշկական հսկողության ներքո, և ակտիվ շարժվել, այդ թվում՝ լսումներին ներկայանալ չկարողանալու հանգամանքը։

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Երևանի քրեական դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունն այն հիմքով, որ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին հիվանդանոցից ստացել է գրություն այն մասին, որ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վիճակի որոշակի բարելավմամբ։

Այնուհետև գործը քննող դատարանը պարբերաբար նշանակել է դատական լսումներ։ Դիմումատուն չի ներկայացել որևէ լսման: Ըստ նրա՝ այդպես նրա առողջական վիճակը կվատանար։ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին նրան հարկադրել են ներկայանալու դատական լսմանը, քանի որ չներկայանալու դեպքում գործը քննող դատարանը կրկին կկայացներ նրա նկատմամբ նախնական կալանք կիրառելու որոշում։ Սակայն երբ նա հասել է դատարանի շենք, նրա ցավերը սաստկացել են. նրան հնարավոր էր տեղափոխել տուն շտապօգնություն կանչելուց հետո միայն, իսկ նրա ցավը մեղմելու համար կատարվել է ներարկում։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմումատուն անցել է ամբուլատոր բուժում Երևանի պոլիկլինիկաներից մեկում, որի բժիշկը պարբերաբար այցելել է նրան։

2008 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի քրեական դատարանը հարցում է ուղարկել վերոնշյալ պոլիկլինիկայի վարչակազմ՝ փորձելով պարզել դիմումատուի առողջական վիճակը՝ դատական լսումներին նրա հետագա մասնակցությունը ապահովելու նպատակով։ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին պոլիկլինիկայի ղեկավարը, ի պատասխան վերոնշյալ հարցման, նշել է, որ դիմումատուն համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ և գտնվում է բժշկական հսկողության ներքո, որն իրականացվում է պոլիկլինիկայի բժիշկների կողմից։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ին բժշկական հանձնաժողովը գտել է, որ դիմումատուի մոտ առկա է Բեխտերևի հիվանդություն, այսինքն՝ անշարժացնող սպոնդիլոարթրիտ, այն գտնվում է զարգացման փուլում՝ ուղեկցվելով ողնուղեղային նյարդարմատի ցավային համախտանիշով։ Ավելին, դիմումատուի մոտ առկա է 8-րդ և 9-րդ կրծքային ողերի և ձախ թոքի ստորին հատվածի տուբերկուլյոզ՝ ուղեկցվելով շնչառական անբավարարությամբ և երկրորդային բնույթի միոկարդիոդիստրոֆիայով։ Նշանակվել է անկողնային ռեժիմ և համապատասխան բուժում։ Նաև նշվել է, որ դիմումատուի կողմից դատական լսումներին հետագայում ներկայանալու և մասնակցելու հարցը դուրս է պոլիկլինիկայի իրավասության շրջանակից։

2008 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դիմումատուի իրավաբանները ներկայացրել են մի քանի միջնորդություն՝ դիմումատուի առողջական վիճակի պատճառով դատաքննությունը կասեցնելու պահանջով, որոնք բոլորը մերժվել են գործը քննող դատարանի կողմից։

 2008 թվականի դեկտեմբերի 1-ին գործը քննող դատարանը կայացրել է դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում այն հիմքով, որ չի ներկայացել հոկտեմբերի 20-ի և 30-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 1-ի դատական լսումներին։ Այդ օրվանից սկսած՝ մինչև յուրաքանչյուր դատական լսման սկիզբը ոստիկանությունը ժամանում էր դիմումատուի տուն՝ նրան դատարան տեղափոխելու համար։ Սակայն պոլիկլինիկայի բուժքույրը, որը խնամում էր դիմումատուին նրա տանը, չի թույլատրել դատաքննության նպատակով դիմումատուի տեղափոխումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

2009 թվականի փետրվարին դիմումատուի իրավաբանները Երևանի քրեական դատարան են ներկայացրել Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրություն, համաձայն որի՝ դիմումատուն կարող է բուժում ստանալ այդ կլինիկայում համապատասխան բժշկական զննություններն իրականացվելուց հետո։ Այդ գրության հիման վրա իրավաբանները դիմել են դատարան՝ դիմումատուի խափանման միջոցը, այսինքն՝ չհեռանալու մասին ստորագրությունը (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը) վերացնելու և համապատասխան զննություններն անցնելու համար Գերմանիա նրա մեկնելը թույլատրելու խնդրանքով։

Գործը քննող դատարանը հրաժարվել է քննել խնդրագիրն այն հիմքով, որ չի կարող դա անել դիմումատուի բացակայությամբ։

 2009 թվականի փետրվարի 27-ին՝ մինչև այդ օրը նշանակված դատական լսումը, ոստիկաններն այցելել են դիմումատուի տուն և հարկադրել նրան ներկայանալ գործը քննող դատարան։ Քանի որ ոստիկանները նրա տեղափոխումը չէին ապահովել հիվանդների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցով, դիմումատուին տեղափոխել են նրա հարազատների կողմից տրամադրված բազկաթոռով։ Այնուամենայնիվ, դատական լսումը չի կայացել այդ օրը, քանի որ դատախազը չէր ներկայացել, և դիմումատուն ստիպված է եղել վերադառնալ տուն։

2009 թվականի մարտի 1-ին դիմումատուի գործը Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ուղարկվել է Վարչական շրջանի դատարան (դատավոր Մ.-ն շարունակել է հանդես գալ որպես նախագահող դատավոր) հետագա քննության համար։

2009 թվականի մարտի 17-ին դիմումատուի իրավաբանները դիմել են չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու խնդրագրով, որպեսզի նա կարողանա բուժում ստանալ արտերկրում։ Գործը քննող դատարանի կողմից այդ միջնորդության քննությունը դիմումատուի ներկայությամբ իրականացվելու հանգամանքը պնդելու դեպքում իրավաբանները պահանջել են լսման հետաձգում՝ նշելով, որ դիմումատուն պատրաստ է դիմանալ սուր ցավին և ներկայանալ դատարան, որպեսզի նրա բուժման հարցն ի վերջո լուծվի։ Գործը քննող դատարանը, չքննելով առաջին երկու խնդրագրերը, հետաձգել է լսումը մինչև դիմումատուն կտեղափոխվեր դատարան։ Միևնույն օրը նրա հարազատները մեծ դժվարությամբ տեղափոխել են դիմումատուին դատարան։ Սակայն դատաքննությունը սկսվելուն պես դատարանը հրաժարվել է քննել միջնորդությունը և անցում է կատարել դատախազի ճառը լսելուն։ Իրավաբաններն այնուհետև միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով դատարանին թույլատրել դիմումատուի՝ արտերկիր մեկնումը առանց նրա խափանման միջոցը վերացնելու, որպեսզի նա այնտեղ անցնի բժշկական զննությունները։ Սակայն գործը քննող դատարանը մերժել է այդ միջնորդության քննությունը ևս։

2009 թվականի մարտի 27-ին դիմումատուի իրավաբանները ստիպված էին հանդես գալ ճառերով՝ նրա լուրջ առողջական խնդիրների և ողնաշարի ցավի պատճառով։ Ավելին, ժամանակ խնայելու համար իրավաբանները որոշել են ոչ թե հանդես գալ ճառերով, այլ ներկայացնել դրանք գրավոր։ Ճառերի հետ միաժամանակ նրա իրավաբանները պահանջել են խափանման միջոցի վերացում, որպեսզի դիմումատուն կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։ Իր մեջքի ցավերի պատճառով դիմումատուն հրաժարվել է մինչև դատաքննության ավարտը վերջին խոսք հայտնելու իր իրավունքից։

2009 թվականի մարտի 31-ի իր դատավճռում Վարչական շրջանի դատարանը դիմումատուի խափանման միջոցը, այն է՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողել է անփոփոխ, մինչև նրա նկատմամբ կայացված վճիռը դառնա վերջնական։

Վճռի դեմ ներկայացված իր բողոքում դիմումատուն Վերաքննիչ դատարանից պահանջել է վերացնել իր խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։

2009 թվականի մայիսի 11-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուի բողոքը վարույթ ընդունելու և գործի քննություն նշանակելու մասին որոշում։ Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերացրել է դիմումատուի խափանման միջոցն այն հիմքով, որ դրանով նա զրկվում է բուժում ստանալու հնարավորությունից։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի արձանագրության մեջ առկա եզրահանգումները և Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրությունը, որում առաջարկվում էր բուժում։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին ՄԻԵԴ վճռի հիմքով դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Factor TVգրել էր այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը այնքան է ձգձգել այս գործի քննությունը, մինչև անցել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետը։

 

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1057199.html/feed 0
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել https://factor.am/1054093.html https://factor.am/1054093.html#respond Mon, 24 Aug 2026 14:30:31 +0000 https://factor.am/?p=1054093 Վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ միաժամանակ մի քանի իրավական գործընթացներ են ընթանում՝ տարբեր հիմքերով և տարբեր գույքերի ու ընկերությունների շուրջ։ Դրանց մի մասը կապված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի հետ, մյուսները՝ առանձին վարչական ու դատական վեճերի։ Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց այս ամենը, ի՞նչ իրադարձություններ էին նախորդել իրավական գործընթացներին, և ինչո՞ւ իրավապահները Ծառուկյանի դեմ բոլոր գործընթացները սկսեցին գրեթե միաժամանակ։ Factor TVն փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։

 

Ինչ եղավ, երբ Ծառուկյանը «սպառնաց» առյուծներով


Մայիսի 20-ին Վանաձորում քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ համարի՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ սպասվող իրավական գործընթացի մասին՝ նշելով, որ  ԱԱԾ-ն պատրաստվում է նրա վերաբերյալ Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնել պետական դավաճանության և լրտեսության հոդվածով։

«ԱԱԾ-ն վաղը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը, ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից»,- հայտարարեց Փաշինյանը։

ՔԿ-ն մայիսի 21-ին հայտնեց, որ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա Թևանյանի կողմից պետական դավաճանություն և լրտեսություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մայիսի 21-ին, Ախուրյանում քարոզարշավի ժամանակ, լրագրողները Ծառուկյանին հարցեր ուղղեցին այս մեղադրանքների վերաբերյալ։  Ծառուկյանն ասաց, որ Թևանյանը «հայրենասեր, դուխով ու գրագետ մարդ է»։

«Եթե ապացուցեն, Թեևանյան  Անդոն չի թողնի հերթը հասնի ինձ, ինքն իրեն կխփի։ Ինձ էլ ասում ա՝ Ծառուկյանն էլ ա շպիոն։ Ես պատիվ եմ պահանջում։ Ապացուցե՛ք, Ծառուկյանը կանգնի հրապարակ, ասի՝ գնդակահարեք։ Իմ ուզածը, որ դուք դիմեք, ասեք՝ ասել եք Ծառուկյանը դավաճան ա,  ապացուցի, Ծառուկյանն էլ ասում ա՝ կանգնեմ հրապարակ, գնդակահարեք։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմն, չեմ ասում իրեն գնդակահարեն․ թող գա, մտնի իմ առյուծի մոտ, իմ որձ առյուծի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանի առյուծներն այլևս նրա առանձնատան տարածքում գտնվող վանդակում չէին, իսկ Ծառուկյանը ճաղերի ետևում էր՝ ԱԱԾ մեկուսարանում։

Քննչական կոմիտեն խուզարկություն իրականացրեց Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող միանգամից մի քանի ընկերություներում։ Ծառուկյանը բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալվեց, առյուծները դեռ տարիներ առաջ նախաձեռնված ապօրինի որսի առթիվ քննվող վարույթի շրջանակներում դուրս բերվեցին վանդակներից ու տեղափոխվեցին կենդանաբանական այգի։ Այստեղ արձանագրվեց առյուծներից մեկի անկումը։

 

Ինչ հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ «Արարատցեմենտ»-ը վերադարձվելու է պետությանը

 

Մայիսի 20-ին Շնողում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը շուտով վերադարձվելու է պետությանը։ Նրա ձևակերպմամբ՝ Կառավարությունն արդեն իսկ գրություն էր ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։

«Շատ շուտով ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ «Արարատցեմենտ»-ում  ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց  Փաշինյանը։

Նա նաև  «Արարատցեմենտ»-ի բոլոր աշխատակիցներին շնորհավորեց «ազատագրման» առիթով և հայտնեց,  որ նրանց գործատուն այսուհետ Հայաստանի Հանրապետությունն է։

1927 թվականին հիմնադրված և մինչև 2002-ը որպես պետական ձեռնարկություն գործած «Արարատցեմենտ» գործարանը սեփականաշնորհվել էր 2002-ին՝ 200 հազար դոլարով անցնելով Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը։ Գործարքից մի քանի ամիս անց՝ 2003-ին, գործարանի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, իսկ 2006-ին ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը պաշտոնապես ձևակերպվել է Ծառուկյանի անունով։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2000-ականների սկզբին գործարանը խախտումներով է մասնավորեցվել:

Քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, Ծառուկյանը նշեց, որ իր համար այս ամենն անակնկալ չէր։

«Ինձ տեղյակ պահել էին, բայց քանի որ նայելով իրավիճակը, և սա պահանջն ա Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույնը, ասենք թե, Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի», – հայտարարեց Ծառուկյանը։

Փաշինյանի կողմից Ծառուկյանի բիզնես ողնաշար հռչակված «Արարատցեմենտ»-ն անցնում է Ծառուկյանի  և ընտանիքի վերաբերյալ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս գործը 2023-ից դատարանում է։

Ըստ գործի՝ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանի, Նվեր Գագիկի Ծառուկյանի, Արփի Բյուզանդի Ավետիսյանի, Հովհաննես Գագիկի Ծառուկյանի, Կոլիկ Վանուշի Ծառուկյանի, Ռոզա Լևոնի Ծառուկյանի, Ռոբերտ Արամի Մկրտչյանի, Տիգրան Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Մանվելի Մանուկյանի, Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Վարդիթեր Զավենի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Մուտի Ավտոտրանս» ՍՊԸ, «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ, «Արմբետոն» ՍՊԸ, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ, «Մեգա Մոթորս» ՍՊԸ, «Մուլտի Սիս» ՍՊԸ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲԸ, «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊԸ, «Արտբեն» ՍՊԸ, Ա/Ձ Աննա Մնացականի Բարսեղյանի։

2023-ից մինչև 2026-ը, սակայն, Դատախազությունը չի միջնորդել «Արարատցեմենտ»-ի կառավարումը  հանձնել Հայաստանի Հանրապետությանը։

Այս միջնորդությունը ներկայացվել է միայն 2026-ի հունիսին՝ Փաշինյանի՝ «Արարատցեմենտ»-ը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հայտարարությունից հետո։

Ինչպես պարզ է դառնում «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից,  Դատախազության կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու պահին գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանն արձակուրդում է գտնվել, որոշումը կայացրել է դատավոր Նարինե Ավագյանը։

Տեղեկատվական համակարգում, մասնավորապես, նշում է կատարված այն մասին․ որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Ն․ Ավագյան) 15․07․2026 թվականին որոշել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից թիվ ՀԿԴ/0241/02/25 քաղաքացիական գործով ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարել՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պատկանող «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի 237.753 հատ բաժնետոմսերի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ին պատկանող «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի 79.250 հատ բաժնետոմսերի կառավարումը և պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետության տիրապետությանը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։

Ինչպես պարզվում է տեղեկատվական համակարգից, այս շրջանում գործի վարույթը նաև կասեցված է եղել։

Այսպես՝ Ծառուկյանի և ընտանիքի դեմ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել 2023-ին, որը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին, վերջինս այն ընդունել է վարույթ։

19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում պատասխանող Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ բանավոր միջնորդություն, որը Դատարանի 18.09.2025 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 08․10․2025 թվականին կայացված վճռով հայցը մասամբ մերժվել է՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում՝ թիվ ՀԿԴ/0210/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձին վարույթում ՀՀ գլխավոր դատախազության մյուս պահանջներն առանձնացնելու վերաբերյալ: Առանձնացված գործը ՀԿԴ/0241/02/25 համարի ներքո 22․09․2025 թվականին մակագրվել է դատավոր Լ․ Դրմեյանին և 23․09․2025 թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին։ Դատարանի 18․09․2025 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ։

01․12․2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Դատարանին ներկայացվել է մահվան պետական գրանցման մասին թիվ 20867 ակտի պատճենը, որի համաձայն Կոլիկ Վանուշի Ծառուկյանը մահացել է 19․10.2025 թվականին:

Դատարանի 01․12․2025 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև պատասխանող Կոլիկ Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։

08․07․2026 թվականին Դատարան է ներկայացվել հայցվորի միջնորդությունը (մուտքագրվել է առձեռն)՝ գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ (այսուհետ նաև՝ միջնորդություն)։

Նախագահող դատավորը 29․06․2026 թվականից 22․07․2026 թվականը ներառյալ գտնվել է հերթական ամենամյա արձակուրդում: 23.07.2026 թվականին միջնորդությունը փոխանցվել է դատավորին: Միջնորդությամբ հայցվորը նշել է հետևյալը.

Կոլիկ Վանուշի Ծառուկյանը մահացել է 19․10․2025 թվականին, իսկ ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը լրացել է 19․04․2026 թվականին։ Կոլիկ Ծառուկյանի իրավահաջորդության և հայցապահանջում ներառված գույքերի վերագրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2026 թվականի հունիսի 1-ին հարցումներ են ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ արդարադատության նախարարություն, ինչին ի պատասխան նշված պետական մարմիններից ստացված պատասխաններում նշվել է, որ Ռոզա Ծառուկյանի անվամբ հաշվառումից հետո այլ գրանցումներ չեն իրականացվել։ Բացի դրանից, ՀՀ նոտարական պալատի ժառանգական գործերի էլեկտրոնային շտեմարանում 07․07․2026 թվականի դրությամբ առկա չէ Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգական գործի վերաբերյալ որևէ տեղեկություն։ Ժառանգության ընդունման համար նախատեսված վեցամսյա ժամկետի լրանալուց հետո անցել է շուրջ երեք ամիս, որպիսի պայմաններում կրկին ժառանգության ընդունման փաստի վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ։

Հայցվորը, նկատի ունենալով, որ ժառանգության ընդունման և գույքերի վերագրանցման ուղղությամբ գործողություններ չեն իրականացվել, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ սույն գործը գույքի դեմ ուղղված «in rem» վարույթ է, գտնում է, որ պատասխանող Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգների կողմից ժառանգությունը վեցամսյա ժամկետում ընդունած լինելու մասին տեղեկությունների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ թիվ ՀԿԴ/0241/02/25 քաղաքացիական գործը վերսկսելու համար։

Ուսումնասիրելով միջնորդությունը և կից ներկայացված ապացույցները՝ Դատարանը հանգում է հետևյալին.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի վարույթը կասեցված է եղել մինչև Պատասխանողի իրավահաջորդության հարցի լուծումը՝ այդ թվում ժառանգների հայտնաբերման միջոցով, և գործի վարույթը կասեցնելուց հետո ժառանգության ընդունման օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, և այդ ժամկետի ավարտից հետո ժառանգությունն ընդունված լինելու փաստի և ժառանգ(ներ)ի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվել, միաժամանակ Հայցվորը ներկայացրել է ապացույցներ՝ Կոլիկ Վանուշի Ծառուկյանից հայցով պահանջվող գույքերի սեփականատերերի վերաբերյալ՝ Դատարանը գտնում է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքն այլևս վերացել է, ուստի անհրաժեշտ է այն վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ՝ գործի քննությունը շարունակելու նպատակով։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը որոշել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարել․ թիվ ՀԿԴ/0241/02/25 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։

Վերսկսված գործի շրջանակներում պետության կառավարմանն ու պահպանմանն է հանձնվել նաև «Երևանի «Արարատ» Կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերը։

Վերսկսելով գործի քննությունը՝ հուլիսի 30-ին դատավոր Լիլի Դրմեյանը  քննել և բավարարել է նաև Դատախազության միջնորդությունը՝   հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարել  «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության, Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պատկանող «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության 144 հատ բաժնետոմսերի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը պատկանող «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության 2 հատ բաժնետոմսերի կառավարումը և պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետության տիրապետությանը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ 

 

Քաղաքապետարանն ապօրինի է օգտագործում  «Մուլտի Վելնեսի»՝  Ծառուկյանին պատկանող գույքը

Հուլիսի 16-ին Երևանի համայնքապետ Տիգրան Ավինյանը Factor TV -ին տված հարցազրույցում հայտնեց, որ «Մուլտի Վելնես»  ընկերությունն անցնելու է Երևանի քաղաքապետարանի տնօրինմանը։ «Մուլտի Վելնես»-ը ևս անցնում է Ծառուկյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, սակայն այս դեպքում սպորտային համալիրը քաղաքապետարանի տնօրինմանը հանձնելու որոշումը Հակակոռուպցիոն դատարանի հետ կապ չունի։

Երևանի քաղաքապետը պարզաբանել է, որ «Մուլտի Վելնես»-ի  շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի անօտարելի հողի վրա՝ խախտումներով։

Ըստ պաշտոնական պարզաբանումների, փաստացի, սպորտային համալիրի հողատարածքն ու շենքը պատկանում են համայնքին, շենքը Գագիկ Ծառուկյանին հանձնվել է որոշակի ժամկետով, և պայմանագիրը խզվել է։

2016 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի համայնքի և «Մուլտի Վելնես» կենտրոն ՍՊԸ-ի միջև կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր։ Խոսքը ներկայիս Խանջյան 22 հասցեի մոտ 1.262154 հա հողամասի մասին է։

Պայմանագրով՝

  • հողը սեփականությամբ համայնքինն էր,
  • «Մուլտի Վելնեսին» տրվել էր այդ հողի կառուցապատման իրավունք,
  • կառուցված շինության նկատմամբ ընկերությունն ուներ տիրապետման և օգտագործման իրավունք։

Պայմանագրի ժամկետը մինչև 2065 թվականն էր, այսինքն՝ 49 տարով։ Այժմ, սակայն, ստացվում է, որ շենքը կառուցելուց հետո, երբ ընկերությունն արդեն շահույթ է ստանում, քաղաքապետարանը խզել է պայմանագիրը։

Այս գործընթացներից հետո «Մուլտի Վելնես»-ը երկու դատական հայց է ներկայացրել դատարան․ մեկը՝ Երևանի քաղաքապետարանի, իսկ մյուսը՝ Կադաստրի կոմիտեի դեմ։

2026 թվականի օգոստոսի 5-ին «Մուլտի Վելնես» կենտրոն ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։

Պահանջը՝ անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու/այն կասեցնելու որոշումը։

Սա այն գործընթացն է, որով քաղաքապետարանը հունիսին ծանուցել էր ընկերությանը, որ հրաժարվում է 2016-ին կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից։

Այսինքն՝ ընկերությունը դատարանում վիճարկում է հենց քաղաքապետարանի գործողության իրավաչափությունը։

Օգոստոսի 18-ին, «Մուլտի Վելնեսը» ևս մեկ հայց է ներկայացրել՝ այս անգամ Կադաստրի կոմիտեի դեմ։

Այստեղ պահանջը վերաբերում է արդեն կատարված կադաստրային գործողությանը, այն է՝ անվավեր ճանաչել «Մուլտի Վելնեսի» իրավունքները դադարեցնելու և այդ անշարժ գույքի նկատմամբ Երևանի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու գործողությունը։

Այսինքն՝ առաջին հայցով ընկերությունը վիճարկում է պայմանագիրը դադարեցնելու քաղաքապետարանի որոշումը, իսկ երկրորդով՝ դրա հետևանքով կատարված կադաստրային գրանցումը։

 

Իսկ ի՞նչ է սահմանվում օրենքով

 

ՀՀ հողային օրենսգրքի 48¹-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուրիշին պատկանող հողամասում կառուցապատման իրավունք ստացած անձը կառուցապատման ժամկետի ընթացքում իրավունք ունի տիրապետել և օգտագործել կառուցված գույքը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  ուրիշի հողի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շենքը, որպես ընդհանուր կանոն, հողամասի սեփականատիրոջ սեփականությունն է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը գործող էր, այդ իրավունքի շրջանակում ընկերությունն ուներ կառուցված գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունք։ Հետևաբար՝ համայնքը չէր կարող պարզապես մտնել ու օգտագործել այն՝ միայն այն պատճառով, որ հողը համայնքային էր։

Բայց պայմանագիրը խզելը փոխում է իրավիճակը․ եթե կառուցապատման իրավունքը օրինական կարգով դադարեցվել է, գործում է Հողային օրենսգրքի 48¹-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունը՝ շենքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, պատկանում է հողի սեփականատիրոջը։

Քանի որ «Մուլտի Վելնեսը» քաղաքապետարանի՝ պայմանագիրը միակողմանի լուծելու հարցը դատարանում վիճարկում է, այս պահին վերջնական պնդում անել չենք կարող, որ քաղաքապետարանը լիարժեք իրավունք ունի օգտագործելու շենքը։ Սակայն միանշանակ է, որ «Մուլտի Վելնեսի» ներսի գույքը քաղաքապետարանին  երբևէ չի պատկանել և չի պատկանում նաև հիմա։ Չնայած այդ հանգամանքին՝ այն այժմ շահագործվում է քաղաքապետարանի կողմից։

Օգոստոսի 20-ի Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձություններին։

«Իսկ ո՞վ է ասել, ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դատաիրավական համակարգին մեղադրելով տարիներ շարունակ վերնախավերի շահերը սպասարկելու մեջ։

Այդ դեպքում հարց է առաջանում․ արդյոք այդ նույն դատաիրավական համակարգն այժմ չի սպասարկում գործող իշխանության վերնախավի ցանկությունները․ հակառակ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի հրապարակային հայտարարություններին ժամանակագրորեն հաջորդում են Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացներ այնպիսի դեպքերի վերաբերյալ, որոնք ամենևին էլ նոր չեն հայտնի դարձել իրավապահներին։

 

Արաքս Մամուլյան

 

]]>
https://factor.am/1054093.html/feed 0
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել  https://factor.am/1051077.html https://factor.am/1051077.html#respond Thu, 13 Aug 2026 15:00:40 +0000 https://factor.am/?p=1051077 Բարձրագույն դատական խորհուրդը մոտ մեկ ամիս առաջ դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները։ Դատավորն, ըստ Բարձրագույն դատական խորհրդի, էական կարգապահական խախտում է թույլ տվել։ Կարգապահական գործի համաձայն՝ նա 183 օրից ավելի համատեղ բնակվել է օգնականի հետ, սակայն այս մասին նշում չի կատարել հայտարարագրում։ Այսպիսով՝ ըստ ԲԴԽ-ի դատավորը շահերի բախում է թույլ տվել։

Սա այն է, ինչ երևում է ԲԴԽ որոշումից, սակայն կարգապահական վարույթին նախորդել են իրադարձություններ, որոնք պատահականություն համարելը դժվար է։ Ինչպես պարզվում է՝ դատավորի վերաբերյալ 2025-ի ապրիլից մինչև տարեվերջ երեք քրեական վարույթ է նախաձեռնվել, խուզարկել են նրա օգնականի բնակարանը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս իրադարձություններին նախորդել են Գիվի Հովհաննիսյանի կողմից կայացված, Դատախազության համար անցանկալի որոշումներ։

Այսպես՝

Դատավորը վերացրել է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը, որպեսզի վերջինս բուժման նպատակով դուրս գա ՀՀ-ից

2025 թվականի ապրիլի 4-ին դատավոր Գիվի Հովհաննիսյանը վերացրել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց բացակայելու արգելքը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով դուրս գալ Հայաստանից։ Գագիկ Խաչատրյանի գործը նախկինում քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ապա տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան ու մակագրվել Գիվի Հովհաննիսյանին։ 2019-ից մինչև 2025-ը Խաչատրյանի պաշտպանական թիմը պնդել է․ Խաչատրյանը բուժման նպատակով պետք է մեկնի Հայաստանից։ Դատարանը, սակայն, չի թույլատրել։

2025-ի ապրիլին կայացած հերթական դատական նիստին կրկին քննարկման առարկա է դարձել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը, որպեսզի վերջինս բուժման նպատակով կարողանա մեկնել։ Դատախազը կրկին առարկել է, սակայն դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որպես հիմնավորում մատնանշելով անձի առողջության կարևորությունը, որոշել է վերացնել Խաչատրյանի խափանման միջոցը։  Գագիկ Խաչատրյանը, սակայն,  հնարավորություն չի ունեցել լքելու Հայաստանը։ Այն բանից հետո, երբ դատավորը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին դուրս գալ Հայաստանից, դատախազը մեկ այլ գործով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրելով բացակայելու արգելքը։ Այսպիսով՝ Խաչատրյանը մնացել է երկրում, սակայն չի մասնակցել Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործին․ պաշտպանական կողմը պնդել է, որ նա ի վիճակի չէ տեղափոխվել դատարան, ինչը հավաստվել է նաև Շտապօգնության աշխատակիցների՝ դատարան ուղարկված գրություններով։

Դատախազությունը, սակայն, չի բավարարվել Գագիկ Խաչատրյանի ելքը սահմանափակելով։ Խաչատրյանի վերաբերյալ որոշումից ընդամենը 3 օր անց  ԱԱԾ-ն հայտնել է, որ Գիվի Հովհաննիսյանը 2024 թվականին ներկայացված 2023 թվականի վերաբերյալ հայտարարագրում տվյալ է թաքցրել, մասնավորապես՝ չի հայտնել, որ 2023-ին փաստացի ամուսնական հարաբերություններ ունենալով իր օգնականի հետ՝ 183 օրից ավելի համատեղ բնակվել է նրա և վերջինիս մոր հետ, բացի այդ՝ հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել իր փաստացի բնակության հասցեի փոխարեն նշելով հաշվառման հասցեն։

Դատավորի օգնականը ևս հայտարարատու պաշտոնատար անձ է, ուստի նույն հանգամանքի վերաբերյալ օգնականի մասին տեղեկությունները ևս ստուգվել են։ 

Ինչպես նշվել է գործում ԱԱԾ-ն դատավորի նկատմամբ արտաքին դիտում է իրականացրել՝ առանց դրա արդյունքները տեխնիկական միջոցներով ամրագրելու։ Այս տեսակի միջոցառում իրականացնելու համար դատարանի թույլտվություն չի պահանջվում։ Ստացվում է՝ դատավորի կողմից  2023-ին ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ 2025-ին վարույթ է նախաձեռնվել օպերատիվ տվյալի հիման վրա, որի հիմքերը ստուգել հնարավոր չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեում ապրիլի 12-ին վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 444-րդ 1-ին հոդվածով, այն է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը։ Քանի որ դատավորի օգնականը ևս հայտարարատու պաշտոնատար անձ է, վարույթ է նախաձեռնվել նաև նրա վերաբերյալ։ Երկու գործերը միացվել են մեկ վարույթում և քննվել։

Վարույթ է նախաձեռնվել նաև 2024-ի հայտարարագրի վերաբերյալ 

Այս իրադարձություններից մեկուկես ամիս անց՝ 2025-ի մայիսին Գիվի  Հովհաննիսյանն ու օգնականը 2024-ի հայտարարագիրն են ներկայացրել, որում կրկին տվյալներ առկա չեն եղել 183 օրից ավելի համատեղ բնակվելու  վերաբերյալ։ Նախաձեռնվել է ևս երկու վարույթ՝ դատավորի և օգնականի վերաբերյալ։ Այս վարույթները ևս եղել են Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թացքնելը։ Այս երկու վարույթները ևս միացվել են միմյանց, ապա 2023-ի և 2024-ի վերաբերյալ վարույթներն են միացվել։

Ինչ հիմնավորումներ են ներկայացվել 444-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում

Վարույթն իրականացնող մարմնի պնդմամբ՝ դատավորն ու օգնականը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվում 2023-ի ապրիլից․ Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ պարզվել է, որ 2023-2025 թվականներին Դատավորի և Դատավորի օգնականի կողմից օգտագործված հեռախոսահամարների միջև առկա են բազմաթիվ փոխադարձ ելքային և մուտքային հեռախոսազանգեր, իսկ Դատավորի հեռախոսահամարը նշված ժամանակահատվածում 124 անգամ սպասարկվել է համատեղ բնակության վայրը սպասարկած ալեհավաք կայանների տիրույթում։

Դատավորը, սակայն, նշել է, որ  ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի օգոստոս ամսից և լիազորություններն իրականացրել է Ճամբարակ քաղաքում, որտեղ կացության հարցի լուծման նպատակով վարձակալել է տուն, կատարել վարձակալության պայմանագրից բխող վճարումներ, այդ թվում՝ նաև կոմունալ։ Ըստ Դատավորի՝ Երևան է տեղափոխվել  միայն 2023 թվականի սեպտեմբերի 15-ից։ Այսինքն՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը մշտապես բնակվել է Ճամբարակ քաղաքում, ինչը հիմնավորվում է տան վարձավճարի և կոմունալ վճարների վերաբերյալ փաստաթղթերով և իրականացված դատալսումներով։ Նշվածի հաշվառմամբ, Դատավորը փաստել է, որ 2023 թվականի ապրիլ ամսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ չի գտնվել և չէր կարող գտնվել Մ.Ս.-ի հետ, վերջինիս հետ համատեղ չի բնակվել, այդ թվում՝ նաև իր բնակության հասցեում և հետևաբար, որպես օգնական աշխատանքի չի ընդունել փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մ. Ս.-ին։

Միաժամանակ, դատավորը նշել է, որ ՀՀ-ում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ ակնհայտ է դառնում, որ իր հեռախոսն իր հաշվառման վայրում, որը հանդիսանում է նաև իր փաստացի բնակության հասցեն, սպասարկող ալեհավաքների կողմից հայցվող ժամանակահատվածում սպասարկվել է 1000-ից ավելի անգամ և պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է հաղորդում ներկայացնող անձն առկա փաստերի պարագայում, 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը գնահատել առավել ծանրակշիռ և դրել իր եզրահանգումների հիմքում, հատկապես, որ 2 տարի 10 ամսվա ժամանակահատվածում 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը չի կարող հաստատել տարեկան 183 օր համատեղ բնակության փաստը։

Երրորդ վարույթը նախաձեռնվել է պաշտոնեական անփութության հոդվածով

Օգոստոսին դատավորին առնչվող  երրորդ վարույթն է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի  446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։ Ըստ այս գործի՝ դատավորը տնային կալանք է կիրառել իր վարույթում գտնվող գործերից մեկով մեղադրյալի նկատմամբ, սակայն որոշումը չի ուղարկել պրոբացիայի ծառայությանը, ուստի անձի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել։ Այս հանգամանքի մասին պրոբացիայի ծառայությունը տեղեկացել է ամիսներ անց։ Ինչպես պարզվում է, դատավորն ամիսներ անց  նույն մեղադրյալի նկատմամբ ընտրված տնային կալանքը որոշել է փոխարինել վարչական հսկողությամբ։ Երբ դատավորի կողմից կայացված նոր որոշումը հասանելի է դարձել Պրոբացիայի ծառայությանը, պարզվել է, որ մինչ այդ ընտրված տնային կալանքը մեղադրյալի նկատմամբ չի կիրառվել։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, սակայն դատավորը պնդել է, որ ինքը որոշումն ուղարկել է  վարույթն իրականացնող մարմնին։ 

Խուզարկություն՝  Սերժ Սարգսյանի նկատմամբ  բացակայելու արգելք չկիրառելուց հետո

2025-ին դատավոր Գիվի Հովհաննիսյանին մակագրվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերից մեկը։ Դատական նիստի ընթացքում Գիվի Հովհաննիսյանը դռնփակ քննարկել է Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով մեկնել Հայաստանից։ Այս անգամ ևս «օգնության է եկել» ԱԱԾ-ն։

Այն բանից հետո, երբ Սարգսյանի խափանման միջոցը վերացվել է, ԱԱԾ-ն Դատախազությանը հայտնել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը։ 

Դատախազությունը հրատապ կարգով դատարան է ներկայացրել Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդություն։  Ըստ այս միջնորդության՝ անհրաժեշտ էր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել, քանի որ ԱԱԾ-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սարգսյանը մտադիր էր նոյեմբերի 4-ի գիշերը մեկնել ՀՀ-ից և չվերադառնալ։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին արտահերթ նիստ է հրավիրել, որին Սերժ Սարգսյանը, սակայն, ներկայացել է։ Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում լքել Հայաստանը։ «Էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի, ո՞ւր պիտի փախչեմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը մերժել է միջնորդությունն ու Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չի կիրառել։

Այս որոշումից ընդամենը երկու օր անց՝ նոյեմբերի 7-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշման հիման վրա խուզարկություն է իրականացվել դատավոր Գիվի Հովհաննիսյանի օգնականի բնակարանում։  Խուզարկությամբ Հովհաննիսյանի հետ համատեղ բնակվելը հաստատող որևէ տվյալ չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, դատավորի օգնականը բողոքարկել է խուզարկության որոշումը, և Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Վարույթը բոլոր դրվագներով կարճվել է 

Չնայած նման քանակով վարույթների առկայությանը՝  դատավոր Գիվի Հովհաննիսյանը կամ օգնականը որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չեն ունեցել։ 2026-ի մարտին բոլոր դրվագներով վարույթները կարճվել են։ Կարճման որոշման մեջ նշվում է, որ թեև Գիվի Հովհաննիսյանի՝ օգնականի հասցեում բնակվելը ձևականորեն պարունակում է 444-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, բայց այս խախտումը էական վնաս չի պատճառել և չէր կարող  պատճառել անձանց պետությանը կամ հասարակությանը։ Ինչ վերաբերում է  մյուս դրվագին՝ կապված տնային կալանքի որոշումը չկիրառելու հետ, քննիչը համարել է, որ  բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել դատավորի կողմից ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ։

Հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասին՝ քննիչը նշել է, որ Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե հաստատվել է Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։

Թեև, ըստ էության, որոշումը դատավորի և օգնականի օգտին է՝ նրանց կարճման որոշման ձևակերպումների հետ բովանդակային անհամաձայնություններ ունեն, ուստի երկուսն էլ կարճման որոշումը բողոքարկել են դատարան։ Այս պահին դրանք քննվում են Հակակոռուպցիոն դատարանի երկու դատավորների վարույթներում։

Ով է դատավոր Գիվի Հովհաննիսյանը

 

Այս պատմության մեջ առավել հետաքրքիր է այն հանգամանքը, թե ով է դատավոր Գիվի Հովհաննիսյանը։

 

Դատավորի հայրն ու եղբայրը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ, հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով։ Նրանք իրենց նկատմամբ հետապնդումը համարել են քաղաքական։ Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Եղբայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։ Մարտի 1-ի իրադարձությունների գործերով Գագիկ Հովհաննիսյանը դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։

2002 թվականից քննիչ աշխատող Գիվի Հովհաննիսյանը 2008-ի հոկտեմբերին հրաժարականի դիմում է ներկայացրել ու ստանձնել հոր և եղբոր պաշտպանությունը։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկին դատավորը բարձրաձայնել է վերը նշված հանգամանքները։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքը կարող է անաչառ քննել գործը։ Սերժ Սարգսյանը, նրա պաշտպանական թիմն ու դատախազը, սակայն կասկածի տակ չեն դրել դատավորի անաչառությունը, ուստի՝ նա շարունակել է քննել այն։ 

Բացի այս՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերսկսվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առնչվող մի քրեական գործի քննություն, որով Սարգսյանին մեղադրում էին սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Ըստ գործի՝ Սարգսյանը ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին էր փորձել սպանել։ Այս գործով Դավիթ Սիմոնյանի շահերը ներկայացնում էր այն ժամանակ որպես փաստաբան աշխատող Գիվի Հովհաննիսյանը։

Քրեական վարույթը կարճելուց հետո Գլխավոր դատախազը դիմել է Արդարադատության նախարարություն

Այն բանից հետո, երբ դատավոր Գիվի Հովհաննիսյանին ու օգնականին առնչվող վարույթը կարճվել է, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Նախարարը վարույթ է հարուցել ու դիմել ԲԴԽ, որն էլ, գործը քննելով, որոշել է դատավորի նկատմամբ կիրառել պատասխանատվության ամենախիստ միջոցը՝ լիազորությունների դադարեցում։

Ինչ շրջանակներում է քննվել կարգապահական գործը

Կարգապահական գործում, ըստ էության, դրվել են այն նույն փաստական հանգամանքները, որոնք առկա են եղել քրեական վարույթով, միայն թե այս դեպքում դրանց գնահատականներ են տրվել կարգապահական գործի շրջանակներում։

Պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձի հայտարարագիր ներկայացնելու նպատակը թափանցիկությունն ապահովելն է։ Օրենքի տրամաբանությունն այն է, որ հայտարարագրումը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնատար անձի անունով գրանցված գույքով ու եկամուտներով։ Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պաշտոնատար անձի հետ փաստացի կապված գույքն ու ֆինանսական միջոցները պահել ընտանիքի մեկ այլ չափահաս անդամի անունով։ Սակայն այս դեպքում իրավիճակն առավել հետաքրքիր է։ Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ դատավորն ու օգնականը բնակվել են համատեղ և թաքցրել են այդ հանգամանքը, միևնույնն է, նրանց չեն կարող մեղադրել ընտանիքի չափահաս անդամի անունով գույք ու ֆինանսական միջոցներ գրանցելու մեջ, քանի որ նրանք երկուսն էլ, փաստորեն, հայտարարատու են և պարտականություն ունեն հայտարարագրելու իրենց գույքն ու եկամուտները։ Ուստի՝ ստացվում է, որ երկուսի դեպքում էլ պետությունը հնարավորություն ունեցել է համատեղ բնակվող անձի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները ստանալու։

Կարգապահական գործի շրջանակներում Արդարադատության նախարարությունը պնդել է, որ դատավորը թույլ է տվել շահերի բախում։ Մասնավորապես՝ ԲԴԽ-ում  նշել է, որ օրենսդրի կողմից դատավորների համար սահմանվել են ի պաշտոնե գործելիս պարտադիր պահպանման ենթակա վարքագծի կանոններ, որոնց թվին է պատկանում դատավորի պարտականությունը՝ թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն։ Ըստ ԲԴԽ-ի՝ շահերի բախում թույլ տալով՝ դատավոր վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը և ստեղծում կողմնակալության տպավորություն:

Նախարարությունը, սակայն, չի ներկայացրել որևէ կոնկրետ իրավիճակ, երբ դատավորի կոնկրետ գործողությունը շահերի բախման ռիսկ է առաջացրել կամ հանգեցրել շահերի բախման իրավիճակի։ Նախարարության ներկայացուցիչը պնդել է, որ  շահերի բախման ինստիտուտն ունի կանխարգելիչ բնույթ, որը միտված է բացառելու ոչ միայն այն իրավիճակները, երբ մասնավոր շահն արդեն իսկ ազդել է դատավորի պաշտոնեական գործունեության վրա, այլև երբ առկա է նման ազդեցության ողջամիտ հնարավորությունը։

Դատավորի ներկայացուցիչները պնդել են, որ  «շահերի բախում» սահմանող կառուցակարգերը չեն վերաբերվում դատավորի կողմից իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ համատեղ աշխատելու դեպքերին, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։

Միաժամանակ, դատավորը հավելել է, որ եթե դատավորի պարագայում առավել խիստ չափանիշներ սահմանվեն, քան հանրային ծառայության այլ ոլորտներում գործող պաշտոնատար անձանց պարագայում, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ դատավորի օգնական չի կարող աշխատել դատավորի հետ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձը, սակայն մյուս պաշտոնատար անձանց դեպքում, ովքեր գործառութային առումով բացառիկ լիազորություններ ունեն երկրի կառավարման՝ տնտեսական, ռազմական և այլ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում, այս սահմանափակումը չի գործի։

ԲԴԽ-ն սակայն, համարել է, որ առկա է շահերի բախում, որ դատավորը թույլ է տվել էական կարգապահական խախտում ու դադարեցրել նրա լիազորությունները։ Դիտարկենք նաև, որ թեև դատավորի կարգապահական գործը դռնփակ է քննվել՝ Բարձրագույն դատական խորհուրդը ամբողջ որոշումը հրապարակային տեղադրել է կայքում։

Դատավորի վարույթում գտնվող 80-ից ավելի գործի քննություն կսկսվի  նորից

Հակակոռուպցիոն դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են ինչպես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ, այսինքն՝ կալանքի և այլ միջնորդություններ, այնպես էլ քրեական վարույթներ։ Լիազորությունները դադարեցնելու պահին դատավորի վարույթում մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ ընդամենը մի քանի գործ է եղել։ Ինչ վերաբերում է բուն քրեական գործերին, ապա դրանց քանակը գերազանցում է 80-ը։

Դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ նրան այլ դատարան տեղափոխելու դեպքում նրա վարույթում գտնվող գործերը վերամակագրվում են այլ դատավորների։ Այսինքն՝ Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա վարույթում քննվող մոտ 80 գործի քննություն կսկսվի նորից։

Արաքս Մամուլյան

 

]]>
https://factor.am/1051077.html/feed 0
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից https://factor.am/1048939.html https://factor.am/1048939.html#respond Thu, 06 Aug 2026 15:30:44 +0000 https://factor.am/?p=1048939 Որ պահից է «Ուժեղ Հայաստան»-ից ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը համարվել պատգամավոր և մինչև որ պահն է եղել  պատգամավորի թեկնածու, Ազգային ժողո՞վը, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է քններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցն այն դեպքում, երբ նա ընտրվել էր պատգամավոր, բայց դեռևս Ազգային ժողովի նստաշրջանը չէր մեկնարկել։ Արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ուներ վերադարձնել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով Դատախազության դիմումն ու երկրորդ անգամ կրկին ընդունել այն քննության։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի մասին այս հարցադրումներով։ Factor․am-ն ուսումնասիրել է պատգամավորի և պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական կարգավորումները, Սահմանադրական դատարանի որոշումներն ու դրանց արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկան։

Պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի նպատակը նրա անկախությունն ապահովելն է նախընտրական շրջանում և մինչև պատգամավոր դառնալը, որպեսզի նա զերծ մնա հնարավոր ճնշումներից և քաղաքական հետապնդումներից, հնարավորություն ունենա անխոչընդոտ  իրացնելու իր ընտրվելու իրավունքը։ Այս ինստիտուտին այնպիսի էական նշանակություն է տրված, որ եթե իրավասու մարմինը պատշաճ ընթացակարգով անձին չզրկի անձեռնմխելիությունից, դա ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Այսինքն՝ եթե անգամ հավաքվել են բավարար ապացույցներ, որոնցով առերույթ հաստատվում է անձի առնչությունը իրեն վերագրվող հանցանքին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե պարզվի, որ մինչև նրան մեղադրյալ ներգրավելը նա պատշաճ կարգով չի զրկվել անձեռնմխելիությունից։ Այդուհանդերձ, օրենսդրական կարգավորումները խճճված են և տարընթերցումների տեղիք տվող, ինչն էլ պատճառ է դարձել, որ դրանք մեկնաբանվեն ըստ նպատակահարմարության։ 

Ինչու ծագեց իրավական վեճը

Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքներով ԿԸՀ-ն հայտարարեց, որ երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը։ Ընտրություններին մասնակցած ուժերից մի քանիսը, այդ թվում՝ ԱԺ անցած ընդդիմադիրները, ընտրությունների արդյունքները վիճարկեցին Սահմանադրական դատարանում։ Երբ վեճը դեռևս գտնում էր քննության փուլում, Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս ներգրավված էր Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ գործի քննությանը, ուստի՝ այդ օրերին նիստ չնշանակեց։ 

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, որով անփոփոխ մնացին ԱԺ ընտրությունների արդյունքները։ Դրանից  հետո՝ հուլիսի 8-ին նշանակված նիստում ԿԸՀ-ն անդրադարձավ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու Դատախազության դիմումին և որոշեց վերադարձնել այն՝ պատճառաբանելով, որ այս փուլում Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, ուստի՝ ԿԸՀ-ն չի կարող քննել դիմումը։

Այսինքն՝ ԿԸՀ-ի տվյալ պահի մեկնաբանության համաձայն՝ ՍԴ որոշումից հետո ԿԸՀ-ն չի կարող քննել պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության հարցով որևէ դիմում․ նրանք այլևս թեկնածու չեն համարվում։

Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պարտավոր էր քննել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը՝ երաշխավորելով նրա անկախությունը և համոզվելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ չունի, չի քննել, իսկ հետո արձանագրել է, որ այլևս իրավասու չէ քննել։

Ինչպես ԿԸՀ-ն փոխեց դիրքորոշումը

Ըստ Նարեկ Կարապետյանի պաշտպանական թիմի՝ այս որոշումը հավասար է Դատախազության դիմումը մերժելուն։ Նման մեկնաբանության դեպքում երկրորդ անգամ ԿԸՀ նույն դիմումը ներկայացվել չէր կարող։ Նախկին պրակտիկայում պատգամավորի թեկնածուների հետ կապված նման իրավիճակ չի ստեղծվել, սակայն եղել է իրավիճակ, երբ դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն է համարել, որ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը քննելն իր տիրույթում չէ։ Դատախազությունն այս դեպքում պարզապես առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու նրան մեղադրանք է ներկայացրել։ Այս դեպքում, սակայն, Դատախազությունն իրավացիորեն այս ճանապարհով չի գնացել, քանի որ  ակնհայտ էր, որ Կարապետյանը չէր կարող չունենալ անձեռնմխելիություն։

Այն, որ Նարեկ Կարապետյանը հայտնվելու էր խորհրդարանում, պարզ էր բոլորի, այդ թվում՝ իրավապահների համար։ Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համարն էր, ինքնաբացարկ չէր հայտնել, հայտարարել էր, որ վերցնելու է մանդատը։ Այսինքն՝ եթե անգամ դիտարկենք, որ նա ՍԴ որոշումից հետո դադարել էր լինել պատգամավորի թեկնածու, ապա պարզ էր, որ ընտրվել է պատգամավոր։ Թե՛ թեկնածուի, թե պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել չի կարող առանց ԿԸՀ-ի կամ ԱԺ-ի համաձայնության։ Դատախազությունը նման պայմաններում երկրորդ անգամ ԿԸՀ ներկայացրեց նույնաբովանդակ դիմում՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար։ Միայն թե այս անգամ դիմումին կցվեց  նաև Սահմանադրական դատարանի որոշումը ԱԺ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ։

Քրեական հետապնդում հարուցելիս՝ պատգամավորի թեկնածու, ազատությունից զրկելու հարցը քննարկելիս՝ պատգամավոր

Դատախազության դիմումը ԿԸՀ  ներկայացվեց հուլիսի 13-ին, որից մեկ շաբաթ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրված պատգամավորներին հանձնեց պատգամավորի վկայականները։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ   վկայական՝ այդպիսով, ըստ էության, ձեռք բերելով պատգամավոր լինելը հավաստող փաստաթուղթ։ 

Այս անգամ ԿԸՀ-ն քննեց Դատախազության միջնորդությունը և  Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ 

Դիտարկենք, որ ԿԸՀ-ն միայն պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հարցով դիմումները կարող է քննել։ Բայց, փաստացի,  ստացվեց  այնպես, որ պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դիմումը ԿԸՀ-ն չքննեց, իսկ Նարեկ Կարապետյանին  պատգամավորի վկայականը հանձնելուց հետո որոշեց քննել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանին  ազատությունից զրելու միջնորդությանը, ապա ԿԸՀ-ն այս դիմումը վերադարձրեց՝ պատճառաբանությամբ, որ պատգամավորին ազատությունից զրկելու հարցին համաձայնություն տալ կարող է միայն Ազգային ժողովը։ 

Այսինքն՝ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը քննելիս նրան դիտարկեց որպես պատգամավորի թեկնածու, իսկ նրան ազատությունից զրկելու միջնորդության դեպքում՝ որպես պատգամավոր։ 

Ինչ են սահմանում Սահմանադրությունն ու օրենքները

Ինչպես պարզվում է՝ այս խառնաշփոթի պատճառն օրենքներն են, որոնք միմյանցից անջատ են գրվել և մեկնաբանվում։ 

Այսպես՝ 

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ 

 

  1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
  2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

 Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ 

       1.Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

  1. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։

Այսինքն՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորի անձեռնմխելիության երաշխավորն Ազգային ժողովն է, ուստի բոլոր այն դեպքերում, երբ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հարց է առաջանում, նախապես պետք է ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը։

Պատգամավորի թեկնածուից պատգամավոր դառնալու սահմանը

Իսկ ո՞րն է պատգամավորի թեկնածուից պատգամավոր դառնալու սահմանը։ Ընտրական օրենսգրքով և  ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ չէ՝ երբ է պատգամավորի թեկնածուն կորցնում պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող երաշխիքները և ձեռք բերում պատգամավորի համար սահմանված գործունեության  երաշխիքներ։ 

Պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքներն, ինչպես արդեն նշեցինք,  ամրագրված է Սահմանադրությամբ, և միանշանակ է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվում է միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Իսկ թեկնածուի կարգավիճակն ու գործունեության երաշխիքները սահմանվում են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ 

Մասնավորապես՝

Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 

  1. Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա։

Այսինքն՝ այս հոդվածի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի գրանցման պահից մինչև լիազորությունները ստանձնելու պահը  նրա անկախության երաշխավորը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է․ եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, նրան ազատությունից զրկելու հարց առաջանա, այս հարցով դատախազը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ 

Այս  կարգավորման նպատակը պատգամավորի թեկնածուի գրանցման պահից մինչև պատգամավոր դառնալը անձի անկախ գործունեությունը երաշխավորելն է, որի մասին վկայում է նաև հոդվածի վերնագիրը՝ «Պատգամավորի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները»։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ օրենքը որևէ տարանջատում չի դնում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունների միջև՝ երկուսի քննությունն էլ վերապահելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Այս տրամաբանությամբ հուլիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է քններ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու միջնորդությունները, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ինչպես արդեն նշեցինք, հետ է վերադարձրել Դատախազության դիմումը՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե  Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէր, և ԿԸՀ-ն իրավասու չէր քննել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Իսկ ինչո՞ւ է ԿԸՀ-ն նման որոշում կայացրել

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է առաջին անգամ վերադարձրել, իսկ  երկրորդ անգամ՝ քննել դիմումը։ Նա  հղում է կատարել ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածին, որով սահմանվում է պատգամավորի թեկնածուի կարգավիճակը։

Ըստ այդ հոդվածի՝

  1. Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է հուլիսի 4-ին, այսինքն՝ ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության՝  հուլիսի 4-ից հետո Նարեկ Կարապետյանը դադարել է լինել պատգամավորի թեկնածու։ Հուլիսի 20-ին ԿԸՀ-ն ընտրված պատգամավորներին հանձնել է վկայականները, ուստի, ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության, ԿԸՀ-ն կրկին իրավասություն է ստացել քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ 

Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ Վահագն Հովակիմյանի մեկնաբանության, պատգամավորի թեկնածուները մինչև ընտրությունների արդյունքների հարցով վերջնական որոշման կայացումը թեկնածու են, ապա դադարում են թեկնածու լինել, իսկ վկայական ստանալուց հետո նորից դառնում են պատգամավորի թեկնածու, ինչը դուրս է իրավական տրամաբանությունից։

Իսկ իրականում ի՞նչ է սահմանվում Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով

Վերադարձնելով Դատախազության դիմումը՝ ԿԸՀ-ն հղում է կատարել Ընտրական օրենսգրքի  91-րդ հոդվածին։ Ըստ ԿԸՀ-ի հուլիսի 8-ի դրությամբ՝ Նարեկ Կարապետյանն այլևս  պատգամավորի թեկնածու չէր և նրա նկատմամբ չէին տարածվում պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները։ 

Իսկ թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են 90-րդ հոդվածով, որը, ինչպես արդեն նշեցինք, վերնագրված է «Պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները»։ 

Հոդվածի 5-րդ և 2-րդ մասով, ըստ էության, սահմանվում են գործունեության երաշխիքները։ 

2-րդ մասի  համաձայն՝

  1. Պատգամավորի թեկնածու գրանցված անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի կամ զինվորական վարժանքի կամ զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության

Իսկ 5-րդ մասով սահմանվում է անձեռնմխելության երաշխիքները։

Այսինքն՝ օրենսդիրը տարանջատել է պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները՝ սահմանելով, որ պատգամավորի թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները նրանց նկատմամբ տարածվում են մինչև ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտը, իսկ այս որոշման վիճարկման դեպքում՝ մինչև ՍԴ որոշման հրապարակումը, իսկ գործունեության երաշխիքները պահպանվում են մինչև լիազորությունները ստանձնելու պահը։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները նույնացրել է և որոշել, որ դրանք, այդ թվում՝ երաշխիքները դադարում են գոյություն ունենալ ՍԴ որոշումից հետո։

Իսկ ե՞րբ է պատգամավորը ստանձնում լիազորությունները

Պարզվում է՝ «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքով պատգամավորի լիազորությունների ստանձելու պահ ամրագրված չէ։ Սովորույթի ուժով մեկնաբանվել է, որ դա պատգամավորի երդման պահն է, սակայն օրենքով նման կարգավորում, ինչպես պարզվում է առկա չէ։  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում Նարեկ Կարապետյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդում էր․ պատգամավորը կարգավիճակը ձեռք է բերում ընտրված լինելու փաստն արձանագրվելու պահից, հետևաբար՝ ԿԸՀ-ն չի կարող քննել Նարեկ Կարապետյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները և դրանք ԱԺ-ի տիրույթում են։

«Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի համակարգային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս օրենքով առկա են  ուղիղ կարգավորումներ այն մասին, որ ԱԺ-ի կողմից ընտրված անձինք լիազորությունները ստանձնում են երդմամբ՝ ԱԺ հատուկ նիստում։ Օրինակ՝ նման ուղիղ կարգավորումներ առկա են  Հանրապետության նախագահի, ԲԴԽ անդամների, Դատախազի  ՄԻՊ-ի  և այլ պաշտոնատար անձանց դեպքում։

ԱԺ պատգամավորները ևս ԱԺ առաջին նիստի օրը երդվում են, բայց որպես այդպիսին օրենքում ֆիքսված չէ, որ նրանք երդմամբ են ստանձնում պարտավորությունները, ինչն էլ տարընթերցումների տեղիք է տալիս։ 

ԱԺ  կանոնակարգ օրենքի համաձայն՝  ԱԺ առաջին նիստին 

  1. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
  2. Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
  3. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

Սրանից հետո միայն հայտարարվում է  առաջին նստաշրջանի օրակարգը։

Թեև օրենքում ուղիղ գրված չէ, սակայն անալոգիա կիրառելով Դատախազի, ՄԻՊ-ի և ԱԺ-ի կողմից ընտրված այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների հետ, կարելի էր եզրահանգել, որ պատգամավորի լիազորությունների ստանձնման պահը հենց առաջին նիստում երդմամբ է արձանագրվում։

Այս դեպքում  կստացվեր, որ պատգամավորի թեկնածուն գրանցման պահից մինչև երդմամբ լիազորությունները ստանձնելու պահը թեկնածու է և նրա նկատմամբ թե՛ հետապնդում հարուցելիս, թե՛ նրան ազատությունից զրկելիս  պետք է ԿԸՀ-ն համաձայնություն տա, ուստի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցերը ԿԸՀ-ի տիրույթում են։ Սակայն գործում է մեկ այլ օրենք, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ  պատգամավորի կարգավիճակն ավելի վաղ է ծագում։

«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ պատգամավորի մանդատի հետ այլ գործունեությունն անհամատեղելի է։

Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ 

Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

Նույն հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ մեկամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչև այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը: 

Այսինքն՝ այս օրենքի տեսանկյունից անձն ավելի վաղ է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ։ 

Տվյալ դեպքում ԿԸՀ-ն մանդատները բաշխել է հունիսի 14-ին, հետևաբար՝ մանդատ ստացած անձինք այդ պահից օրենքի տեսանկյունից դիտարկվել են որպես պատգամավոր, և պատգամավորի մանդատի անհամատեղելիության կանոնները այդ պահից գործել են մանդատ ստացած պատգամավորների նկատմամբ․ նրանց վրա դրվել է պատավորություն մեկամսյա ժամկետում դադարեցնել իրենց այլ գործունեությունը։

Այսպիսով՝ վերլուծելով վերը նշված սահմանադրական ու օրենսդրական կարգավորումները՝ կարող ենք հանգել հետևության, որ․

1․ ԿԸՀ-ն իրավասու է քննել պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցերը պատգամավորի թեկնածու գրանցվելու պահից մինչև լիազորությունները ստանձնելու պահը։

Օրենքում, սակայն, հստակ չէ, թե պատգամավորը երբ է ստանձնում լիազորությունը։

2․Պատգամավորի թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները դադարում են ԱԺ ընտրվելու մասին ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտի, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչև ՍԴ որոշման կայացման պահից, սակայն թեկնածուի գործունեության երաշխիքները շարունակում են պահպանվել մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելու պահը, որը, սակայն, օրենքով ֆիքսված չէ։

3․Եթե համարենք, որ պատգամավորը լիազորությունները ստանձնում է ԱԺ առաջին նիստին՝ երդմամբ, ապա թե՛ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, թե՛ նրան ազատությունից զրկելու հարցը ԿԸՀ-ի տիրույթում է, ինչից հետևում է, որ
1․ ԿԸՀ-ն պետք է քններ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցերը։ Ուստի, մեր դիտարկմամբ, առաջին անգամ խախտել է օրենքը՝ դիմումը ետ վերադարձնելով, իսկ երկորրդ անգամ՝  նրան ազատությունից զրկելու հարցը չքննելով։ Միաժամանակ, «Պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին օրենքով պատգամավորը կարգավիճակը ձեռք է բերում մանդատ ստանալու պահից, այսինքն՝ ավելի վաղ, քան ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկը։ 

Վերը նշված օրենսդրական կարգավորումներից պարզ չի դառնում՝ անձը մինչև որ պահն է պատգամավորի թեկնածու և որ պահից՝ պատգամավոր, ինչն առանցքային նշանակություն ունի՝ որոշելու համար, թե որ մարմինը՝ ԿԸՀ-ն, թե ԱԺ-ն պետք է անձին զրկի անձեռնմխելիությունից։

Ինչ դիրքորոշում է հայտնել Սահմանադրական դատարանը

Սահմանադրական դատարանը պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ  2022-ին կայացրած որոշում ունի։

Պատգամավորի նկատմամբ ԿԸՀ-ի համաձայնությամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցը կարգավորող Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը ՍԴ-ի առաջ բարձրացրել էր Մարդու իրավունքների պաշտպանը։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չեն մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պատշաճ կառուցակարգեր և ընթացակարգային նորմեր, ինչը հանգեցնում է մարդու սահմանադրական իրավունքների խախտման։

ՄԻՊ-ը, մասնավորապես, նշել է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը կիրառվում է խիստ ձևական մոտեցումներով, որից օգտվում է քրեական հետապնդման մարմինը և կատարում է քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտող գործողություններ։ Վերոգրյալի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու համար, միևնույնն է, չկա որևէ ընթացակարգ, անձի համար սահմանված չեն համապատասխան իրավունքներ ու այդ իրավունքներն ապահովելու անհրաժեշտ մեխանիզմներ: Դիմողի եզրահանգմամբ՝ գործող կառուցակարգերի պարագայում օրենքով նախատեսված երաշխիքը կրում է ձևական բնույթ, իսկ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնության հարցի քննարկման գործընթացը քրեական հետապնդման մարմնի օգտին նախապես կանխորոշված ելքով մեխանիկական աշխատանք է՝ առանց որևէ բովանդակային քննարկման:

Ըստ ՄԻՊ-ի՝  քրեական հետապնդում հարուցելու կամ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու կառուցակարգերի բացակայության պայմաններում անձը որևէ հնարավորություն չունի կողմնորոշվելու, թե իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվելու, ինչ ընթացակարգով, ինչ երաշխիքների գործադրմամբ: Այս համատեքստում դիմողը նաև նշել է, որ գոյություն չունի որևէ ատյան, որտեղ անձը կարող է ներկայացնել իր իրավունքների խախտումների մասին պնդումները, հասնել դրանց արդյունավետ քննարկման ու այդ կերպ պաշտպանվել քրեական հետապնդման մարմինների՝ իր իրավունքներին միջամտող արարքներից:

Ըստ ՄԻՊ-ի` արդար դատաքննության իրավունքը պետք է կիրառելի լինի ԿԸՀ-ի՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի նկատմամբ, քանի որ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություններով քրեական դատավարություն իրականացնող մարմինների համար բացվում է անձի իրավունքների և շահերի նկատմամբ քրեաիրավական միջամտությունների ճանապարհ և անձը պետք է մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություն ունենա այդ գործի շրջանակներում։

Սահմանադրական դատարանը, սակայն, գտել է, որ օրենսդրի կողմից պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձանց նման անձեռնմխելիությամբ օժտելը նախևառաջ նպատակ ունի այդ անձանց բնականոն և արդյունավետ գործունեությունը երաշխավորելու, ինչպես նաև այդ անձանց պաշտպանելու նրանց իրավունքներին ու պարտականություններին ոչ իրավաչափ միջամտություններից և անհիմն հետապնդումներից:

ՍԴ-ն արձանագրել է, որ 

ա) անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է,

բ) այդ անձանց համար անձեռնմխելիությունն ունի հաղթահարման միասնական ընթացակարգ, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության առկայությամբ կարող է հարուցվել քրեական հետապնդում:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հանդիսանում է Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված անձի ընտրվելու (պասիվ ընտրական իրավունքի) իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք՝ ապահովելով պատգամավորի թեկնածուի գործունեության կապակցությամբ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդման հարուցումից, ինչպես նաև ազատությունից զրկվելու հնարավորության բացառումը՝ անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարելու (դրանից զրկելու) հնարավորություն վերապահելով քաղաքական իշխանությունից և քրեական հետապնդման մարմիններից անկախ մարմնին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծվող հարցերի բնույթից էլ ինքնին բխում է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում տեղ չեն գտնում և չեն կարող տեղ գտնել քրեական մեղադրանքի, (հետևաբար նաև) պաշտպանության գործառույթները:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝

ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,

բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,

գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն:

Սահմանադրական դատարանի որոշումից, ըստ էության, պարզ է դառնում, որ առկա չէ որևէ սահմանափակում  առ այն, որ ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը կարող է քննել, իսկ նրան ազատությունից զրկելու հարցը՝ ոչ։ Ավելին,  անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է, ինչը ենթադրում է, որ թե՛ նրան մեղադրանք ներկայացնելու, թե՛ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Միայն թե կրկին պարզ չէ և Սահմանադրական դատարանի որոշումից պարզ չի դառնում, թե որն է պատգամավորի լիազորություններ ստանձնելու պահը։

Սահմանադրական դատարանը մեկ այլ՝ 2021-ի որոշում ունի՝ պատգամավորի անձեռնմխելիոթյան վերաբերյալ, որի հիմքով ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր ընտրված անձինք մինչև ԱԺ նստաշրջանի մեկնարկն ազատ են արձակավել։ 

ՍԴՈ 1619 որոշմամբ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված իրավական հարցերից մեկը հետևյալն է եղել․ 

Արդյոք անձի, մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, ազատությունից զրկված լինելու պարագայում, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո ազատությունից զրկված վիճակում մնալը (ազատությունից զրկման շարունակումը, պահպանումը)` առանց Ազգային ժողովի համաձայնության, հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին (2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը)։

ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը:

«Ներկայացվածի հակառակ մոտեցման պարագայում կարող է վտանգվել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և Ազգային ժողովի անկախությունը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորին տրված պաշտպանությանը՝ պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին ազատությունից զրկելը դարձնելով ոչ իրավաչափ»,- նշել է Սահմանադրական դատարանը։

Դիտարկենք, որ այս դեպքում ՍԴ-ն օգտագործում է «պատգամավորի կարգավիճակ» եզրույթը, սակայն կրկին չի բացահայտում, թե որ պահից է անձը ստանում այդ կարգավիճակը։ Այնուամենայնիվ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ԱԺ-ի նստաշրջանի մեկնարկը պատգամավոր ընտրված անձինք ազատվել են կալանքից, իսկ Նարեկ Կարապետյանի կալանքի հարցը ԿԸՀ-ն չի քննել՝  կարող ենք արձանագրել, որ  իրավակիրառ պրակտիկայում դատարանները պատգամավորի կարգավիճակը չեն կապում երդմամբ  լիազորությունները ստանձնելու հետ, այլ համարվում է, որ նրանք ավելի վաղ են ստանում պատգամավորի կարգավիճակ։

Արդյոք գլխավոր դատախազն այժմ կարող է ԱԺ-ում բարձրացնել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցը

Ազգային ժողովի մեկնարկին լրագրողները հարց ուղղեցին Նարեկ Կարապետյանին, թե արդյոք չունի՞ մտավախություն, որ Գլխավոր դատախազը կգնա ԱԺ՝ իր հետևից։ Լրագրողները նկատի ունեին՝ արդոք Աննա Վարդապետյանը Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցով կգնա ԱԺ։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդոք դատախազը իրավական հնարավորություն ունի՝ այս փուլում այդպիսի միջնորդությամբ դիմելու ԱԺ-ին։ 

Աննա Վարդապետյանը՝ ԱԺ-ում պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիության զրկելու միջնորդություն ներկայացնելիս
08․07․2025

Նշենք, որից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ, նրան մեղադրանք է ներկայացվել հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու հոդվածով և խափանման միջոց է ընտրվել գրավը։ Այսինքն՝ Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ ընտրվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց, որն, ըստ Դատախազության, կարող է ապահովել Նարեկ  Կարապետյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ։ Ուստի՝ դատախազը տվյալ փուլում նույն հիմքով չի կարող դիմել ԱԺ-ին Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հարցով։ Դիտարկենք նաև, որ, փաստացի, իրավապահները համարում են, որ գրավն ի զորու է զսպելու  Նարեկ Կարապետյանի ոչ իրավաչափ վարքագիծն ազատության մեջ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու էին դիմել ԿԸՀ-ին՝ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու հարցով։

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1048939.html/feed 0
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը https://factor.am/1045913.html https://factor.am/1045913.html#respond Wed, 29 Jul 2026 13:00:47 +0000 https://factor.am/?p=1045913 Պաշտոնատար անձինք յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 31-ը պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց տարեկան հայտարարագրերը։ Այդ հայտարարագրերի միջոցով նրանք հանրությանը հաշվետու են դառնում նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած գույքի, եկամուտների, ծախսերի, դրամական միջոցների և դրանց աղբյուրների վերաբերյալ։ Սակայն այս տարի հենց վերջնաժամկետի ավարտին՝ մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը անհասանելի դարձավ, ըստ այդմ՝ հնարավոր չէր պարզել, թե պաշտոնատար անձինք ինչ են հայտարարագրել, երբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը կամ, առհասարակ, պահպանե՞լ են արդյոք հայտարարագիր ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը։

Այստեղ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 7-ին, կայանալու էին Ազգային ժողովի ընտրությունները, և համակարգը խափանված էր շուրջ 10 օր։

Ստացվում է՝ նման կարևոր քաղաքական իրադարձությունից առաջ հանրությունը հնարավորություն չուներ տեղեկանալու գործող իշխանության ներկայացուցիչների գույքային դրության և ունեցվածքի մասին։

Ո՞վ է սպասարկում հայտարարագրերի ռեեստրը, որքա՞ն գումար է ծախսվել ռեեստրի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար, ինչո՞ւ այն անհասանելի դարձավ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին․ Factor․ am-ը գնացել է այս հարցերի պատասխանների հետքերով։ 

 

Ինչու ընտրություններից առաջ սահմանափակվեց հայտարարագրերի ռեեստրի հանրային հասանելիությունը

 

Հայտարարագրերի ռեեստրի անհասանելի դառնալուց միայն մի քանի օր անց՝ հունիսի 3-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ քաղաքացիներից հայցելով ներողամտություն։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվեն։ Հայցում ենք հանրության ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,- հայտնել էին ԿԿՀ-ից։

Հանձնաժողովի հաղորդագրությունից, սակայն, պարզ չի դառնում, թե, ի վերջո, ինչն էր դարձել ռեեստրի անհասանելիության պատճառը։ Արդյոք այս պատասխանատու ժամանակահատվածում էր հանձնաժողովը որոշել վերազինել հայտարարագրերի ռեեստրի համակարգը, թե տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով ռեեստրը դադարել էր գործել։ Այս հարցը պարզաբանելու նպատակով գրավոր հարցում էինք ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել են.

«Հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի վերազինման տեխնիկական խնդիրների կարգավորման, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններին թվային հարձակումների փորձերի չեզոքացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մոտ 10 օր սահմանափակված է եղել հայտարարագրերի հրապարակային ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Այս մասին Հանձնաժողովը նախապես հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ» (ընդգծումը՝ Factor.am-ի)։

Չնայած այս պնդմանը՝ ԿԿՀ-ն նախապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Ինչպես արդեն նշել ենք, կառույցի առաջին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է միայն այն ժամանակ, երբ հայտարարագրերի ռեեստրն արդեն անհասանելի էր հանրության համար։

ԿԿՀ-ի պատասխանում, ինչպես տեսնում ենք, նշվում է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ պետական մարմինների տեղեկատվական շտեմարանների նկատմամբ իրականացվել են թվային հարձակումների փորձեր։

Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք ԱԺ ընտրություններից առաջ հարձակման փորձ է իրականացվել հենց ԿԿՀ-ի հայտարարագրերի ռեեստրի էլեկտրոնային համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով սահմանափակվել է դրա հասանելիությունը, թե սահմանափակումը կրել է բացառապես կանխարգելիչ բնույթ՝ հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը պատասխանեց, որ նման հարձակումների փորձեր իսկապես եղել են։

«Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև վերազինել համակարգը։ Ռեեստրի հասանելիության սահմանափակման ընթացքում իրականացվել են նաև այդ աշխատանքները, որպեսզի հետագայում համակարգի հասանելիությունը կրկին սահմանափակելու անհրաժեշտություն չառաջանա»,- ասաց Տիգրան Ծատուրյանը։

 

Մոտ 90 մլն դրամ՝ հայտարարագրման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի համար

 

ԿԿՀ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե հայտարարագրերի ռեեստրի ստեղծման, ինչպես նաև սպասարկման համար մինչև օրս որքան գումար է ծախսվել և ինչ միջոցներից։ Ի պատասխան հայտնել են, որ համակարգի մշակման շրջանակում կոնկրետ հայտարարագրերի ռեեստրի համար ծախսված գումարն առանձնացնել և առանձին դիտարկել հնարավոր չէ,  քանի որ այն մշակվել և ներդրվել է որպես ընդհանուր համակարգի անբաժանելի մաս։ Հնարավոր չէ առանձնացնել նաև ռեեստրի սպասարկման համար հատկացված գումարի չափը։ Բայց, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգի ստեղծման և հետագա սպասարկման համար շուրջ 90 մլն դրամ գումար է հատկացվել։

Այսպես՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում կնքված պայմանագրի հիման վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ ի թիվս այլ փուլերի, պայմանագիրը ներառում էր նաև Համակարգի մշակման և հարմարեցման աշխատանքների (Development and Customization of the System) փուլ, որի համար նախատեսված է եղել ընդհանուր՝ 52,934,969 ՀՀ դրամ (առանց տեղական հարկերի)։

Այս ֆինանսավորումն, ըստ ԿԿՀ-ի, ուղղվել է ամբողջությամբ նոր էլեկտրոնային համակարգի ներդրմանը, քանի որ նախկին համակարգից անցում է կատարվել որակապես նոր լուծման, որն ապահովված է ամբողջական ֆունկցիոնալությամբ, պետական տեղեկատվական շտեմարանների հետ փոխգործելիությամբ, Հանձնաժողովի համապատասխան հաշվետվությունների գործառույթներից ինքնաշխատ դուրսբերման, վիճակագրական տվյալների արտացոլման, համակարգում կատարված ցանկացած գործողության լոգավորման, արհեստական բանականության (ԱԲ) գործիքների և մեքենայական ուսուցման (Machine Learning) համակարգերի հետագա ներդրման տեխնիկական և մի շարք այլ հնարավորություններով:

Պայմանագրով համակարգի կառուցման աշխատանքները վերջնականացնելուց հետո մատակարար կազմակերպությունը 3 տարի ժամկետով սպասարկել է համակարգը։ Նշված սպասարկման ժամկետը լրացել է 2025 թվականի նոյեմբերին: Համակարգի սպասարկման համար պետական բյուջեից 2025 թվականի համար (դեկտեմբեր ամիս) տրամադրվել է 2,322,000 ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի համար՝ 33,428,700 ՀՀ դրամ։

Այսինքն՝ ԿԿՀ-ի պատասխանից պարզ է դառնում, որ որ ԿԿՀ հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգի ստեղծման և դրա հետագա սպասարկման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 88,685,669 դրամ գումար, որից 35,750,700 դրամը՝ 2025-ի դեկտեմբերի և 2026-ի համար՝ պետական ֆինանսավորմամբ, սակայն, չնայած համակարգի ստեղծման և սպասարկման համար հատկացված գրեթե 90 մլն դրամին, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, հենց այն ժամանակ, երբ հանրային վերահսկողությունն առավել կարևոր էր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը հանրության համար անհասանելի էր։ 

 

Պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցել են հայտարարագրեր ներկայացնելու 

 

Իսկ արդյոք այն շրջանում, երբ ռեեստրի հասանելիությունը սահմանափակված էր, պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցել են հայտարարագիր ներկայացնելու: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից վստահեցնում են, որ ունեցել են։

«Չնայած հայտարարագրերի հրապարակային ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիության սահմանափակմանը՝ հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգը գործել է առանց խափանումների և հայտարարատուները հնարավորություն են ունեցել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել համապատասխան հայտարարագրերը»,- հայտնել են ԿԿՀ-ից: 

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններից առաջ հայտարարագրերի ռեեստրի հանրային հասանելիության սահմանափակմանը, ԿԿՀ-ում, ինչպես պարզվում է, մտահոգված չեն էլ եղել, որ դա կարող է ազդել իրենց կառույցի հեղինակության վրա և կասկածի տակ դնել դրա գործունեության թափանցիկությունը։

«Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հայտարարագրեր են ներկայացրել իրենց գույքի, եկամուտների, ու դրանք մշտապես հասանելի են եղել, իսկ ինչ վերաբերում է հայտարարագրերի ռեեստրին, հայտարարագրերը ոչ թե ներկայացնելու օրը միանգամից հրապարակվում ու հանրությանը հասանելի են դառնում, այլ, ըստ օրենքի, հրապարակվում են ներկայացնելուն հաջորդող հինգերորդ օրը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում նույնիսկ եթե միանգամայն հասանելի լիներ ռեեստրը, հանրությունը հայտարարագրերը չէր տեսնելու»,-  մեզ հետ զրույցում պարզաբանեց հայտարարագրերի վարչության պետ Տիգրան Ծատուրյանը։

Սակայն հարկ է դիտարկել, որ ԱԺ ընտրությունները հունիսի 7-ին էին, այսինքն՝ անգամ ամենավերջին օրով ներկայացված հայտարարգրերը հնգօրյա ժամկետում հասանելի դառնալու էին հանրությանը, բացի այդ՝ հանրությանը զրկվել է նաև այլ՝ ավելի վաղ ներկայացված հայտարարագրերին ծանոթանալու հնարավորությունից։  Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ այն շրջանում, երբ ռեեստրի հանրային հասանելիությունը սահմանափակված էր, ԶԼՄ-ները  կարող էին գրավոր հարցմամբ ԿԿՀ-ից ստանալ իրեն հետաքրքրող հայտարարագրի վերաբերյալ տեղեկություններ, ինչը չեն արել։

«Դա օրենքով սահմանված է, ցանկացած լրագրող գիտի, որ տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակում կարող է դիմել և տեղեկություն ստանալ»,- նշեց Ծատուրյանը։  Մինչդեռ ԿԿՀ-ն հայտարարագրերի ռեեստրի հասանելիության սահմանափակման վերաբերյալ հայտարարության մեջ որևէ նշում չի կատարել այն մասին, որ չնայած ռեեստրի հասանելության սահմանափակմանը՝ քաղաքացիները կարող են հարցմամբ ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունները։  Ստացվում է՝ լրագրողները պետք է կանխատեսեին, որ չնայած ռեեստրի հանրային հասանելիության սահմանափակմանը և տեխնիկական խնդիրներին՝ պաշտոնատար անձինք կարողանում են հայտարարագիր ներկայացնել, ինչպես նաև հայտարարագրերի բազան հասանելի է ԿԿՀ-ին։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը սպասարկում է կոռուպցիոն գործով անցնող «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը

 

Կոռուպցիայի կանխարգելման էլեկտրոնային համակարգի սպասարկումն իրականացնում է «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» բաժնետիրական ընկերությունը։ Պետական գնումների կայքում առկա են ԿԿՀ-ի և այս ընկերության միջև կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ շուրջ 33 մլն դրամի պայմանագիրը, որի մասին հիշատակել էր ԿԿՀ-ն։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս  ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների գործով, որով նախկին նախարար Վահան Քերոբյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Գործի քննությունը  Հակակաոռուպցիոն դատարանում դեռևս շարունակվում է։  Այս ընկերությունում աշխատում է նաև 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, որը գործի շրջանակներում կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել։

Բացի ԿԿՀ-ի կողմից հիշատակված 33 մլն դրամ արժեքով պայմանագրից պետական գնումների armeps. am հարթակում առկա պայմանագրերի ուսումնասիրությամբ մենք գտանք ընկերության հետ ևս մեկ խոշոր՝ 46 011 080 դրամի պայմանագիր։ Ըստ այս պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է նվերների էլեկտրոնային ռեեստրի էլեկտրոնային մոդուլ մշակել։ 

 

Ինչի համար է նախատեսված սպասարկման գումարը

 

ԿԿՀ-ից մեզ գրավոր պատասխանել են, թե ինչ ծառայություններ են ընդգրկված համակարգի սպասարկման մեջ։ Ըստ այդմ՝ պետական միջոցներից հատկացված սպասարկման գումարը նախատեսված և ուղղված է համակարգում առաջացող տեխնիկական խոտանների (bag) վերացմանը, որոնք իրականացվում են անսահմանափակ հիմունքներով, դրանց հետագա կանխարգելմանն ու սպասարկմանը, անվտանգության նախազգուշացումների և կրիտիկական անվտանգության թարմացումների, արտակարգ սպասարկման, շահագործման հարցերի վերաբերյալ հեռախոսով և էլեկտրոնային փոստով խորհրդատվությանը, ծրագրային ապահովման սպասարկմանը, վերջին տարբերակների ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի թարմացումներին, տվյալների բազայի ողջամիտ կարգավորմանը, տվյալների որակի վերանայմանը, սպասարկման հաշվետվությունների, լիցենզիայի թարմացումների և ցանկացած այլ սպասարկման միջոցառումների և հաշվետվությունների համակարգի պատշաճ գործունեությունն ու աշխատանքը ապահովելուն: Բացի այդ, ԿԿՀ-ից ստացված պատասխանի համաձայն՝ սպասարկման պայմանագրի շրջանակում ռեսուրսներ են ուղղվել «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների կիրարկումն ապահովելու աշխատանքների կատարմանը, ինչպես օրինակ՝ հայտարարագրի ձևանմուշների փոփոխություններին, կրիպտոակտիվների վերաբերյալ առանձին բաժինների նախատեսմանը, հայտարարատուների շրջանակի փոփոխություններից բխող այլ ընթացիկ աշխատանքներին, հայտարարատուների գրավոր հարցումներին արագ արձագանքելու նպատակով Համակարգի chatwhoot հարթակի ներդրմանը, ինչպես նաև պետական շտեմարանների տվյալների փոխգործելիության ապահովմանը (մասնավորապես ներկայում ապահովված է Բնակչության պետական ռեգիստրի, ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրի գործակալության, ճանապարհային ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի շտեմարանների հետ փոխգործելիությունը, ինչպես նաև տարբեր հայտարարագրերի միջև վերաբերելի տվյալների ինքնաշխատ ներբեռնման հնարավորությունը։ Միաժամանակ, Համակարգն ապահովված է այլ տեղեկատվական շտեմարաններից տվյալների ինքնաշխատ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ։ Ներկայում Հանձնաժողովը բանակցություններ է վարում իրավասու մարմինների հետ՝ օրենքով պաշտպանվող գաղտնիք (օրինակ՝ վարկային, արժեթղթերի և այլն) համարվող տվյալների հասանելիության հետ կապված իրավական խոչընդոտների կարգավորման և համապատասխան իրավական հիմքերի ապահովման նպատակով։

Այսպիսով՝ միլիոնավոր դրամներ են ծախսվել՝ պաշտոնատար անձանց հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց քաղաքական ամենապատասխանատու փուլում, երբ պետք էր ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել, հանրությունը զրկվել է պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերին ծանոթանալու հնարավորությունից, ինչը, տեսականորեն, կարող էր ազդել ընտրությունների օրը այս կամ այն ուժի օգտին քվեարկելու որոշման վրա։ 

 

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1045913.html/feed 0
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում https://factor.am/1035044.html https://factor.am/1035044.html#respond Thu, 25 Jun 2026 18:19:57 +0000 https://factor.am/?p=1035044 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 50-ամյա կալանավորն արդեն 45 օր է՝ հացադուլի մեջ է։

«Կալանավորը հացադուլ է հայտարարել մայիսի 10-ին։ Առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում․ քաշի զգալի և գիտակցության ժամանակավոր կորուստներ կան, որովհետև երբ խոսում է՝ դրվագային է միտքը, հիշողության խանգարումներ կան։ Ահազանգել է, որ ուշագնացության վիճակում է եղել, ընկել է, հնարավոր է նաև որոշակի խնդիրներ լինեն այդ ընկնելու և հարվածի հետևանքով, որը մինչև վերջ, կարծես թե, հետազոտված չէ։ Կալանավորի գործով դատական նիստին դեռևս 4 օր կա, ստացվում է՝ նա այդ առողջական վիճակով դեռևս պետք է շարունակի մնալ հացադուլի մեջ, այնինչ ամեն ժամն է կարևոր նրա համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, որը տեսակցել է կալանավորին։

Կալանավորի ինքնությունը և առաջադրված մեղադրանքը, հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությունը, Քրեակատարողական ծառությունը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան չի տրամադրել։ Հովհաննիսյանը նշեց՝ հացադուլ հայտարարելը  կապված է քրեական գործի հետ։

«Հիմնական պահանջները կապված են քրեական գործի, վարույթն իրականացնող մարմնի հետ անհամաձայնությունների, խափանման միջոց կալանքի և այլ խնդիրների հետ, որոնք մասամբ բավարարվել են՝ կապված երեխաների տեսակցության և այլ հարցերի հետ։ Նրա խնամքին կան անչափահասներ, որոնք տեղափոխվել են խնամքի կենտրոն։ Բացի այդ, կալանավորը հացադուլավորների համար նախատեսված այն խցում էր, որտեղ պահվում էր նաև Արթուր Օսիպյանը․ այդ խցում պայմաններն անմարդկային էին, ուստի խմբի աջակցությամբ և միջամտությամբ փոխվել է նաև հացադուլի խուցը, այժմ չոր և ավելի տանելի պայմաններում է, համենայն դեպս այդ խուցն անմարդկային չի կարելի համարել»։

Հիշեցնենք՝ ազատ արձակվելուց հետո Օսիպյանը, նկարագրելով խցային պայմանները, ասել էր․ «Էդ բանտի պայմանները շատ ծանր էր. դուռն էինք բացում՝ կանալիզացիայի հոտն էր գալիս, պատուհանն էինք բացում՝ աղբանոցի հոտն էր գալիս: Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխեինք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնեինք»։

Հունիսի 25-ի դրությամբ՝ ՀՀ քրեակատարողական 9 հիմնարկներից երեքում՝ «Նուբարաշեն»-ում, «Արմավիր»-ում և «Վանաձոր»-ում հացադուլ է իրականացնում 4 դատապարտյալ և 6 կալանավոր։ Factor TV-ի գրավոր հարցին ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ բացի 45 օր հացադուլ հայտարարած անձից, այս պահին անազատության մեջ անձինք կան, որոնք համապատասխանաբար 30, 24, 16,13, 11, 7, 5 և երկու անձ էլ՝ 4-օրյա հացադուլի մեջ են։ Ըստ ՔԿԾ-ի՝ նրանցից 7-ը որպես պատճառ նշել է հարուցված քրեական գործերի հետ անհամաձայնությունը, 1-ը՝ առողջական խնդիրը, ևս երկուսն էլ նման ծայրահեղ քայլի են դիմել իրենց այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջով։

«Հիմնականում քրեական գործերի հետ կապված են հացադուլ հայտարարում անազատության մեջ գտնվող անձինք, իսկ դատարանները որևէ կերպ հաշվի չեն առնում բողոքի ձևերը, հիմնականում շատ երկարաձգվում են նիստերը, ինչի հետևանքով հացադուլը հաճախ ազդեցություն ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է տեղափոխման և այլ առողջական խնդիրների հետ կապված հարցերին, դրանք շատ ավելի արագ կարող են լուծվել։ Տեղափոխումը՝ հենց Քրեակատարողական ծառայության լուծելիք խնդիրն է, որը կարող է արագացվել, իսկ առողջության հետ կապված հարցերը՝ կարող են որոշակի առաջնահերթության կարգով լուծվել Քրեակատարողական հիմնարկի կամ Առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ»,- ընդգծում է իրավապաշտպանը։ 

Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի մասին տեղեկություն չի տրամադրվում, հիմք ընդունելով բժշկական գաղտնիքը։ Ավելի վաղ, Factor TV-ի հետ զրույցում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը նշել էր, որ չի եղել դեպք, որ որևէ կալանավոր կամ դատապարտյալ շտապ օգնության կարիք ունենա ու չկանչվի։ 

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող անձինք, բոլոր ժամանակներում իրենց հացադուլի ընթացքում գտնվում են մշտական 24-ժամյա հսկողության տակ՝ բուժանձնակազմի կողմից։ Ու իրենց համար ցանկացած պահի, երբ որ կարիքը լինի, առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ, այդ կանչը տրվում է, եթե չի տրվել, նշանակում է՝ այդ պահի դրությամբ տվյալ անձի առողջական վիճակի գնահատումը շտապօգնության կանչի ցուցում չի ենթադրել։ Այսինքն, բոլորը գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ՝ դինամիկ, հեմոդինամիկ տվյալների չափումներով, կշռումներով և այլն, օբյեկտիվ զննումների արդյունքում բուժանձնակազմը պետք է գտնի, որ կարիք կա շտապօգնության կանչի։ Մենք ինքներս լիցենզավորված, հավաստագրված բուժօգնություն տրամադրող կազմակերպություն ենք, ունենք բժիշկներ, բուժքույրեր, դեղորայք՝ ամեն ինչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։ Շտապօգնության կանչը պետք է լինի այն դեպքում, երբ անձի առողջական վիճակի վատթարացումը այնպիսինն է, որ տեղում բուժօգնության ծավալների անհամապատասխանություն կա, այսինքն՝ տեղում տրամադրված բուժօգնությունն այդ կարիքին չի բավարարում»։ 

Քրեակատարողական ծառայությունը, կրկին առանց մասնավորեցնելու, թե հացադուլ հայտարարած անձանցից որին Քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրանք առաջադրված, Factor TV-ին ընդհանուր պատասխան է տրամադրել։ Ըստ այդմ՝ ծայրահեղ քայլի դիմած կալանավորները մեղադրվում են թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի իրացման, գողության նախապատրաստության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, սպանության հոդվածներով, իսկ դատապարտյալները ազատազրկված են ՄԻԱՎ վարակման, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) հարկադրելուն, խուլիգանության, գույքի ոչնչացման կամ վնասման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցների իրացման, ՄԻԱՎ-ով անզգուշությամբ վարակելու հոդվածներով։

Ռոզա Վարդանյան

]]>
https://factor.am/1035044.html/feed 0
Դատախազությունը չի հայտնում՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու ինչ իրավական հիմքով է Ծառուկյանի նկատմամբ հետապնդում հարուցվել https://factor.am/1032476.html https://factor.am/1032476.html#respond Thu, 18 Jun 2026 14:25:22 +0000 https://factor.am/?p=1032476 Դատախազությունը չի հայտնում, թե ինչու է ԲՀԿ առաջնորդ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ծառուկյանը ցանկացել է լքել Հայաստանը, սակայն չի կարողացել։ Նրա խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է, որ օդանավակայանի անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, ինչին ի պատասխան Ծառուկյանը պատասխանել է, որ եթե իր այցը պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։

Դրանից հետո Դատախազությունը հայտնել է, որ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել։ Ավելի ուշ արդեն Ծառուկյանը կանչվել է Քննչական կոմիտե և նրան հարկային չարաշահումներին վերաբերող մեղադրանք է ներկայացվել։

Ծառուկյանի պաշտպանը բարձրաձայնել է այն մասին, որ նրան մեղադրանք ներկայացնելուց առաջ պետք էր ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, քանի որ նա դեռևս պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունի, իսկ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։

Factor TV-ն հունիսի 9-ին հարցում էր ուղարկել Դատախազություն՝ փորձելով պարզել, թե ինչու է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող Ծառուկյանի նկատմամբ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու հետապնդում հարուցել, խնդրել ենք տրամադրել իրավական հիմքը, որը դատախազին թույլ է տալիս առանց պատգամավորի թեկնածուի անձեռնմխելությունը հաղթահարելու նրա նկատմամբ հետապնդում հարուցելու որոշում կայացնել։

Դատախազությունից հունիսի 9-ի հարցմանը պատասխանել են միայն այսօր՝ հունիսի 18-ին՝ այսպիսով խախտելով տեղեկատվության ազատության մասի օրենքը, համաձայն որի՝ տեղեկություն ստանալու հարցման պատասխանը տրվում է հնգօրյա ժամկետում։

Ընդ որում՝ հարցմանն այսօր պատասխանելով՝ կառույցից հայտնել են, որ նախաքննության շահերից ելնելով՝ հարցմանը պատասխանել չեն կարող։ Այսինքն՝ Դատախազությանը 9 օր էր անհրաժեշտ՝ պատասխանելու համար, որ հայցվող տեղեկությունը նախաքննական գաղտնիք է։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բոլոր դեպքերում պետք է նախապես դիմել ԿԸՀ-ին՝ համաձայնություն ստանալու հարցում, իսկ ինչ վերաբերում է նրան ազատությունից զրկելուն, ապա ընդհանուր կանոնն այն է, որ այս դեպքում ևս պետք է ունենալ ԿԸՀ-ի համաձայնությունը։ Այս կանոնից բացառություն է կազմում միայն այն իրավիճակը, երբ պատգամավորը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

Նման կարգավորման պայմաններում ինչպես է Դատախազությունը հանգել հետևության, որ թույլատրելի է Ծառուկյանի նկատմամբ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու հետապնդում հարուցել՝ պարզ չէ, իսկ կառույցից, փաստորեն, չեն մեկնաբանում։

Պարզ չէ նաև՝ նախաքննության ի՞նչ շահի կարող է վնասել տեղեկատվության հանրայնացումը։

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1032476.html/feed 0
Վերաքվեարկությունից մինչև նոր ընտրություններ․ ինչ կարող է լինել ՍԴ որոշումից հետո և որքան ժամանակում պիտի որոշում կայացվի https://factor.am/1031940.html https://factor.am/1031940.html#respond Wed, 17 Jun 2026 14:00:04 +0000 https://factor.am/?p=1031940 Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է։ Այս պահին նման մտադրության մասին հայտարարել են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր»,«Հանուն Հանրապետության», ԴՕԿ կուսակցությունները։

Ի՞նչ ժամկետում պետք է Սահմանադրական դատարանը քննի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման մասին դիմումները, ի՞նչ որոշումներ կարող են կայացվել, ի՞նչ կլինի, եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքներն ու մինչև ԱԺ հաջորդ նստաշրջանը նոր Ազգային ժողովի կազմը ձևավորված չլինի, ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում հապճեպ փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում։ Factor TV-ն փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։

Ով կարող է դիմել ՍԴ և ինչ ժամկետում է քննվում ԱԺ ընտրությունների հարցով վեճը

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում կայացված որոշումների վեճով Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Դիմումը կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, այսինքն՝ մինչև հունիսի 19-ը ժամը 18։00-ն։

Այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարությանը` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա Սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարությանը:

Օրենքը սահմանում է նաև, որ երրորդ անձինք դատավարությանը կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

Որպես պատասխանող կողմ ՍԴ-ում դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելու համար Սահմանադրական դատարանն իրավասու է անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաև ձևավորելու աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետների:

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ վեճը Սահմանադրական դատարանը քննում է բանավոր ընթացակարգով։

Սահմանադրական դատարանի մասին 77-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում կայացված որոշումներով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, իսկ գործերի քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը վերը նշված ժամկետում ավարտելուն։

Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից՝ ԱԺ ընտրությունների վեճով ՍԴ որոշումը պետք է կայացվի դիմում ստանալուց հետո ամենաուշը 15 օր հետո։

Ինչ հնարավոր որոշումներ կարող է ընդունել Սահմանադրական դատարանը

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 77-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների որոշման վեճով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Օրենքով սահմանվում է նաև, որ

Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրությունների իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Ինչ է նախատեսվում ընտրական օրենսգրքով, երբ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչում

Եթե Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները թողնի ուժի մեջ, ապա Ազգային ժողովի առաջիկա նիստը պետք է գումարվի օգոստոսի 2-ին։

Իսկ ի՞նչ ժամկետում պետք է վերաքվեարկություն կամ նոր ընտրություն նշանակվի, արդեն սահմանվում է «Ընտրական օրենսգրքով։

Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով (ընդգծումը՝ խմբ․) անցկացվում է վերաքվեարկություն:

Հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն: Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:

6. Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

Իշխանություններն իրենց ապահովագրող օրենքնե՞ր են ընդունում

Թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները, դեռ պարզ չէ, սակայն հետաքրքիր է այն հանգամանքը, որ անմիջապես ընտրությունների ավարտից հետո իշխանությունները հանդես եկան «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ։

Պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը և Հասմիկ Հակոբյանն առաջարկում են համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացիության բացի կարևորել նաև անձի՝ Հայաստանի հետ «իրական, բովանդակային կապը»։

Այլ կերպ ասած՝ քվեարկելու համար միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չի լինի, կարևոր կլինի նաև փաստացի բնակությունը Հայաստանում։ Առաջարկվող կարգավորման համաձայն՝ ընտրություններին կամ հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացին քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ պետք է նախորդ 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր գտնված լինի Հայաստանում։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում այդ պահանջը հաշվարկվելու է քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվա դրությամբ։ Հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նման մոտեցմամբ փորձ է արվում համապետական ընտրությունների և հանրաքվեների կարգավորումները համապատասխանեցնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների դեպքում արդեն գործող տրամաբանությանը։ Այսինքն՝ եթե տեղական մակարդակում կարևորվում է համայնքի կյանքին մարդու ներգրավվածությունը, ապա, ըստ նախագծի հեղինակների, նույն տրամաբանությունը պետք է գործի նաև համապետական մակարդակում։
Ընդ որում՝ ԱԺ-ն այս հարցը պատրաստվում է քննարկել արտահերթ նիստով։

Նշենք, որ Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Այսինքն՝ Սահմանդրությամբ երաշխավորվում է քաղաքացիների հավասար ընտրական իրավունքը։

Սամանդրության 48-րդ հոդվածով էլ սահմանվում է․

1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
4. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Թե ինչպես են պատրաստվում պատգամավորները նման սահմանադրական երաշխիքների պայմաններում ՀՀ որոշակի խումբ քաղաքացիներին զրկել ընտրական իրավունքից, պարզ չէ։

Սրանից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեն էլ, որն, ըստ օրենքի անկախ մարմին է, օրեր առաջ հայտնել է, որ կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին։

«Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- հայտնել են Կոմիտեից։

Դիտարկենք նաև, որ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ուղարկցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթներ նախաձեռնելու մասին հաղորդագրություններով։

Մինչև ընտրությունները դրան մասնակցող ուժերից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրություներին «Ուժեղ Հայաստան3 կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու հարցով, սակայն ԿԸՀ-ն մերժել է դիմումը։

Ինչ կլինի, եթե մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը նոր ԱԺ չձևավորվի

Սահմանադրությունը նախատեսել է նաև այն իրավիճակները, երբ գործող ԱԺ -ի լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր ԱԺ-ն դեռ չի ձևավորվել։ Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝

1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

3. Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

 

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/1031940.html/feed 0