Իսրայելի ՊՆ-ն հաստատում է՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը սպանվել է հարվածի հետևանքով

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

«Երեկ գիշերը, ճշգրիտ և մահացու գործողության ընթացքում, Իսրայելի բանակը ոչնչացրեց Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատար Թանգսիրին՝ ռազմածովային հրամանատարության բարձրաստիճան սպաների հետ միասին։ Նա անմիջականորեն պատասխանատու էր ականապատման և Հորմուզի նեղուցը ծովային երթևեկության համար փակելու ահաբեկչական գործողության համար»,- նշել է նա։

Ըստ Կացի՝ հարվածն «ուղերձ» է ԻՀՊԿ-ին․ «Իսրայելի բանակը կհետապնդի ձեզ և կվերացնի ձեզ մեկ առ մեկ։ Մենք կշարունակենք գործել Իրանում ամբողջ ուժով՝ պատերազմի նպատակներին հասնելու համար»։

Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Թանգսիրին թիրախավորվել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Ալիռեզա Թանգսիրին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար 2018 թվականին։ Մինչ այդ, 2010 թվականից ի վեր նա եղել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի