Ալիևին եք մեր վրա «տղա բերո՞ւմ»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

«Արարատը մե՞րն է, թե՞ չէ»,- ՔՊ-ական պատգամավորներին նման հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Իշխանական քարոզչամեքենան որոշեց իմ տվյալ նախադասության մի կտորը միայն հանել, մյուսը բանի տեղ չդնել։ Ասում եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են, ու շարունակություն կա, ուշադիր, շարունակություն կա, մեր ինքնության տարբեր գագաթներն են։

Արարատը մեր ինքնության մասը չի՞, թե՞ դա էլ է կայսերական ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում։ Արարատը իմ ինքնության մի մասն է։ Եթե ձեր ինքնության մասը չի, եկե՛ք, այստեղ կանգնեք ու ասեք՝ Արարատի հետ մենք կապ չունենք։ Մենք պետք է ուրեմն փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը։ Ի վերջո, արտաքին գործերի նախարար ունեք «Արարատ» անունով։ Ի՞նչ է, ինքը քայլող սադրա՞նք է, գրողը տանի»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այժմ ինքնության համար պայքար է գնում․ «Ֆիզիկական գոյությունը Արցախում հիմա չկա, բայց նաև սեփական ինքնության պաշտպանության համար այս իշխանությունը ոչինչ չի անում։ Հերիք չի, մի հատ էլ պատերազմում է այն մարդկանց դեմ, ովքեր ասում են, որ որևէ բան պետք է անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։