Առուշ Առուշանյանին ազգի դավաճան էիք սարքել, ինչ ա՝ վարչապետի հետ Գորիսի փողոցներով էր շրջում․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ասեմ ինչ է փոխվելու մի քանի ամսից հետո, կամ նկարագրեմ այս դահլիճի պատկերը: Այնտեղ նստած է լինելու Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, այնտեղ, երևի, ես եմ նստած լինելու, այստեղ իմ գործընկերները, դուք տանը հեռուստացույցով նայելու եք, որովհետև խիստ կասկածում եմ, որ դուք անգամ այն կողմում տեղ եք զբաղեցնելու»,- այս մասին իր ելույթում նշեց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Արմենուհի Կյուրեղյանի հայտարարություններին:

«Դուք շարունակեք, որովհետև ինչքան շարունակում եք, այնքան այդտեղում հայտնվելու շանսերն էլ եք քչացնում: Ժամանակը ցույց կտա: Ես ասում եմ՝ կարող եք այս խոսքերս մի տեղ այսպես ձեր պատին կպցնեք, հետո կհիշեք»,-նշեց նա:

Թունյանը անդրադարձավ նաև համայնքապետներին թիրախավորելու վերաբերյալ ընդդիմության քննադատությանը։

«Դուք առաջին օրը այս դահլիճ եք մտել Սյունիքի համայնքապետերի նկարները ձեր վրա հագած շապիկներով: Հետո այդ համայնքապետերին, գրեթե բոլորին, դուք ինքներդ ամենավատ ձևով թիրախավորել եք, ու վերջին մեր մարզային այցի ժամանակ էլ Առուշ Առուշանյանին ազգի դավաճան էիք սարքել, ինչ է թե մարդը՝ որպես համայնքի ղեկավար, որը սրտացավ է իր համայնքի համար, վարչապետի հետ դուրս էր եկել ու Գորիսի փողոցներով փորձում էր այդ աշխատանքները ցույց տալ»,-նշեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։