«Կանազ» մշակույթի տան շենքի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորս հարկանի շենքում երեկ բռնկված հրդեհի պատճառները հայտնի չեն։ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։

Նշենք, որ դեռևս 2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Կանազ» մշակույթի տան շենքում կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթության հաստատություն՝ «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի երեխաների, պատանիների և երիտասարդների ուսումնառությունը:

Եթե ամեն ինչ հարթ ընթանար, ըստ քաղաքապետի ծրագրի, պետք է 2025 թվականին սկսվեին վերանորոգման աշխատանքները:

«Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958 թվականին։ Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակով:

2017 թվականին շենքը ներդրումային ծրագրի դիմաց 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին: 2024-ին, պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով, շենքը վերադարձվել է Երևան համայնքին:

Արփի Հակոբյան