Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթին
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծաքանակ թիմով Ծաղկաձորում շարունակում է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Բռնցքամարտիկները ծանրաբեռնված ֆիզիկական մարզումային փուլ են անցնում, որը կավարտվի մարտի 31-ին։
Ապրիլի 4-ից բռնցքամարտիկները ևս մեկ հավաք կանցկացնեն։ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը։