Նոյեմբերի 17-ին ավտոերթ դեպի Արցախ. նպատակը՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել որպես համահայկական օրակարգի գերակա հարց. «Սասնա Ծռեր»
Քաղաքականություն
16.11.2018 | 14:07«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կազմակերպած՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել որպես համահայկական օրակարգի գերակա հարց: