Թրամփը հայտարարել է, թե Իրանի բանակցողները վախենում են՝ «սեփական ժողովուրդը կսպանի իրենց»

Լուրեր

26.03.2026 | 14:19
Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:18
Հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
26.03.2026 | 14:13
ՔՊ-ականներ, երաշխավորներից ինչի՞ եք տենց դիվահարվում․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 14:10
Մբապեն ու Nike-ը կարող են դադարեցնել համագործակցությունը
26.03.2026 | 14:02
Իսրայելը հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատարի սպանվելու մասին, որը պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար
26.03.2026 | 14:01
10 անձ է ձերբակալվել, որոնցից 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք․ ՀԿԿ
26.03.2026 | 13:53
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար
26.03.2026 | 13:46
NYMEX․ Ոսկու գինն աճել է 3.42%-ով և կազմել 4549.80 դոլար
26.03.2026 | 13:37
Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան
26.03.2026 | 13:29
«Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել Ռոնալդուի որդու հետ
26.03.2026 | 13:20
«Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում, պատասխան եք տալու․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 13:16
Չի եղել, որ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության որոշում կայացնեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 13:12
«Հայֆիլմ»-ը կվերագործարկվի․ ԿԳՄՍՆ ձեռք կբերի կինոստուդիայի բաժնետոմսերը
26.03.2026 | 13:07
Սպասվող տեղումներով պայմանավորված հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
26.03.2026 | 13:03
ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարարին և խորհրդարանի խոսնակին ժամանակավորապես հանել է իր թիրախների ցուցակից, որ կարողանան մասնակցել բանակցություններին. WSJ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պնդել է, որ Իրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին՝ ենթադրություն հայտնելով, որ Թեհրանի հերքումները պայմանավորված են այն հանգամանքով, որ իրանցի բանակցողները վախենում են, որ կսպանվեն սեփական կողմից, գրում է AFP-ը, որին հղում է անում Al Arabiya-ն։

«Ի դեպ, նրանք բանակցություններ են վարում և շատ են ուզում գործարք կնքել։ Բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ իրենց կսպանի սեփական ժողովուրդը։ Նրանք նաև վախենում են, որ մեր կողմից կսպանվեն»,- ասել է Թրամփը Կոնգրեսի հանրապետական ​​անդամների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։

ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց՝ «մտադիր չեն բանակցել»։

Թրամփը կրկնել է իր պնդումը, որ Իրանը «պարտվել է» հակամարտությունում, որն արդեն չորրորդ շաբաթն է ընթանում, չնայած Թեհրանը դեռևս արդյունավետորեն վերահսկում է Հորմուզի նեղուցով անցնող կարևորագույն նավթային ուղին։

Հարձակվելով իր ներքին հակառակորդների վրա՝ Թրամփը նաև պնդել է, որ դեմոկրատները փորձում են «շեղվել այս ռազմական գործողության ընթացքում ունեցած բոլոր հսկայական հաջողություններից»։

«Նրանց դուր չի գալիս «պատերազմ» բառը, քանի որ ենթադրվում է, որ պետք է ստանաք հավանություն, ուստի ես կօգտագործեմ «ռազմական գործողություն» բառը»,- անդրադառնալով հակամարտության համար Կոնգրեսի հավանությունը ստանալու դեմոկրատների կոչերին՝ ասել է Թրամփը։

Չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տունը զգուշացրել էր, որ Թրամփը պատրաստ է «դժոխք ստեղծել», եթե Իրանը չընդունի Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու գործարքը՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են՝ չնայած հաղորդագրություններին, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը:

«Եթե Իրանը չընդունի ներկայիս իրականությունը, Թրամփը կապահովի, որ նրանք ավելի ուժեղ հարված ստանան, քան երբևէ։ Նախագահ Թրամփը պատրաստ է դժոխք ստեղծել։ Իրանը չպետք է կրկին սխալ հաշվարկներ կատարի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը՝ հավելելով, որ «բանակցությունները շարունակվում են»։

Իրանի պետական ​​լրատվամիջոցներն ավելի վաղ, հղում անելով անանուն պաշտոնյայի, հայտարարել էին, որ Իսլամական Հանրապետությունը «բացասական» է պատասխանել Վաշինգտոնի կողմից ներկայացված 15 կետանոց ծրագրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի