Ծափաթաղում 3-ամյա փոքրիկին սպանելու մեղադրանքով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ծափաթաղ գյուղում սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ, վճռել է ցմահ ազատազրկման դատապարտել Արմեն Օվանեսովին։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել, որ Ծափաթաղ գյուղում կորել է 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Փոքրիկն առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ էր դուրս եկել խաղալու, ինչից որոշ ժամանակ հետո եղբայրը միայնակ էր տուն վերադարձել։ Եղբոր մասին հարցերին ի պատասխան միայն կոկորդը սեղմելու շարժումներ էր ցույց տվել։

Նոյեմբերի 2-ին հայտնաբերվել էր Տիգրանի մարմինը՝ տնից բավական հեռու՝ դաշտամիջյան հատվածում, որտեղ մինչ այդ փրկարարները որոնողական գործողություն արդեն իսկ իրականացրել էին։ Մեկ օր անց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ նախնական տվյալներով երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է փոքրիկին։

Նույն օրը երեխայի հայրը ձերբակալվել, հաջորդ օրը կալանավորվել էր։ Տիգրանի 4 քույրերն ու եղբայրը տեղափոխվել էին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, ամիսներ անց՝ վերադարձվել ընտանիք։

Արմեն Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով՝ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից:

Ռոզա Վարդանյան