«Եթե ազգի ապագայի համար պետք է վեր կանգնել օրենսդրական որոշումներից, վստահաբար պետք է դա անել». Գագիկ Գինոսյանը` «Սասնա ծռերի» դատավարության մասին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Օրեր առաջ լրացավ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

-Պարո՛ն Գինոսյան, Դուք այն մտավորականներից եք, որը «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերը չորակեց որպես ահաբեկչություն: Հետադարձ հայացք նետելով` արդեն մեկ տարվա հեռավորությունից, ինչպե՞ս կորակեք այդ գործողությունները:

-Այս ընթացքում առանձնապես ոչինչ չի փոխվել. ինչ մտահոգություններ ու որակումներ կային մեկ տարի առաջ, նույնը կա նաև այսօր: Կարծում եմ՝ կառավարության փոփոխությունն է լուրջ հետևության արդյունք: Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:

-Կարծում եք՝ իշխանությունները, ժողովուրդը «Սասնա ծռերի» դեպքերից հետո լուրջ հետևություններ արեցի՞ն:

-Չգիտեմ, չեմ կարող ասել: Կարող է՝ բարձրաձայն հայտարարություններ չեն արվել, բայց վարագույրների հետևում լուրջ հետևություններ են արվել: Համենայն դեպս, այդպիսի հետևությունների մասին գոնե բարձրաձայն հայտարարությունների ականատես չեղանք:

-Այդ դեպքում ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել, նման դրսևորումների կրկնություն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է:

-Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Կարծում եմ՝ որևէ երկրում հնարավոր չէ բացառել նման զարգացումների հնարավորությունը: Ընդհատակյա, ստորգետնյա զարգացումներ գուցե կան, որին ականատես չենք, բայց նման նախադրյալներ գոնե ինձ համար տեսանելի չեն:

-Պարո՛ն Գինոսյան, ըստ Ձեզ, մտավորականները մեկ տարի առաջ այս օրերին ի՞նչ կարող էին անել, որ չարեցին:

-Ես կասեմ, թե ինչ կարող էին չանել, բայց արեցին: Այդ օրերին շատ վտանգավոր էր միակողմանի հայտարարություններ անել, երբ առկա էր լարվածություն, և երկկողմանի փոխզիջումների պահանջ կար: Ես այդ ժամանակ կոչ արեցի, որ մի քանի մտավորականներով միջնորդ հանդիսանանք երկու կողմերի միջև, բայց այդպես էլ ոչ մի կողմից արձագանք չունեցա: Այսինքն՝ երկու կողմերն էլ իրար հետ համագործակցելու միտում չունեին: Չեմ ուզում որևէ մեկին խիստ բառերով բնորոշել, բայց, կրկնում եմ՝ մտավորականները միակողմանի հայտարարություններ չպետք է անեին:

-Նախորդ տարվա ավարտին Արցախում՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիմանեց ներկաներին՝ «Սասնա ծռերի» դեպքերը չդատապարտելու համար: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Երևի ներկաների տեսակետը համընկնում էր նրա տեսակետին, այլապես ինչ-որ կերպ կհակադարձեին: Կարծում եմ՝ մտավորականները ցանկացած դեպքում պետք է վեր կանգնեն քաղաքական հոսանքներից, ոչ թե խառնվեն դրանց: Մեկ տարի առաջ դեպքերն այլ ընթացք կստանային, եթե նրանց մի ստվար զանգված համախմբված կերպով բարձրաձայներ իր մտահոգությունները և վեր կանգներ երկու կողմերի պահանջներից: Նժդեհն ասել է, որ պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահը պետք է ստորադասվի ազգի հավերժական շահին:

Մտավորականության դերը բոլոր ժամանակներում այդ շահին պաշտպան կանգնելն է, իր անձը պատվանդան, գործիք դարձնելն է: Նժդեհը նաև ասում է, որ հայրենիքը սիրում են՝ անկախ օրվա իշխանական ռեժիմից: Ուրեմն պետք է անել ամեն ինչ, որ երկրի զարգացումը գնա մի ուղղությամբ, որի դեպքում բանը չի հասնի «Սասնա ծռերի» գործողությունների նման դրսևորումների: Պետք է ստեղծել այդպիսի երկիր և ծառայել նման գաղափարների՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք հաճո կլինեն իշխանությունների՞ն, թե՞ ընդդիմությանը: Պատմությունը «բայց», «եթե» բառերը չի սիրում, փոխարենը սիրում է պայքար ու համառ աշխատանք:

-Պարո՛ն Գինոսյան, իսկ «Սասնա ծռերի» դատավարության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

-Բանական մարդը չի կարող հաճույք ստանալ նման դատավարությունից: Դատարանի լարված իրադրությունը պատիվ չի բերում մեր պետությանը: Դա մեր նորագույն պատմության այն էջերից է, որը լավ կլիներ, եթե չլիներ: Մենք պետք է ականատես լինեինք ավելի բարեկիրթ դատավարության: Այդ ամենը տեղի է ունենում աշխարհի աչքի առջև, դա նաև մեր ազգի դեմքն է: Սա շատ խիստ մտահոգության տեղիք է տալիս: Երբեմն լինում են իրադարձություններ, որոնց դեպքում հարկավոր է արտառոց որոշումներ կայացնել։ Ի վերջո, օրենքները պետք է ծառայեն ազգին, երկրին, ոչ թե ազգը՝ օրենքին: Եթե ազգի ապագայի համար պետք է վեր կանգնել ինչ-որ օրենսդրական որոշումներից, վստահաբար պետք է դա անել, ոչ թե մատնացույց անել օրենքի այս կամ այն կետը, գրվածքը և գունազրկել հայ հասարակությանը:

 

Աննա Բաբաջանյան