Խվիչա Կվարացխելիան Վրաստանի հավաքականի նոր ավագն է
Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան Վրաստանի հավաքականի նոր ավագն է, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի ավագի կարգավիճակում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա մարտի 26-ին կայանալիք ընկերական խաղում Իսրայելի հավաքականի դեմ։
Տևական ժամանակ Վրաստանի հավաքականի ավագը Բրատիսլավայի «Սլովանի» 38-ամյա պաշտպան Գուրամ Կաշիան էր, որը որոշել է ավարտել ելույթներն ազգային թիմում։
Խվիչա Կվարացխելիան 2019 թվականից է խաղում Վրաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 20 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։