Ռոնալդուի որդին մարզվում է «Ռեալի» ակադեմիայում
Սաուդյան «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին մարզվում է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում, հաղորդում է The New York Times-ը։
Չի բացառվում, որ 15-ամյա Կրիշտիանու կրտսերը կարիերան կշարունակի «Ռեալի» Մ-16 թիմում։
Այժմ պատանի ֆուտբոլիստը «Ալ Նասրի» սան է, որի կազմում 2022թ․ դեկտեմբերից խաղում է նրա հայրը։
Կրիշտիանու Ռոնալդուն «Արքայական ակումբում» խաղացել է 2009-2018թթ․։ Նրա որդին նախկինում մարզվել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիաներում։ 2025թ․ մայիսին Կրիշտիանու կրտսերը նաև հրավիրվել է Պորտուգալիայի պատանեկան հավաքական։