Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կամ քննարկումներ չկան. Իրանի ԱԳՆ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային India Today-ին տված մեկնաբանություններում կրկին հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին պնդումը։

«Մենք երեկ հստակեցրել ենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներ կամ բանակցություններ չկան։ Պետք է ասեմ, որ շատ աղետալի փորձառություն ենք ունեցել Միացյալ Նահանգների դիվանագիտության հետ կապված»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը հարձակման է ենթարկվել «ինը ամսվա ընթացքում երկու անգամ, երբ մենք գտնվում էինք միջուկային խնդիրը լուծելու բանակցային գործընթացի կենտրոնում»։

Բաղային նշում է, որ Իրանը չի կարող «վստահել Միացյալ Նահանգների դիվանագիտությանը»։

«Նայեք փաստերին։ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից անընդհատ ռմբակոծությունների և հրթիռային հարվածների տակ։ Այսպիսով, նրանց դիվանագիտության և միջնորդության մասին պնդումը հավաստի չէ, որովհետև նրանք են սկսել այս պատերազմը և շարունակում են հարձակվել Իրանի վրա»,- հայտարարել է նա։

Պակիստանում Իրանի դեսպանը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ չեն եղել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարեց պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերում որոշակի առաջընթացի մասին։

«Մենք նման մանրամասներ լսել ենք նաև լրատվամիջոցներից, բայց, իմ տեղեկություններով և Թրամփի պնդումներին հակառակ, մինչ այժմ երկու երկրների միջև որևէ բանակցություն՝ ուղղակի կամ անուղղակի, տեղի չի ունեցել»,- ասել է դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը՝ հավելելով, որ «բնական է, որ բարեկամ երկրները միշտ խորհրդակցություններ են անցկացնում երկու կողմերի հետ՝ այս անօրինական ագրեսիան դադարեցնելու համար»։