Էրլինգ Հոլանդը 130 հազար դոլարով գնել է նորվեգական ամենաթանկ գիրքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գնել է նորվեգական ամենաթանկ գիրքը, հաղորդում է NRK-ն։

25-ամյա ֆուտբոլիստը և նրա հայր Ալֆ-Ինգե Հոլանդը 1,3 միլիոն նորվեգական կրոնով (շուրջ 130 հազար դոլար) ձեռք են բերել թագավորական սագաների հազվագյուտ հրատարակություն, որը լույս է տեսել 1594 թվականին։ Բնօրինակի հեղինակ է համարվում 13-րդ դարում ապրած սկալդ և արձակագիր Սնորի Ստուրլուսոնը։

Էրլինգ Հոլանդը գիրքը նվիրել է իր հայրենի Տիմե համայնքին՝ պայմանով, որ այն հասանելի լինի բոլոր ցանկացողների համար տեղական գրադարանում։ Գիրքը կպահվի անվտանգ պայմաններում և կցուցադրվի համապատասխան կերպով։

Նշվում է, որ Հոլանդների ընտանիքը գիրքը գնել էր դեռ դեկտեմբերին, սակայն մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է միայն հիմա։