Բալթյան երկրները հայտնել են օտար ԱԹՍ-ների ներխուժման մասին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Արտասահմանյան անօդաչու թռչող սարքը բախվել է Էստոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Օվերի էլեկտրակայանի ծխնելույզին, հաղորդում է Delfi-ն՝ հղում անելով Էստոնիայի ոստիկանության անվտանգության դեպարտամենտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին, գիշերը ժամը 3:43-ին։ Ոչ ոք չի տուժել։ Էներգետիկները հայտնել են, որ կայանն էական վնասներ չի կրել, միջադեպը չի ազդել էլեկտրացանցի վրա։

Հրապարակման համաձայն՝ անօդաչու թռչող սարքը Էստոնիայի օդային տարածք է մտել Ռուսաստանից։

«Ըստ առկա տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքն ուղղված չէր Էստոնիային։ Այժմ ընթանում են նախնական քայլեր, հետաքննությունը կպարզաբանի ճշգրիտ հանգամանքները»,- ասել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին։

Չորեքշաբթի ավելի վաղ Լատվիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանից Լատվիայի օդային տարածք է մտել անօդաչու թռչող սարք։ Բեկորները հայտնաբերվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Կրասլավա քաղաքի մոտակայքում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ։ Ոչ ոք չի տուժել։

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հայտարարել է, որ «առաջին հայացքից թվում է, թե Լատվիայում ընկած անօդաչուն կարող էր ուկրաինական լինել»։ Նա նշել է, որ նախորդ երեկոյան Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի ամենամեծ հարձակումներից մեկին և ընդգծել, որ Կիևը պատասխանում է, ինչը զգացվել է նաև Ռուսաստանին սահմանակից Լատվիայում։

Երկուշաբթի էլ Լիտվայի իշխանություններն էին հայտնել անօդաչու թռչող սարքի կողմից օդային տարածքի խախտման մասին: Ավելի ուշ հայտարարվել էր, որ անօդաչուն ուկրաինական է եղել և նախատեսված էր Ռուսաստանին հարվածելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի