Լիտվայում Բելառուսի հետ սահմանի մոտ ուկրաինական ԱԹՍ է ընկել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Լիտվայի Վարենա շրջանում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, անհայտ օբյեկտ է ընկել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Լիտվայի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ «ամենահավանական վարկածն» այն է, որ դա Բելառուսից անօդաչու թռչող սարք է եղել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օբյեկտն ընկել է Լավիսոս գյուղի մոտակայքում, որը գտնվում է Բելառուսի սահմանից շուրջ 30 կմ հեռավորության վրա: Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (LRT) հետ զրույցում տեղի բնակիչները պատմել են, որ առավոտյան ժամը 3:00-ի սահմաններում «լսել են թռչող օբյեկտի բարձր բզզոց, որին հաջորդել է ուժեղ պայթյուն»։ LRT-ի թղթակցի խոսքով՝ դեպքի վայրում ընկած են եղել անօդաչուի բեկորներ։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ ի պատասխան անհայտ օբյեկտի մասին հաղորդագրությունների։

«Ոստիկանությունը և հրշեջ-փրկարարական ծառայությունն աշխատում են դեպքի վայրում, ուղարկվում է ՌՕՈՒ ուղղաթիռ և այլ ուժեր. ակտիվացվել է «Վահան» ծրագիրը»,- գրել է Ռուգինիենեն իր Ֆեյսբուքյան էջում։

Լիտվան բազմիցս հաղորդել է Բելառուսից անօդաչու թռչող սարքերի և օդերևութաբանական օդապարիկների թռիչքների մասին։ 2025 թվականի հոկտեմբերին Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրեց գործունեությունը այս միջադեպերի պատճառով: Դեկտեմբերին Լիտվայի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն ամբողջ երկրում՝ Բելառուսից մաքսանենգ ապրանքով օդապարիկների զանգվածային թռիչքների պատճառով:

2025 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ի անդամ Լիտվան հայտարարեց Բելառուսի հետ սահմանին զուգահեռ 90 կիլոմետրանոց ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին՝ ի պատասխան այդ երկրից անօդաչու թռչող սարքերի ներթափանցման։ Վիլնյուսը գտնվում է սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա, որը 679 կիլոմետր երկարություն ունի։ Վիլնյուսի օդանավակայանը Բալթյան երկրներում ուղևորափոխադրումների թվով երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է՝ Ռիգայի օդանավակայանից հետո։

Ավեի ուշ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը չի հայտնաբերվել ռադարի կողմից, քանի որ այն թռչում էր ոչ ավելի, քան 300 մետր բարձրության վրա։

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ուկրաինական է եղել։ «Նախնական տվյալներով, դա այն անօդաչու թռչող սարքերից մեկն էր, որը հարձակվել է Պրիմորսկի (Ռուսաստանում) նավահանգստի վրա։ Հավանաբար, դա ուկրաինական անօդաչու թռչող սարք էր, որը ենթարկվել է ռադիոէլեկտրոնային միջամտության, կորել է և վթարի ենթարկվել մեր տարածքում», – ասել է Կաունասը։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն նույնպես հայտնել է, որ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը ուկրաինական է եղել։ Նա հավելել է, որ միջադեպի մանրամասները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի տեսակը, պարզաբանվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի