Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից։ Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում հրապարակած հուզիչ տեսանյութում։

Սալահը 2017 թվականից է խաղում «Լիվերպուլում», որի կազմում անցկացրել է 435 հանդիպում, դարձել 255 գոլի հեղինակ ու դարձել Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր և նվաճել նաև այլ տիտղոսներ։ Եվրոպայում հարձակվողը հանդես է եկել նաև շվեյցարական «Բազելում», անգլիական «Չելսիում», իտալական «Ֆիորենտինայում» ու «Ռոմայում»։

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն այս մրցաշրջանի վերջում կմիանա MLS-ում հանդես եկող «Օռլանդո Սիթիին», հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա ֆուտբոլիստը մեկնել է ԱՄՆ, որտեղ «Օռլանդո Սիթին» անցկացրել է իր շնորհանդեսը։ Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ․ ավարտը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Գրիզմանը 2021 թվականին է վերադարձել «Աթլետիկո»։ Կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է նաև իսպանական «Ռեալ Սոսիեդադում» ու «Բարսելոնայում»։