Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը պարտվել է Իսպանիային
ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի որակավորման փուլի երկրորդ տուրում մրցել է իսպանացիների հետ ու պարտվել նվազագույն հաշվով։
Նիդերլանդներում ընթացող մրցաշարի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները նույն հաշվով պարտվել էին նաև Իռլանդիայի հավաքականին։
Վերջին խաղում Հայաստանի թիմը մարտի 26-ին կմրցի գերմանացիների հետ։
Հայաստանի թիմի կազմում հիմնականում ընդգրկված են ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստները։