ՀՀԿ-ի օրոք ոչ ոք Վեհափառի վրա չէր հարձակվում. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

ՀՀԿ-ի օրոք ոչ ոք Վեհափառի վրա չէր հարձակվում: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք խորհրդարան չէր բերում նախագիծ, որով հնարավոր կլիներ պաշտպանել Վեհափառի անվտանգությունը:

«ՀՀԿ-ի օրոք սեռական փոքրամասնություններն ու աղանդավորները չէին վխտում, Առաքելական եկեղեցու վրա չէին հարձակվում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարվում, Ջերմուկի ճանապարհին էլ Կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ այս վեց ամիսների ընթացքում մենք տեսանք և՛ վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության ու գոմիկության քարոզ: Դրա համար այսօր բերել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համապետական ցուցակին և դրա երրորդ հորիզոնականում հայտնված Դավիթ Շահնազարյանին. Շարմազանովն ասաց՝ անձամբ ինքը գոհ է նման որոշումից:

«Ես անձամբ շատ գոհ եմ, որ Շահնազարյան Դավիթը մեր ցուցակի երրորդ համարն է: Նա այն մարդն է, որը 1988-ից սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար ազգային արժեքները գերխնդիր են և շատ կարևոր է Դավիթ Շահնազարյանի խոսքը հասցնել հանրությանը: Եվ շատ ուրախ եմ, որ մարդը, որը եղել է երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը, ընդգրկված է ՀՀԿ-ի ցուցակում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: