Բլոկչեյն տեխնոլոգիաներով ընտրություն կազմակերպելու առավելությունն ու ռիսկը․ կարծիքներ մասնագետներից

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

«Ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգը պետք է լուծի երեք շատ կարևոր խնդիր՝ ապահովի քվեարկողի անձի գաղտնիությունը, բացառի օնլայն քվեարկողի ձայնի և քվեների կեղծումը։ Այդ նպատակով աշխարհի այն երկրները, որոնք նպատակ են դնում ապահովել այս կարևոր օղակները, փորձում են օնլայն քվեարկությունների ժամանակ կիրառել բլոկչեյն տեխնոլոգիաները»,- այսօր «Բլոկչեյնը՝ որպես ընտրական գործիք․ առավելություններ, ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Սկայքրիփթոր»  ընկերության հիմնադիր տնօրեն, Բլոկչեյն և cloud համակարգերում տվյալների անվտանգության մասնագետ Արամ Ջիվանյանը։

«Բլոկչեյնը կարող է լուծել էլեկտրոնային տվյալների բազայում գրանցված  մարդկանց ձայները կեղծելու հարցը, սակայն միայն այս օղակը ապահովելով չենք կարող փաստել, որ օնլայն քվեարկությունն անցել է առանց կեղծիքի»,- ասաց նա` նշելով, որ այս տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային քվեարկություն անցկացնելը բավականին բարդ է և պահանջում է նաև որոշակի կրթական բազա։

«Իմ կարծիքով պետք է նման քվեարկության համակարգ ներդնել ավելի փոքր մասշտաբի ընտրություններ անցկացնելով, սակայն ակնհայտ է, սովորել փոքրի վրա, այնուհետև ներդնել ավելի մեծ մասշտաբի ընտրությունների ժամանակ, որովհետև ընտրության այս եղանակը նաև շատ մատչելի է»,- ասաց նա։

Քննարկման մասնակից Blockchain R&D Hub համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ Արման Ալեքսանյանն էլ նկատեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաները կարող են օգտագործվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե ընտրողն ունենա հնարավորություն ընտրել տանից՝ էլէկտրոնային եղանակով։

«Սակայն չկա այնպիսի երկիր, որը ընտրությունների է գնացել բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով և չկա երկիրը, որի փորձն այս ոլորտում մենք կարողանանք ուսումնասիրել»,- ասաց Արման Ալեքսանյանը՝ նշելով, որ այս հարցում կան լուրջ ռիսկեր։

Վերջինս նշեց, որ մեծ խնդիր է նաև՝ թե  որտեղ են պահվելու օնլայն համակարգով ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները։

«Բլոկչեյն տեխնոլոգիաներով ընտրություն անցկացնելու ժամանակ շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ է պահվելու  այդ  ընտրողների բազան․ մեկը ասենք կարող է լինել ԿԸՀ-ն,  բայց դա բավարար չէ, պետք է լինեն մի քանի բազաներ, որոնք իրար հետ փոխկապակցված չպետք է կլինեն»,- ասաց նա։