Լիբանանը չեղարկել է Իրանի դեսպանի հավատարմագրումը և հրահանգել նրան՝ լքել երկիրը

Լուրեր

28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Լիբանանը չեղարկել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի հավատարմագրումը և հրահանգել նրան՝ լքել երկիրը։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանի ​​ներկայացուցիչը պատերազմից տուժած երկիրը պետք է լքի մինչև կիրակի։ Իրանցի դիվանագետն անցանկալի անձ է հայտարարվել։

ԱԳՆ խոսնակ Դենիզ Ռահմեն Associated Press-ին  ասել է, որ Իրանի դեսպանատունը դեռևս կունենա գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարելու համար։

Լիբանանի կառավարությունը նաև կանչել է Իրանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ «Թեհրանի կողմից երկու երկրների միջև դիվանագիտական ​​նորմերի և հաստատված գործելակերպի խախտման» պատճառով, հայտնել է նախարարությունը։

Մինչ այդ, Իսրայելը գիշերն առնվազն յոթ անգամ ռմբակոծել է Բեյրութի հարավային արվարձանները՝ երկօրյա դադարից հետո վերսկսելով Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումները։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ թիրախը «Հըզբոլլահ»-ի կենտրոնակայանն է։

Պայթյունները շարունակվել են նաև Լիբանանի այլ շրջաններում, այդ թվում՝ հարավում, Սիդոն քաղաքում և Բեքաա հովտում։ Իսրայելը շարունակում է իր ցամաքային ներխուժումը հարավային Լիբանան։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները ձգտում են ստեղծել նոր «անվտանգության գոտի» Լիտանի գետի հարավում։ Նա ասել է, որ հարյուր հազարավոր հարավային լիբանանցիներ չեն կարողանա վերադառնալ տուն, մինչև «[Իսրայելի] հյուսիսի բնակիչների անվտանգությունը չապահովվի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի