Իրանում Լարիջանիին փոխարինող են գտել․ ԱԽ նոր քարտուղար է նշանակվել
Քաղաքականություն
24.03.2026 | 15:26
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլքադրը։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Իրանի նախագահի հաղորդակցության գծով տեղակալը։
Զոլքադրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում բարձրացել է մինչև բրիգադի գեներալի կոչման, որից հետո ծառայել է որպես Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար։
Նա փոխարինել է Ալի Լարիջանիին, որը զոհվել էր անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի