ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյե Պեդերսոնի հետ։ Հուշագրի համաձայն՝ եվրոպական զարգացող երկրների մինչև 14 տարեկան լավագույն մարզիկները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայ թենիսիստների հետ պարբերաբար անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցելու են Ծաղկաձորում կայանալիք միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը:

Ժողովի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն աշխատանքային քննարկումներ է ունեցել միջազգային կազմակերպության մի շարք ներկայացուցիչների հետ՝ այդ թվում թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Հագերտի, Тennis Europe-ի գործադիր տնօրեն Մագնուս Գրոնվոլդի ու մի շարք երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների հետ։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանն ու տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը։