Քաղաքացին ցանկություն է հայտնել, որ անօդաչուն հարվածի Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին և մեղադրյալ դարձել

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքացի Ս․Ա․-ն օրեր առաջ մեղադրյալի կարգավիճակ է ստացել ֆեյսբուքյան մի գրառման համար, որով ցանկություն էր հայտնել, որ անօդաչու թռչող սարքը հարվածեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Գործը քննվում է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում։ Պարզվում է` 2025 թվականի դեկտեմբերին Facebook սոցիալական հարթակում տեղադրվել է մի հրապարակում, համաձայն որի՝ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Հրապարակման մեկնաբանությունների բաժնում Ս․Ա․-ն կատարել է հետևյալ գրառումը․

«Երանի,չեր,անոդաչուն,խփեր,բոլորս,կազատվեյինքէտ,երկու,հրեշներից» (մեկնաբանությունը մեջբերված է առանց փոփոխության – խմբ․)։

Գրառումից հետո Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Վարույթ նախաձեռնելուց շուրջ 3 ամիս անց Ս․Ա․-ին այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել։

Մեր տեղեկություններով՝ Ս․Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Արաքս Մամուլյան