ԱՄՆ-ում բանակցությունների արդյունքում Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի հետ գերիների փոխանակումը շարունակելու մասին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներից մեկը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը շարունակելն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Current time-ը։

«Սա իսկապես լավ լուր կլինի և հաստատում, որ դիվանագիտությունն աշխատում է։ Մենք հույս ունենք, որ կստացվի»,- ասել է նա։

Մարտի 21-ին և 22-ին պատվիրակությունների հանդիպումներից հետո ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը X սոցիալական ցանցում գրել է. «Երեկ ձեռք բերված առաջընթացի վրա հիմնված կառուցողական բանակցությունները կենտրոնացել են Ուկրաինայի համար ամուր և հուսալի անվտանգության հիմք ստեղծելու, ինչպես նաև տարածաշրջանում կարևորագույն մարդասիրական ջանքերի համար անհրաժեշտ հիմնական կետերի վրա»։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կենտրոնացել են հուսալի անվտանգության երաշխիքների և գերիների փոխանակման վրա։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Կողմերը պետք է կրկին հանդիպեին Աբու Դաբիում մարտի սկզբին, սակայն խորհրդակցությունները, ի վերջո, հետաձգվել են: Ուկրաինայի նախագահը նշել էր, որ հետաձգման որոշումը կայացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության պատճառով:

Մարտի 19-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները «դադարեցվել են»: Նա հավելել է, որ տնտեսական հարցերով զբաղվող ռուս-ամերիկյան երկկողմ աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները շարունակվում են, և Մոսկվան կապի մեջ է Կիևի հետ՝ գերիների փոխանակման և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի