Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ-ի, Ուկրաինայի և  ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններում «դադար է» 

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում դադար է առաջացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերվում են «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ, գրում է Current time-ը։

«Եռակողմ խումբը դադարի մեջ է »,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ տնտեսական հարցերով զբաղվող երկկողմ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում աշխատանքները շարունակվում են։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է կապ հաստատել Կիևի հետ՝ գերիների և մարմինների փոխանակման վերաբերյալ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Կողմերը պետք է կրկին հանդիպեին մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն խորհրդակցությունները, ի վերջո, հետաձգվել էին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ հետաձգման որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ՝ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության պատճառով:

Այս շաբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր «վատ զգացողությունների» մասին բանակցությունների ճակատագրի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի