Օրդինատորը չի իրականացրել զինծառայողի մոտ առկա ախտաբանության լիարժեք գնահատում, ու նա մահացել է․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

 

Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:

Մասնավորապես՝ չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը:

Այնուհետև, հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ հիվանդության արդեն տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:

Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։