Հայտնի է՝ ինչ է ներառում Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ծրագիրը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ կարևոր կետեր կան ծրագրի մեջ։

«Juventus Academy Armenia-ի սան լինելը ներդրում է ոչ միայն մարզումների, այլև՝ ամբողջական զարգացման մեջ։

Համակարգված կրթական ծրագիր, որտեղ ձևավորվում է ոչ միայն խաղացող, այլև մտածող, կարգապահ ու ինքնավստահ անհատ։

Ի՞նչ է ներառում ծրագիրը՝

• Մարզումներ՝ ըստ Juventus-ի պաշտոնական ծրագրի
• Եվրոպացի պրոֆեսիոնալ մարզչական կազմ
• Լեզուների ուսուցում (իտալերեն, անգլերեն)
• Մաթեմատիկա և շախմատ՝ կոորդինացիայի և մտածողության զարգացման համար
• Մարմնամարզություն՝ ճիշտ ֆիզիկական ձևավորման հիմք
• Տարեկան ամբողջական բժշկական ստուգում՝ մեր իսկ բժշկական կենտրոնում
• Իտալացի առաջատար սկաուտների պարբերական այցելություններ ակադեմիա
• Սպորտային հոգեբանների աջակցություն
• Անհատական սննդակարգի խորհրդատվություն յուրաքանչյուր երեխայի համար
• Լավագույն թիմերի մասնակցություն ամենամյա Juventus Academy World Cup-ին
• Ընտրված լավագույն սաների համար մարզումներ՝ Թուրինի Juventus Academy-ում
• Ժամանակակից սպորտային տեխնոլոգիաների կիրառում
• Բջջային հավելված՝ ծնող-երեխա-ակադեմիա մշտական կապի համար
• Հաղթողի մտածելակերպի զարգացում
և մի շարք այլ առավելություններ, որոնք ձևավորում են ապագա աստղերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» երևանյան ակադեմիան բացվելու է այս տարվա օգոստոսին, Երևանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում, երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ։