Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բելառուսին «մեծ գործարք» է առաջարկել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Ջոն Քոուլի հետ հանդիպումից և 250 քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Բելառուսին «մեծ գործարք» է առաջարկել, գրում է Current time-ը։

Լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն նշել է, որ «գործարքն» առաջարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից։

«Սա կարևոր է Բելառուսի, այդ թվում՝ ինձ համար։ Ահա թե ինչու ես ասացի. «Ես դա նորմալ եմ ընկալում, փոխանցեք  Դոնալդին, որ ես համաձայն եմ մշակել այս մեծ գործարքը, պատրաստել այն»»,- ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագրի վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Լուկաշենկոն նշել է, որ քաղբանտարկյալների հետագա ազատ արձակումից (նա հերքում է, որ նրանք դատապարտվել են քաղաքական պատճառներով) և պատժամիջոցների վերացումից բացի՝ «մեծ գործարքը» կարող է վերաբերել նաև դեսպանատների վերաբացմանն ու միջուկային նյութերի վերահսկողությանը: Նա նաև նշել է իր մտադրությունը՝ այցելել Միացյալ Նահանգներ և մասնակցել Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին, որին նրան հրավիրել է Դոնալդ Թրամփը։

Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը նշել էր, որ Մինսկի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները բարելավվել են, միաժամանակ, հայտարարել, որ մի քանի բելառուսական բանկերի և Ֆինանսների նախարարության դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները կվերացվեն։ ԱՄՆ-ը նախկինում վերացրել էր «Բելավիա»-ի և «Բելառուսկալի»-ի դեմ պատժամիջոցները։

Վաշինգտոնը դեռևս չի մեկնաբանել Լուկաշենկոյի կողմից «մեծ գործարքի» մասին հայտարարությունները։

Քոուլը նաև հույս է հայտնել, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մինչև տարեվերջ: Մարտի 19-ին հաղորդվել էր, որ Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել 250 մարդու, որոնցից 15-ը  մեկնել են Լիտվայի տարածք: DissidentBY-ի փոխանցմամբ՝ Բելառուսում մնացած քաղբանտարկյալները սկսել են դուրս են գալ ազատազրկման վայրերից մարտի 20-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի