Կողմ և դեմ․ Հայկական ակումբների դիրքորոշումը լեգեոնականների լիմիտի խստացման շուրջ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների հետ քննարկում է ունեցել լեգեոնականների սահմանափակման վերաբերյալ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Մարտի 16-ին ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն ու ՀՖՖ մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը հանդիպել էին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր և Առաջին խմբի 4 ակումբի ներկայացուցիչներին։

Քննարկվել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին միաժամանակ խաղադաշտում գտնվող և հայտացուցակի՝ Հայաստանում մարզված ֆուտբոլիստների քանակի հնարավոր փոփոխությունն առաջիկա 2 մրցաշրջանում։

Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներում ներկայումս պարտադիր է հետևյալ դրույթը. «Խաղերին արձանագրությունում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստներ»:

Ակումբներին առաջարկվել էր առաջիկա մրցաշրջանում կատարել հետևյալ փոփոխությունը՝ խաղի արձանագրությունում 9-ի փոխարեն 10, խաղադաշտում 3-ի փոխարեն 4 ֆուտբոլիստ: Ակումբներից ստացել ենք հետևյալ պատասխանները.

– «Նոա», «Ալաշկերտ», «Արարատ», «Գանձասար», «Արարատ Արմենիա» և «Վան» թիմերը դեմ են արտահայտվել խաղադաշտում հայ ֆուտբոլիստների քանակի ավելացմանը և առաջարկել են նախկին կարգավորումները թողնել անփոփոխ:

– «Ուրարտու», «Փյունիկ», «Սարդարապատ», «Հայք», «Սյունիք» և «Անդրանիկ» ակումբները կողմ են արտահայտվել առաջարկվող փոփոխությանը: Քննարկման ընթացքում առաջարկվող փոփոխությանը կողմ է արտահայտվել նաև «Շիրակը»: Բավական հետաքրքիր և նոր առաջարկներ է ներկայացրել հատկապես «Ուրարտուն»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցը մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Ակումբները նույնպես շատ հաճախ բարձրաձայնում են այն և ունենում են տարբեր տեսակետներ: Այս թեման բավականին կարևոր է և պահանջում է մանրակարկիտ և մասնագիտական լայն քննարկումներ։

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումից հետո կրկին կվերադառնանք տվյալ հարցին։ Այն կքննարկվի Գործկոմի նիստի ընթացքում՝ ներկայացնելով գործադիր կոմիտեի անդամներին ակումբների դիրքորոշումները»,- նշված է հաղորդագրության մեջ։