Ղազախստանը հայտնել է, որ ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հետաքննությունը վերջնական փուլում է

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Ղազախստանն ավարտել է Ակտաուի մոտակայքում ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի պատճառների տեխնիկական հետաքննության համար անհրաժեշտ բոլոր փորձագիտական ​​​​եզրակացությունների հավաքագրումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը լրագրողներին հայտնել է, որ հետաքննության արդյունքները ներկայում ամփոփվում են միջազգային հանձնաժողովի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ վերջնական արդյունքները կներկայացվեն պաշտոնական զեկույցում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

«Հետաքննությունը շարունակվում է։ Ստացվել են սարքավորումների արտադրողի բոլոր անհրաժեշտ փորձագիտական ​​զեկույցները, այդ թվում՝ GPS թրեքները և նավիգացիոն սարքավորումները։ Արդյունքները կամփոփվեն և կհամաձայնեցվեն հանձնաժողովի անդամների հետ»,- հավելել է նա։

Բոզումբաևն ընդգծում է, որ հանձնաժողովում ընդգրկված են Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև արտադրողի և միջազգային ավիացիոն կազմակերպությունների մասնագետներ. «Միջազգային չափանիշներին համապատասխան, հետաքննության տեխնիկական մասի վերաբերյալ վերջնական եզրակացությունները նախատեսվում է ներկայացնել առաջիկա ամիսներին»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ադրբեջանի ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։

Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, իսկ 29-ը՝ ողջ են մնացել։ Նախնական տվյալներով՝ Գրոզնիին մոտենալիս ինքնաթիռը, հնարավոր է, խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։

2025 թվականի փետրվարի 4-ին Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է ավիավթարի հետաքննության նախնական զեկույցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի